ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՀԿ-ն առաջարկում է միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները փոխհատուցել. Նախագիծն օրակարգ չընդգրկվեց 09/14/2020 10:49 | ԼՐԱՀՈՍ
Մեկնարկեց Ազգային ժողովի նոր նստաշրջանը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ներկայացրեց «Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Սրբուհի Գրիգորյանը նկատեց՝ հասարակության շատ խավեր ներկայում սոցիալական դժվարին իրավիճակում են։ Նախագծով առաջարկվում է միայնակ տարեց և անժառանգ կենսաթոշակառուներին հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում, նվազագույն կենսաթոշակի 20 տոկոսի չափով, ամսական 5000 դրամ։
«Այսինքն նախագծի ուժի մեջ մտնելու դեպքում կծախսվի մոտ 710 մլն դրամ։ Արդյունքում մենք կունենանք իրենց հացի փողը կոմունալ վարձավճարների համար չծախսող միայնակ տարեցներ։ Երբ տանը երկու կենսաթոշակառու կա, նրանցից մեկի կենսաթոշակը տարեցներն ուղղում են կոմունալ վարձավճարներին, իսկ մյուսով հոգում են իրենց սննդի ծախսերը։ Միայնակ տարեցներն այդ հնարավորությունը չունեն։ Գործընկերներս նշեցին, որ այդ միայնակ կենսաթոշակառուների մեջ կան նաև այնպիսիք, որ դրսից դոլար ու եվրո են ստանում։ Գուցե կան, բայց նրանց քա՞նի տոկոսն են կազմում դրսից փող ստացողները։ Կառավարությունն էլ որդեգրել է 1-10 քաղաքացու ավելորդ գումար չտալու համար աչք փակել տասնյակ հազարավոր կարիքավոր քաղաքացիների խնդիրների առջև»,-ասաց Սրբուհի Գրիգորյանը։
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանն էլ նշեց, որ այս բարի մղումներով նախագիծն իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում. «Թվացյալ տպավորություն է ստեղծվում, թե մեր հանձնաժողովն առանց հիմնավորման տվեց բացասական եզրակացություն։ Բանն այն է, որ հիմնավորումները բոլորովին այլ նախագծի մասին է։ Եթե հիշում եք 2019թ.-ի դեկտեմբերի 4-ին ընդունեցինք սոցիալական բնակարանային կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով սահմանեցինք, որ սոցիալական բնակարաններում բնկավող միայնակ տարեցները կամ կենսաթոշակառուներն արդեն օգտվում են կոմունալ վճարների համար պետության փոխհատուցման իրավունքից։ Այս պահի դրությամբ և՛ օրենքի կարգավորմամբ, և՛ ենթաօրենսդրական ակտերով արդեն իսկ սահմանվել են որոշակի արտոնություններ անապահովության սանդղակում գտնվող ընտանիքների համար։ Խոսքը վերաբերում է նաև միայնակ տարեցներին»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը՝ խնդրելով դեմ քվեարկել նախագծին, քանի որ այն վերանայման կարիք ունի։
Որոշումը չընդունվեց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ