ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեն կարող անընդհատ վերահսկել, որ ճիշտ կրեն դիմակ. Ծնողներն անհանգստացած են 09/14/2020 18:50 | ԼՐԱՀՈՍ
Հանրակրթական դպրոցներում յոթամսյա դադարից հետո այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մեկնարկել է ուսումնական տարին: Նիկոլ Աղբալյանի անվան N 19 դպրոցում առաջին տարին է, որ աշակերտներին դիմավորում են առանց որևէ միջոցառման: Երեխաները դպրոց են մտնում միայնակ՝ ջերմաչափվելուց և ձեռքերն ախտահանելուց հետո:
Հիշեցնենք, որ ըստ ԿԳՄՍՆ ուղեցույցի՝ դպրոցականները պետք է ջերմաչափվեն, դպրոցներն ախտահանվեն, դասասենյակները օրական 3 անգամ օդափոխվեն, դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեց օր,արգելվում է դասամիջոցներին դուրս գալ դասարանից, ինչպես նաև աշակերտին կանչել գրատախտակի մոտ, դե իսկ դիմակ կրելն էլ պարտադիր է դասերի ողջ ընթացքում: Հատկանշական է, որ չնայած պատճառած անհարմարություններին, երեխաները չեն դժգոհում դիմակ կրելու որոշումից:
-Մի քիչ շոգ էր դիմակով, բայց պիտի դնեմ, որ չվարակվեմ,- ասաց առաջին դասարանի սան՝ Սառա Մանուկյանը: Աշակերտ Գեղամն էլ դժգոհեց, բայց՝ ոչ դիմակ կրելուց, այլ՝ թույլ չեն տվել դպրոց մտցնի իր պայուսակը և ուսուցչուհու համար նախատեսված ծաղկեփունջը:
-Երկու գույնի դիմակ եմ բերել՝ կապույտ ու սև, որ հերթով դնեմ, առաջին անգամ դիմակով եմ լինելու դասին,- պատմեց փոքրիկ Դավիթը:
Փոխարենը դիմակ կրելու պարտադիր պայմանից դժգոհ են աշակերտների ծնողները՝ պնդելով, որ երեխաների դիմակ կրելը ոչ մի կերպ չի կանխելու համավարակի տարածումը, հակառակ արդյունքն է տալու:
-Երեխաներ են, անընդհատ շարժվում են, դիմակը ընկնում է, նրանք էլ այդ նույն դիմակը կրում են, դնում են շուրթերին, այս դեպքում արդեն ուրիշ հիվանդություններ առաջ կգան, չենք կարող անընդհատ վերահսկել, որ ճիշտ կրեն դիմակ,- մեզ հետ զրույցում ասացին ծնողները:
Չնայած սահմանափակումներին՝ ծնողներն ու դպրոցի տնօրինությունը փորձել էին ինչ-որ կերպ նշանավորել առաջին դասարանցիների մուտքը դպրոց, երեխաներն էլ իրենց հերթին դպրոցից դուրս էին գալիս ոգևորված՝ նվերները ձեռքին:
- Դասընկերներից հեռու-հեռու էինք նստած, շատ չենք խոսել, մենակ ուսուցչուհու հետ ենք ծանոթացել, մեզ նվերներ տվեցին՝ գրքեր ու տետրեր,- պատմում էին աշակերտները:
Հիշեցնենք, որ համավարակի տարածումը կանխելու նպատակով դեռևս մարտի 2-ից ուսումնական հաստատություններում հայտարարվել էր արձակուրդ: Առաջին դասարանցիներն այսօր վերջապես այցելեցին դպրոց, իսկ մյուս աշակերտների համար ուսումնական տարին կմեկնարկի վաղը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ