ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այս կառավարությունն արեց ամեն բան, որպեսզի առաջին անգամ դպրոց հաճախող երեխայի համար դպրոցը դառնա անասելի կտտանքների վայր». հոգեբան 09/14/2020 16:39 | ԼՐԱՀՈՍ
«Սեպտեմբերի մեկը տասնամյակներ շարունակ տոն է հայտարարվել այն պատճառով, որ աշակերտները և հատկապես առաջին դասարան հաճախողներն այդ օրվան հաճույքով և կարոտով սպասեն։ Հենց առաջին օրվա տոնական տրամադրություններով մեկնարկն է, որ պետք է որոշակի մոտիվացիա հանդիսանա աշակերտի համար՝ ուսման, դպրոցի, գիտելիքի արժեքն ավելի լավ հասկանալու և գնահատելու համար,- ասում է գիտնական – հոգեբան Միհրդատ Մադաթյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով օրվա գլխավոր թեմայի՝ դպրոց հաճախող երեխաների առջև այս տարի ծառացած խնդիրներին և հավելում, - սեպտեմբերի մեկը հայտարարված է որպես գիտելիքի օր, բայց իրականում դա ոչ այնքան գիտելիքի, որքան գիտելիքը կարևորող տանական օր է, որովհետև առանձնապես կապ չունի բուն գիտության հետ, այլ ավելի շատ՝ գիտելիք ստանալու առաջին խարհրդանշական օրը, որը հետագայում վճռորոշ հետք է թողնելու հատկապես առաջին անգամ դպրոց հաճախող յուրաքանչյուր երեխայի համար»։
Հոգեբանը նկատում է՝ եթե հիշում ենք դեռևս խորհրդային տարիներից մենք օգոստոսի վերջին շաբաթվանից սկսած ունեցել ենք այսպես ասած՝ հաճելի անհանգստություն, այն է՝ երեխայի համար դպրոցական համազգեստ, գրենական պիտույքներ, պայուսակ և այլ անհրաժեշտ իրեր ու պարագաներ գնելու օրեր։ Հետխորհրդային շրջանում էլ տարբեր բարերարներ ու կազմակերպություններ հոգ էին տանում, որպեսզի առաջին դասարան հաճախող երեխաները հենց սեպտեմբերի մեկին դպրոցին առնչվող նվերներով պայուսակներ ստանային, որն էլ ավելի էր ընդգծում օրվա տոնական տրամադրությունները. «Ստացվել է այնպես, որ հիմա՝ այս տարի մենք խնդիր ունենք հենց այս հոգեբանական երևույթի հետ՝ կոտրելու տասնամյակներ շարունակ հաստատված այս գեղեցիկ ավանդույթը, և, որպես արդյունք, ուենենք մի իրականություն, երբ այս տարի այդ ձգտումն ուղղակի չկար։ Սրան զուգորդված, մենք բնականաբար չենք ունենա երեխաների մոտ առկա այն մոտիվացիան, որը պետք է հիմք հանդիսանար, որպեսզի նրանք ցանկություն ունենային հաճույքով դպրոց հաճախելու։ Եթե սրան էլ գումարենք այն կանոնակարգը, որ հաստատվել է ԿԳՄՍ-ի կողմից, ըստ որի, երեխան չի ունենալու ազատ տեղաշարժվելու իրավունք՝ ձեռք չի բարձրացնելու, չի մոտենալու գրատախտակին, դասամիջոցներ չի ունենալու, որոնք երկար տևող դասերի միջակայքում նրանց լիցքաթափվելու, հավաքված էներգիան պարպելու հնարավորություն էին տալու, բացառվում է նաև բուֆետ հասկացողությունը, ուրեմն պետք է ֆիքսենք հետևյալը՝ այս կառավարությունն արեց ամեն բան, որպեսզի առաջին անգամ դպրոց հաճախող երեխայի համար դպրոցը դառնա անասելի կտտանքների վայր, ինչն անհետևանք չի մնալու»։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նկատում է՝ իրականում դպրոց ասվածը որքան կրթական իմաստ ունի, երկու այդքան սոցիալիզացիայի նպատակ է հետապնդում. «Երեխան դպրոցում սովորում է շփվել, առաջին անգամ սիրահարվել, ընկերություն անել, կարոտել և այլն։ Եթե մենք դպրոցներում արգելում ենք սոցիալիզացիան, ապա երեխայի ձգտումը՝ դեպի դպրոց մենք հասցնում ենք մինիմալի։ Սա հող է պատրաստում՝ անարգելք անցում կատարելու հեռավար կրթության համակարգին, ինչը շինծու մի երևույթ է։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ երբ աշխատավայրից ենք աշխատում, շատ ավելի պրոդուկտիվ արդյունք ենք տալիս, քան որ տանից կաշխատեինք։ Տանն, իհարկե, մթնոլորտն ուրիշ է, խարիսխը թուլացած վիճակում է՝ կարող ենք մի քանի րոպե ավել քնենք, հետո սրճենք, ճաշենք, հեռախոսով խոսենք, հետո նոր միանանք աշխատանքին։ Նույնը նաև հեռավար կրթության անցնելու պարագայում է սպասվում։ Ի վերջո, դպրոցն այն տեղն է, որտեղ երեխան սովորում է ենթարկվել կարգ ու կանոնին, լինել պարտաճանաչ, ուշադիր հավաքված։ Այսպիսով, կարող ենք ասել, որ մեկնարկել է ողջ հանրապետության կրթական համակարգի խարխլման պրոցեսը՝ և՛ նախադպրոցական, և՛ դպրոցական, և՛ ԲՈւՀ-ական համակարգում։ Ես կարող եմ եզրակացություն անել, որ այս ամենն արվում է նրա համար, որ մենք ունենանք չկրթված սերունդ, որը հետագայում կվերածվի վերահսկելի մասսայի, որովհետև վաղուց հայտնի իրականություն է՝ չկրթված ամբոխին կառավարելն ավելի հեշտ է։ Ամբողջ հանրապետության մակարդակով տեղի է ունենում կրթական ցենզի նվաստացում, մինչև ամենացածր շեմը, որ կարելի է պատկերացնել՝ կիսում են դասարանները՝ կեսն այս ժամին կգան, կեսը՝ մեկ այլ, դպրոցի մուտքի մոտ կինոներ են սարքում իրենց ջերմաչափումներով և այլն»։
Խոսելով կորոնավիուսային վարակի բժշկական հետևանքների մասին, Միհրդատ Մադաթյանը հակադարձում է. «Երբ բոլորովին վերջերս աշխարհի գիտնականներին հարց տվեցին՝ ե՞րբ է վերանալու կորոնավիրուսը, նրանք միաձայն պատասխանեցին՝ այդ հարցը տվեք քաղաքականությամբ զբաղվողներին։ Եվ իսկապես՝ կորոնավիրուսը վաղուց արդեն բժշկական հարց չէ, այլ քաղաքական խնդիր։ Ի վերջո, մենք տեսանք Շվեդիայի օրինակը, որտեղ ո՛չ արտակարգ դրության, ո՛չ կարանտինային ռեժիմ չսահմանվեց, բայց արդյունքներն, ինչպես տեսնում ենք, շատ ավելի հուսադրող են, քան, ասենք մեզ մոտ է, ուր վեցը ամիս արտակարգ դրության ռեժիմ էր և, ևս չորս ամիս՝ կարանտինային ռեժիմ կլինի»։
Ի վերջո՝ ի՞նչ տպավորություններով այսօր առաջին անգամ դպրոց հաճախած երեխան վերադարձավ տուն և ի՞նչ հետք կթողնի այս տարվա սեպտեմբերի մեկը նրա հիշողություններում ու հետագա ուսումնական կյանքում հարցին հոգեբանը միանշանակ պատասխան է տալիս՝ առաջին դասարանցու մոտ տպավորություն է, որ նա այլևս դատապարտված է տառապելու, որովհետև այսօր ոչ մի պայծառ բան նա դպրոցում չտեսավ։ Նա հասկացավ, որ հայտնվել է ինչ- որ պարտավորությունների և սահմանափակումների մեջ, հենց թեկուզ նրանով, որ ստիպված է դպրոցում անցկացնելու ողջ ընթացքում դիմակ կրել, իսկ տանը դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, այդ իմաստով նա ազատ է։ Երեխաների համար նմանատիպ դիսկանֆորտ իրավիճակները խիստ կարևոր են և նրանք այս ամենի դեմ անպայման ըմբոստանալու են՝ հրաժարվելով դպրոց հաճախելու մտքից։ Այսպիսի կանոններով նա, փաստորեն, զրկված է լինելու սոցիալական շփումներից, որովհետև իրար կողքի չեն նստելու, չեն կարողանալու դիմակի տակ թաքնված դեմքով իդենտիֆիկացնել իրեց դասընկերներին և այլն։ Այս ու բազմաթիվ այլ բացասական գործոններն առաջին անգամ դպրոց հաճախող երեխայի համար խիստ բացասական խթան կլինեն, որպեսզի նրանք հրաժարվեն դպրոց գնալու մտքից և, երբ կհայտարարվի հեռավար կրթության անցնելու մասին որոշումը, նրանք դրանից ուղղակի երջանիկ կզգա իրենց»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից