Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախագահող դատավորի գործունություններում առկա են հանցագործության հատկանիշներ. Փաստաբանը պահանջում է քրգործ հարուցել 09/14/2020   19:51  |  Քրեական խրոնիկոն

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ նախագահող դատավոր Վահե Խալաթյանի գործողությունների դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը գտնում է, որ դատավոր Խալաթյանն առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք՝ պաշտոնեական անփութություն և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք, այն է՝ պաշտոնեական կեղծիք։

Հովհաննիսյանի խոսքով՝ դատական նիստերը սկսվել են 2018թ հոկտեմբերի 4-ից, սակայն առ այսօր որևէ դատական նիստ սահմանված ժամին չի սկսվել, դատական նիստերն ամենաշուտը սկսվել են՝ 22 րոպե, իսկ ամենաուշը՝ շուրջ 2 ժամ ուշացումով, բազմաթիվ դատական նիստեր հետաձգվել են տարբեր հանգամանքներից ելնելով դատական նիստին չներկայանալու պատճառով։

Պաշտպանը հայտնեց, որ ապրիլի 16-ին՝ ժամը 15։30-ին նշանակվել է հերթական դատական նիստը և նույնիսկ համավարակի պայմաններում պաշտպանական կողմը ներկայացել էր դատական նիստին՝ սահմանված ժամին, մինչդեռ, նիստերի դահլիճում գտնվել է միայն նիստերի քարտուղարը, ով որևէ բան չի հայտնել նախագահող դատավորի բացակայության պատճառների վերաբերյալ և միայն 44 րոպե անց՝ ժամը 16։14-ին դատական նիստերի դահլիճ է ժամանել նախագահող դատավոր խալաթյանի աշխատակազմի աշխատակիցը և հայտնել, որ դատավորը վատառողջ է եղել, ուստի նիստին չի ներկայացել։ Պաշտպանի խոսքով՝ դատավորի վատառողջ լինելու վերաբերյալ ոչ միայն որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, այլև՝ պաշտպանական կողմին հայտնի է դարձել, որ նիստից կարճ ժամանակ առաջ նախագահող դատավորը գտնվել է դատական նիստերի դահլիճում և բնականոն վարել է նիստերը։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նման դեպքերը շատ են եղել, վերջին դեպքը եղել է այսօր՝ սեպտեմբերի 14-ին, երբ ժամը 12։40-ին պետք է տեղի ունենար հերթական դատական նիստը, սակայն բավարար ժամանակ սպասելուց հետո պարզվեց, որ դատական նիստ տեղի չի ունենալու, որի կապակցությամբ որևէ դիմում է ներկայացվել։

«Դրանից անմիջապես հետո, մեկնել ենք Արմավիր ՔԿ հիմնարկ և տեղեկացել, որ դատարանից գրություն է ուղարկվել, սույն քրեական գործով ամբաստանյալներ Զոհրաբ Ղումաշյանին և մյուսներին սեպտեմբերի 14-ին, ժամը 14․40-ին կայանալիք դատական նիստին ներկայացնելու վերաբերյալ, այն դեպքում երբ դատական նիստը նշանակված է եղել նույն օրը ժամը 12․40-ին»,- տեղեկացրեց պաշտպանը՝ ընդգծելով, որ կեղծիք է տեղի ունեցել, որ ժամը 12։40-ին ամբաստանյալին չբերեն և դատական նիստը կրկին չկայանա։

Հովհաննիսյանը վստահեցնում է՝ դատավորի նման գործողությունների անմիջական պատճառը գործով տուժողի՝ Դոն Պիպոյի և վերջինիս ընտանիքի անդամների հետ ունեցած մտերիմ հարաբերություններն են։  Հովհաննիսյանի կարծիքով՝ կան ներքին պայմանավորվածություններ, որ հնարավորինս երկար ամբաստանյալները պահվեն արգելանքի տակ։

«Բոլորն էլ գիտեն, որ այս գործով կոնկրետ Զոհրաբ Ղումաշյանի՝ «կազմակերպչի» մասով կայացվելու է արդարացման դատական ակտ։ Անգամ, եթե այս փուլում չկայացվի, Վերաքննիչ դատարանում կամ Վճռաբեկ դատարանում կկայացվի։ Հավանաբար՝ դատավորն ինչ- որ անօրինական ցուցում կամ հրահանգ է ստացել՝ անձանց արգելանքի տակ երկար պահելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել, որոնք մերժվել են, մինչդեռ, դատավորն ինքը դատական նիստերից մեկի ընթացքում հայտնել էր, որ ճանաչում է Դոն Պիպոյի եղբորը։ Բացի դա՝ դատական նիստերից տևական ժամանակ բացակայելու, նիստերն ուշացումով սկսելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հաղորդում է ներկայացվել կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, նույն հիմքով հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով, սակայն բոլոր հաղորդումները մերժվել են՝ էական չլինելու հիմքով։

«Եթե մեր իշխանությունն այսօր գնում է վեթինգի իրականացման ճանապարհով կամ դատավորների բարեվարքության կանոնների մշակման ճանապարհով և մենք նման հանգամանքների մասին բարձրաձայնում ենք, անգամ այդ հանգամանքները ներկայումս հաշվի չեն առնվում»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այսօր ներկայացված հանցագործության մասին հաղորդումն այդ ամենի արդյունքն է, քանի որ 2018թ առ այսօր բարձրացված ձայնը, որ դատավորն այս գործով դատաքննություն չի իրականացնում, խախտում է անձանց իրավունքը, որևէ արժանի արձագանքի չարժանացավ։

Փաստաբանն ընդգծեց, որ, թեև հայտարարվում է վեթինգի և «վատ» դատավորներից ազատվելու մասին, այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, եթե անգամ փաստացի ներկայացվում են դատավորի գործողությունները։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:11 04/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը բողոքարկել է «Դոն Պիպոյին» արդարացնելու մասին դատավճիռը՝ պահանջելով մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով
20:17 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՍամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին.Սանասարյան
19:40 14/05/2020  |  Քրեական խրոնիկոնԴատարանն արդարացրել է «Դոն Պիպոյին», նույն ինքը` Արթուր Ասատրյանին
20:34 21/04/2020  |  Քրեական խրոնիկոն«Դոն Պիպոյի» գործով դատաքննությունը մոտենում է ավարտին
13:30 21/04/2020  |  Քրեական խրոնիկոն«Դոն Պիպոյից» քենակալը ավելի քան մեկ մլն դոլար է հափշտակել. Ինքնիրավչության մեղադրանքը խաղողի բերքահավաքի հետ է կապվում
11:40 21/04/2020  |  Դատական ռեպորտաժներ«Դոն Պիպոյին» նոր մեղադրանք է առաջադրվել
17:55 28/08/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանների գործողությունները համաչափ և օրինաչափ չեն. Փաստաբանը՝ «Դոն Պիպոյին» բերման ենթարկելու մասին
13:16 24/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում. Գեորգի Մելիքյանը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին
10:11 20/08/2019  |  ՄամուլՈվ է նա. Դոն Պիպոյի հիմնադրամի ղեկավարը փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից. «Հրապարակ»
14:26 07/07/2019  |  Քրեական խրոնիկոն«Դոն Պիպոն», նույն ինքը` Արթուր Ասատրյանը հանձնարարել է առեւանգել իր սպանությունը նախապատրաստող անձանց. նախաքննություն

Արխիվ

[]