ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է մերժել Խունդկարյանի, Շաթիրյանի եւ Վաղարշյանի թեկնածությունը 09/14/2020 13:29 | ԼՐԱՀՈՍ
Արեւելան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է մերժել Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի եւ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
ՆՊլատֆորմի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«2020թ․ սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկելու է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի եւ Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը վերջին երկու տարիների ընթացքում հետեւել է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ իր մտահոգությունները հայտնել դրանց կապակցությամբ:
2018թ. հեղափոխությունից երկու տարի անց իշխանությունը վերջապես կամք դրսեւորեց Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման համար` փոփոխության ենթարկելով ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Թեեւ փոփոխություններն ուժի մեջ են մտել 2020թ․ հունիսի 26-ին, մինչ օրս ՍԴ երեք դատավորների թափուր տեղերը լրացնելու համար չեն առաջադրվում այնպիսի թեկնածուներ, որոնք իրենց մասնագիտական փորձառությամբ, մասնագիտական եւ բարոյական բարձր որակներով ի զորու կլինեն վերականգնելու Դատարանի ժողովրդավարական լեգիտիմությունը, բարձրացնելու Դատարանի հեղինակությունը եւ պայքարելու ՍԴ եւ պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար։
Կարեւոր ենք համարում արձանագրել, որ Կառավարության կողմից թեկնածուների առաջադրման գործընթացն եղել է ստվերային, չի համապատասխանել հավասարության, արդարության եւ թափանցիկության պահանջներին։ Այդ գործընթացի արդյունքում առաջադրված թեկնածուներից մեկն արժանացավ քաղաքացիական հասարակության լրջագույն քննադատությանը եւ հրաժարվեց իր թեկնածությունը պնդելուց։ Այդպիսի ստվերային գործընթացը կոռուպցիոն դրսեւորումների կասկածներ է առաջացնում, վնասում է ինչպես թեկնածու առաջադրող մարմնի, այնպես էլ` բարձր դատարանի հեղինակությանը։
Էդգար Շաթիրյանի թեկնածության վերաբերյալ մտահոգություն ենք հայտնում 2015-2019թթ․ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նրա գործունեության, այնուհետեւ այս գումարման Ազգային ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրվելուց հետո հանձնաժողովի կողմից նախագահի պաշտոնում չընտրվելու պատճառաբանությամբ հրաժարականի կապակցությամբ։
Արթուր Վաղարշյանի թեկնածությունը դեռեւս մեկ տարի առաջ ԱԺ լիագումար նիստով մանրամասն քննարկումից հետո մերժվեց այս գումարման Ազգային ժողովի կողմից, հետեւաբար, մեկ տարի անց նրա թեկնածությանը հավանություն տալը լրջագույն պարզաբանման անհրաժեշտություն կունենա եւ ակնհայտ կասկած կհարուցի ստվերային եւ կոռուպցիոն գործընթացների առումով։
Մեր մտահոգությունն ենք արտահայտում թեկնածուներից հատկապես Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ: Արձանագրում ենք, որ ի դեմս այդ թեկնածուի, գործ ունենք մեկի հետ, որը տեւական ժամանակ գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ-ում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նահանջի գործընթացին:
Երվանդ Խունդկարյանը 2001-2008թթ. աշխատել է որպես ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, 2008-2010թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, 2010-2018թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, 2018-ից մինչ օրս՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարման տարիներին Խունդկարյանը մասնակցել է բազմաթիվ գործերի քննության, որոնց մի մասով այսօր ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության` այդ գործերով ճանաչելով դիմումատուների իրավունքների խախտումներ եւ որոշ դեպքերով սահմանելով 300․000 եվրոյից ավելի փոխհատուցումներ։
Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ նախորդ իշխանության գործունեության առումով չափազանց կարեւոր է առաջին հերթին Երվանդ Խունդկարյանի կողմից քննված «Մելտեքս» ՍՊԸ-ի («Ա1+ հեռուստաընկերություն») հայտնի գործը։ Ա1+ hեռուստաընկերությունը, որպես անկախ լրատվամիջոց, քննադատում էր այն ժամանակվա իշխանությանն՝ ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչով էլ պայմանավորված, քաղաքական դրդապատճառներով՝ հեռուստաընկերությանը ճնշելու եւ լռեցնելու նպատակով, վերջինիս չի տրամադրվել հեռարձակման լիցենզիա։ Այս գործով առկա է ոչ միայն ՄԻԵԴ-ի վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված բանաձեւ (տե՛ս PACE Resolution 1361 (2004)), որով խիստ մտահոգություններ են արտահայտվել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության եւ խոսքի ազատության ապահովման վերաբերյալ։
Երվանդ Խունդկարյանի մասնակցությամբ կայացված որոշումների արդյունքում այսօր արդեն կան ՄԻԵԴ-ի վճիռներ, որոնցով ճանաչվել են ՀՀ կողմից մարդկանց արդար դատաքննության եւ սեփականության իրավունքների խախտումներ։ Դրանցից են Թեղուտի բնակիչների սեփականազրկման գործերը, որոնք մոտ 200 -ն են, սակայն քչերն են կարողացել դիմել ՄԻԵԴ, Գլխավոր պողոտայի իրացման եւ սեփականության իրավունքի խախտման գործերը, արդար դատաքննության եւ սեփականության իրավունքի խախտման այլ գործեր։
Այդ վճիռներն այն մասին են, որ ՀՀ ում իշխանությունը ոտնահարել է ժողովրդավարական արժեքները եւ մարդու հիմնարար իրավունքները, եւ այդ խախտումների կապակցությամբ չեզոքություն եւ բարձր հանդուրժողականություն է դրսեւորել դատական իշխանությունը։ Ընդ որում, սրանք դեռ բոլոր գործերը չեն, որոնց կապակցությամբ դեռ կայացվելու են ՄԻԵԴ վճիռներ։
Երվանդ Խունդկարյանի կողմից եւ մասնակցությամբ կայացված որոշումները/վճիռները պետք է գնահատվեն ինչպես ՀՀ-ին պատճառված նյութական, այնպես էլ` ոչ նյութական վնասի տեսանկյունից՝ ինչպես քանակական, այնպես էլ բովանդակային առումով։ Այդ որոշումներն են, ի թիվս այլնի, բնորոշում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ ոտնձգած դատական համակարգը, այդ որոշումներն են ձեւավորել անվստահություն դատական համակարգի նկատմամբ եւ վերացրել հավատը արդարադատության հանդեպ: Այդ որոշումներն են առավել բարենպաստ հող ստեղծել հակաժողովրդավարական եւ ամբողջատիրական իշխանության ամրապնդման համար: Այդ որոշումներն են հանդիսացել համակարգային կոռուպցիայի հենարանը եւ վնասել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը։
Բացի վերոգրյալից, էական ենք համարում այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածության վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն։
2018թ. հեղափոխութան արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների հարգմանն ու պաշտպանությանը, ինչպես նաեւ հիշյալ արժեքների դեմ ոտնձությունների նկատմամբ անհանդուրժողականությունը պետք է լինեն պետության կողմից վարվող իրավական քաղաքականության շարժիչ ուժը։
Եվ եթե այսօր, որոշ հանգամանքներով պայմանավորված, ուշանում է արդարադատության խարան հանդիսացող անձանցից դատարաններն ազատելու գործընթացը, ապա նրանցով վստահաբար չի կարող համալրվել Սահմանադրական դատարանը։
Այսպիսի ընտրությունը ստվերելու է ոչ միայն Սահմանադրական դատարանի, այլեւ Ազգային ժողովի հեղինակությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը` Արեւելան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է մերժել Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի եւ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից