ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համագյուղացու սպանության մեջ մեղադրվող Մարկոսյանն արդեն 2.5 տարի է կալանավորված է. Հարազատների պնդմամբ՝ կեղծ ցուցմունքների հիման վրա 09/14/2020 17:33 | Քրեական խրոնիկոն
Սպանություն կատարելու մեջ մեղադրվող Էդվարդ Մարկոսյանն ավելին քան երկու տարի է, ինչ անազատության մեջ է, թեև պնդում է, որ անմեղ է ։
Նշենք, որ Մարկոսյանը մեղադրվում է 2018թ ապրիլի 1-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի՝ Որոտան-Գորիս ավտոճանապարհին՝ Արայիկ Մարկոսյանի հուշաղբյուր կոչվող վայրում Ռոմիկ Օհանջանյանի սպանության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նշված վայրում վերջինս դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Օհանջանյանի որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում եւ դատաքննությունն արդեն մոտենում է ավարտական փուլին՝ առաջիկա դատական նիստում նախատեսվում է, որ կսկսվի դատական վիճաբանությունների փուլը, մեղադրող դատախազը կհրապարակի մեղադրական ճառը։
Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում։ Մարկոսյանի պաշտպան Համլետ Դավթյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ սկզբնական շրջանում քրեական գործով մեկ այլ մեղադրյալ է եղել, ով ընդունել էր իր մեղավորությունը, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր և ազատ արձակվել։ Տուժողի հարազատների ցուցմունքների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Մարկոսյանին, ինչպես հայտնեց փաստաբանը, տուժողի որդին ցուցմունք է տվել, որ դեպքի վայրում ականատես է եղել, թե ինչպես է դանակով հարվածել Մարկոսյանը, մինչդեռ՝ Մարկոսյանը պնդում է՝ դա իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ Օհանջանյանի որդին, ով պնդում է, որ ականատես է եղել միջադեպին, ըստ փաստաբանի, դեպքի վայրում չի եղել, այլ եկել է միայն միջադեպից հետո։
Պաշտպանի փոխանցմամբ՝ տուժողի որդին ևս սկզբնական շրջանում հայտարարել էր, թե միջադեպի ժամանակ դեպքի վայրում չի եղել։ Ինչ վերաբերում է կեղծ ցուցմունքին և սուտ մատնությանը, ապա փաստաբանը նշեց, որ այդ հարցը կբարձրացվի միայն արդարացման դատավճռից հետո ։ Իսկ թե որն է եղել ճակատագրական դարձած վիճաբանության պատճառը, պաշտպանը հայտնեց, որ կոնֆլիկտը եղել է նախկին մեղադրյալի հետ, ում նկատմամբ քրեական հետապնդումն արդեն դադարեցվել է, մասնավորապես, վերջինս հայտնել էր, որ տուժողի անասունները մտել են իր հողամասը, ինչի պատճառով էլ առաջացել է վիճաբանությունը, իսկ վիճաբանությունից հետո հավաքվել են՝ պարզաբանումներ ստանալու։
Մարկոսյանի կինը՝ տիկին Համեստը «Փաստինֆո»-ին պատմեց, որ միջադեպին մասնակից անձանցից որևէ մեկն իր ամուսնու դեմ ցուցմունք չի տվել, իսկ տուժողի որդին ցուցմունք է տվել, որ իր հորը Մարկոսյանն է դանակահարել, սակայն չի տեսել դանակահարելու պահը, մինչդեռ, առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ անձամբ է տեսել։ Վերջինս պնդեց՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կեղծ ցուցմունքի հիման վրա և կան փաստեր, որոնք վկայում են, որ ցուցմունքը կեղծ է եղել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ