ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մատուցած ծառայությունը պաշտոնական Անկարային 09/14/2020 21:32 | Վերլուծություններ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարած գերատեսչության հետևում օր օրի ավելի ու ավելի ակնհայտ են երևում ցեղասպան Թուրքիայի երկար ականջները։ Մինչ գիտական - հասարակական լայն զանգվածներ զայրույթի մեծ ալիք կբարձրացնեին կրթական նոր չափորոշիչների թեմայով, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում արդեն իսկ ծիլեր էին տվել թանգարանի կասկածելի գիտական անցյալով հարուստ տնօրեն Հարություն Մարությանի թուքասեր մոտեցումների առաջին ծիլերը։ Դեռևս ապրիլին թանգարանի տնօրենը միանձնյա և ինքնագլուխ որոշում էր կայացրել՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այլևս պարտք ու պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդկության դեմ իրագործած Օսմանյան Թուրքիայի անմարդկային ոճիրը մոռանալու թեմային, այստեղ Հարություն Մարությանը շռայլ էր գտնվել։ Նա, հավանաբար, դեմ գնալով իր բազմամյա գիտական սկզբունքներին և մեծ լավություն անելով մեզ՝ հայերիս, հայտնի՝ «Հիշում եմ, պահանջում եմ» պաստառը սեփական խմբագրման ենթարկելուց որոշել էր դեռևս թողնել հիշելու մասին ծանուցումը։ Բայց այսքանով, պարզվում է Հարություն Մարությանի վառ երևակայությունը կանգ չէր առել։ Այս մարդը որոշել էր քարուքանդ անել հայկական մեծ ցավի վերաբերյալ խիստ արժեքավոր, բացառիկ և հեղինակավոր կառույցը՝ իր ձևակերպմամբ՝ կառուցվածքային փոփոխությունների ենթարկելով այն։
Մի հունվարյան օր, պարոն Մարությանն արթնանում է քնից և որոշում, որ թանգարանից «կորած» խիստ արժեքավոր ֆոնդային միավորների ցուցակ պետք է կազմվի ու այդ ցուցակով հանդերձ ինքը պետք է ինքնագործուղվի ԿԳՄՍ նախարարություն՝ համոզելու համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ փոխնախարար, բանից անտեղյակ, Նարինե Խաչատուրյանին (ում անմիջական վերահսկողության տակ է գործում Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտը), որ թանգարան-ինստիտուտի արխիվները «թալանված» են, այնտեղ անհապաղ վերահաշվարկ է պետք իրականացնել ու պատկերավոր ասած՝ քանդել, նորից կառուցել թանգարանի ֆոնդերն ու արխիվը։
Այս ողջ պատմության մեջ ամենահատկանշական փաստը, սակայն, այն է, որ Հարություն Մարությանի մտքի այս թռիչքը փայլատակում է Բուդապեշտ կատարած այցից անմիջապես հետո միայն, որտեղ, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների, տեղի Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի կողմից ծավալուն հարցաշար է տրամադրվում հայաստանյան արխիվներին ու թանգարաններին, այդ թվում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և Մատենադարանին: Ըստ այդ մեխանիզմի, Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի արխիվներին պետք է տրամադրվեին Հայաստանից հավաքագրված բոլոր տեղեկություններն ու հարցաշարերի արդյունքները, որոնք հասանելի կլինեին նաև Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի դրամաշնորհային ծրագրի՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Էյդար Զեյնալովի համար: Հայաստանից Հարություն Մարությանի հետ միասին այս տարի հունվարին այս ծրագրում ընդգրկված և ներկա է եղել նաև «Հազարաշեն» ՀԿ-ն՝ ի դեմս Հրանուշ Խառատյանի, ում որդին արդեն ապրիլ ամսին Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողության նախօրեին, հանդես եկավ հրապարակային ելույթով, որով հայտնեց իր համերաշխությունը ցեղասպան Թուրքիային, չմոռանալով նշել, որ ինքը ներում է թուրքերին և հորդորում նույնը անել նաև մնացյալին։
Թե ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ թանգարան-ինստիտուտում կատարվելիք ֆոնդերի և արխիվների կառուցվածքային փոփոխությունները, որ, ըստ էության, առնչվում է ցեղասպանության պատմությանը վերաբերող փաստավավերագրական, սկզբնաղբյուրային նշանակության բացառիկ նյութերի, որոնց անվտանգության ապահովման և պահպանության կազմակերպման երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, պարզաբանեց թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, տեղեկացնելով, որ, իր ունեցած տեղեկություններով՝ «Հազարաշեն» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Հրանուշ Խառատյանի և Հարություն Մարությանի, հավակնում է ստանալ խոշոր դրամաշնորհ՝ հայաստանյան արխիվների հասանելիության չափանիշը ճշգրտելու մի ծրագրի շրջանակում.«Իմ ենթադրությամբ, որպեսզի գրանտը ստանա այս ՀԿ-ն՝ խարդախ գործողության արդյունքում վերաձևում են թանգարան-ինստիտուտի ֆոնդային կառուցվածքը: Տնօրենը փորձում է գրադարանն անջատել ֆոնդերից, այն ներկայացնել՝ որպես արխիվներ, որպեսզի համապատասխանի գրանտային ծրագրի պայմաններին: Եթե դա այդպես է, թանգարան-ինստիտուտը վերածվում է պարզունակ օբյեկտի, որպեսզի ինչ-որ ՀԿ Բաց հասարակության ինստիտուտից գրանտ ստանա», - ասում է Հայկ Դեմոյանը։
Թանգարան-ինստիտուտից «կորած» ֆոնդային միավորների հետքերով
Վերադառնալով կորած ոչխարներին, այն է՝ Հարություն Մարությանի հրահանգով կազմված կորած ֆոնդային միավորների ցուցակին (որի գոյությունը ինքը՝ Հարություն Մարությանը հրապարակային հարցազրույցի ընթացքում չէր հերքել), դեռևս մայիս ամսին մեզ հաջողվել էր պարզել, որ թանգարան-ինստիտուտի ներսում վերահաշվարկը կատարվել է՝ շրջանցելով գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանին: Աշխատակիցը, ով կատարել էր վերահաշվարկը, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հրաժարվել էր ստորագրել իր կողմից ներկայացված փաստաթղթի տակ:
Այսպիսով, «Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Հարություն Մարությանը հունվար ամսին վերցնելով թանգարան-ինստիտուտից «կորած» ֆոնդային միավորների չմակագրված նամակն, այցելել է ԿԳՄՍ և ստացել գերատեսչության ղեկավարի հավանությունն ու համաձայնությունը՝ կառուցվածքային փոփոխություններ անելու թանգարան-ինստիտուտի ֆոնդերում և արխիվներում։
Արդյունքում, լրատվամիջոցների բարձրացրած մեծ աղմուկը խլացնելու և, հավանաբար, թանգարան-ինստիտուտի կրակն ընկած թրքասեր տնօրենի կաշին մի կերպ փրկելու համար, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ԱԺ բարձր ամբիոնից, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կառուցվածքային փոփոխությունների թեմային, հայտարարում է՝ դրանք պայմանավորված են թանգարան-ինստիտուտի փակ ֆոնդերից ինչ- որ նմուշների կորելու փաստով.«Հիմա ֆոնդի ուսումնասիրություն է իրականացվում, պարզվել է, որ, նույնիսկ փակ ֆոնդից որոշ նմուշներ կորել են։ Հունիսին այդ հարցով եզրակացությունը կտրամադրվի և, այդպիսով, մենք կապահովենք այդ ֆոնդերի անվտանգությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։
Այստեղ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում չկան, գոյություն չունեն և երբեք չեն եղել փակ ֆոնդեր։ Այնուամենայնիվ, նախարարի՝ ԱԺ բարձր ամբիոնից արած այս հայտարարությանն անմիջապես, առանց ժամանակ կորցնելու՝ 10 օր անց արձագանքում է պաշտոնական Անկարան, «Հուրիեթ»-ի էջերում հայտնելով այն մասին, որ Թուրքիան՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ բարձրագույն խորհրդատվական նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է Հայոց Ցեղասպանության լոբբիի դեմ պայքարի մեխանիզմները։ Նիստից հետո Էրդողանն այդ թեմայով մի շարք հանձնարարականներ է տվել, որոնցից մեկն էլ՝ Հայոց Ցեղասպանության պնդումների վերաբերյալ նոր ռազմավարություն մշակումն է եղել։ Նախագծի հեղինակը իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրներից, ԹԱՄԺ նախկին նախագահ, խորհրդի անդամ և Էրդողանի մտերիմ Ջեմիլ Չիչեքն է։ Էրդողանն իր հավանությունն է տվել ծրագրին և հրահանգել վայրկյան առաջ սկսել աշխատանքները։
Նույն օրը «Փաստինֆո» լրատվականը հարցում է ուղարկում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար՝ բանից անտեղյակ Նարինե Խաչատուրյանին, պարզելու՝ունեցե՞լ է արդյոք նախարարը որևէ հիմք՝ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարելու կորած ինչ – որ նմուշների մասին, արդյո՞ք փաստաթղթավորված է եղել թանգարանից կորած իրերի ցանկը, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթով է այն հաստատվել, կորած ի՞նչ իրերի մասին է խոսքը, ե՞րբ է դա պարզվել և ո՞ւմ կողմից։ Ի զարմանս մեզ, լրատվականին գալիս է հետևյալ պատասխանը, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.«Հայտնում ենք ձեզ, որ «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ֆոնդերում 2018 թվականի հոկտեմբեր ամսից վերահաշվառման աշխատանքներ են ընթանում, որոնք նախատեսվում է ավարտել 2020 թվականի հունիս ամսին»։ Միաժամանակ, լրատվականի հարցին՝ ի՞նչ կորած իրերի մասին է խոսքը, փաստաթղթավորվե՞լ է արդյո՞ք կորած իրերի ցանկը, ԿԳՄՍ փոխնախարար Նարիեն Խաչատուրյանը պատասխանում է.«Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կողմից ներկայումս ընթացող ֆոնդերի հաշվառման գործընթացում, ըստ տնօրեին տրամադրած տեղեկատվության, բացակայում են որոշակի քանակությամբ գրքեր և այլ նյութեր, որոնց մի մասը, հնարավոր է մինչև աշխատանքների ավարտը գտնվի։ Վերջնական ստորագրված ակտի առկայության պայմաններում, անգամ մեկ միավորի բացակայության դեպքում տնօրենն այդ մասին կտեղեկացնի պետական լիազոր մարմնին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և համապատասխան իրավապահ մարմիններին»։
Տեղեկացնենք, որ մինչ հոդվածը հրապարակվելու պահը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից այսպես ասած՝ կորած իրերի, կամ ավարտված հաշվառման մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, առկա չէ։ Թեև, ըստ ԿԳՄՍ նախարարության կողմից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն, այն նախատեսվում էր ավարտել դեռևս հունիս ամսին։
«Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրներից հաջողվում է ճշտել, որ թանգարան-ինստիտուտում հաշվառումն արդեն ավարտված է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հաշվառման ընթացքում չհայտնաբերված թանգարանային առարկանների քանակը չինչին է, արժեքավոր թանգարանային առարկաններ այնտեղից չեն բացակայում, թեև վերջնական եզրակացությունը կտա մասնագետներից բաղկացած համապատասխան հանձնաժողովն՝առաջիկայում։
Ինչո՞ւ նախարարը հայտարարեց գոյություն չունեցող «փակ ֆոնդերի» մասին
Այսքանից հետո, առնվազն, մի քանի հույժ կարևոր հարցեր են ծագում, որոնց լրատվամիջոցը չի կարող չանդրադառնալ, օրինակ՝ ինչպե՞ս, ո՞ր իրավունքին կամ փաստաթղթին էր հղում տվել ԱԺ բարձր ամբիոնից, այսպես ասած, կորած արժեքավոր նմուշների մասին անպատասխանատու և խնդրահարույց հայտարարություններ տարածող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, դրանով անվերականգնելի վնաս հասցնելով կարևորագույն կառույցի հեղինակությանը՝ գրգռելով թուրքական կողմին՝ հերթական հակահայկական հայտարարությամբ և գործուն քայլերով հանդես գալու համար, ինչպես նաև՝ ի՞նչ էր նշանակում նախարարի շուրթերից հնչած «փակ ֆոնդեր» արտահայտությունը, որոնց պատասխանը մինչ օրս, չնայած մեր կողմից ուղարկված հարցումներին, նախարարի կողմից չեն պարզաբանվել։
Անցնելով թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հայտարարությունների պարզաբանմանը՝ ի՞նչ իրավունքներով է դեռևս չավարտված, դեռևս հաշվառման ընթացքում վերջինս ոստիկանություն դիմելու մասին մերկապարանոց հայտարարություններ անում, ո՞ւմ անմեղության կանխավարկածն է սրանով խախտում Հարություն Մարությանը, այն պարագայում, երբ հեղինակավոր կառույցից կորած իրերի մասին հայտարարություններն, արդեն իսկ քրեական պատասխանատվություն ենթադրող արարք են, իսկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում իրավիճակը ենթադրում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ ինտերպոլի միջամտությունը։
Վերջաբանի փոխարեն տեղեկացնենք, որ Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտից, այսպես ասած, կորած նմուշների մասին հայտարարություններ անող տնօրենը, ինչպես նաև այդ հայտարարությունները՝ տգիտության կամ կանխամտածված վնաս հասցնելու նախատրամադրվածությամբ պետական օրենսդիրի ամենաբարձր ամբիոնից կրկնող նախարարը պետք է իմանան, որ խոսքն այստեղ ոչ թե կորած, այլ բացակայող իրերի մասին է, որոնց մեծամասնությունը, ինչպես արդեն տեղեկացրեցինք՝ գտնվել են, դրանք իրենց տեղերում են։
Այս ողջ պատմության, թերևս, առավել ցավալի «ձեռքբերումը» մնում է պաշտոնական Անկարայի լկտիացած վարքագիծը, որին, փաստորեն, ծառայություն մատուցեց թրքական չափորոշիչներով հայտնի ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարար Արայիկ Հարությունյանի տխրահռչակ գլխավորությամբ, ում նկատմամբ անվստահություն հայտնելու հարցն, ի դեպ, ԱԺ օրակարգում է և քվեարկության կդրվի այս շաբաթ։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից