ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը 09/14/2020 20:41 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը։
Այսօր այդ առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նախ ամփոփեց անցած՝ 14-րդ համերգաշրջանը։ Պարոն Սմբատյանի տեղեկացմամբ՝ 14-րդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ, որոնց մասնակցել է 17 մեծանուն մենակատար։ Համերգներն ունեցել են 56 հազար հանդիսատես։ Նվագախմբի կողմից կատարվել է 196 ստեղծագործություն, այդ թվում 105-ը՝ հայ կոմպոզիտորների գրչին պատկանող։ Նվագախումբը հյուրախաղեր է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում, Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում։ Արտասահմանյան հյուրախաղերում նվագախմբի համերգներն ունկնդրել է շուրջ 23 հազար հանդիսատես։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հավատարիմ իր առաքելությանը, շարունակել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրման գործընթացը։ Մասնավորապես, ձայնագրվել է հայ կոմպոզիտորների 11 ստեղծագործություն։ Այս գործում Սիմֆոնիկը համագործակցել է ձայնագրման ոլորտում հանրահայտ ընկերության՝ «Գրեմիի» նոմինացված PARMA Recordings ձայնագրման ստուդիայի հետ։ Նախորդ համերգաշրջանում կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մշակութային կյանքը, այդ թվում համերգային գործունեությունը ստիպված էր ենթարկվել համավարակի պարտադրած սահմանափակումներին։ Սակայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համավարակի պայմաններում չի կտրել կապն իր ունկնդիրների հետ։ Նվագախումբը համավարակի պայմաններում ամենաակտիվ գործունեություն ծավալած երաժշտական կոլեկտիվներից է։ Մասնավորապես, տրվել է 38 առցանց համերգ, որոնք ունեցել են մոտ 90 հազար դիտում և 400 հազար հասանելիություն։
Անդրադառնալով նվագախմբի առաջիկա՝ 15-րդ հոբելյանական համերգաշրջանին՝ պարոն Սմբատյանը նկատեց‚ որ նախատեսված է 50 համերգ, 3 փառատոն, 2 հատուկ նախագիծ, 2 ձայնագրություն և 3 հյուրախաղ։
Նոր համերգաշրջանի բացման համերգի ընթացքում կհնչեն Տիգրան Մանսուրյանի երեք հատված «Ձյունե թագուհին» բալետից և Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասուլիսի ընթացքում խոսեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին։ «Մենք նախորդ տարի հաճելի ճամփորդեցինք Արցախից մինչև Երևան և Գյումրի: Փառավոր էր Ստեփանակերտի բացօթյա համերգը»,- ընդգծեց կոմպոզիտորն ու հավելեց, որ Սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքի արդյունքում շուտով Լոնդոնում կթողարկվի ձայնագրություն, որը հնարավորություն կտա նոր գործիքավորմամբ ունկնդրել իր կինոերաժշտությունը:
Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նշեց‚ որ համալիրն այսուհետև նաև դասական երաժշտության հարթակ է լինելու: «Երբ ես ստանձնեցի այս պաշտոնը, առաջին ծրագրերից մեկն այն էր, որ Սիմֆոնիկ նվագախումբն իր տեղը գտնի համալիրում, Մարզահամերգային համալիրը դառնա տուն Սիմֆոնիկ նվագախմբի համար: Հատկապես ակուստիկայի առումով մեր բեմը հրաշալի է սիմֆոնիկ երաժշտության համար»,- շեշտեց նա՝ ավելացնելով‚ որ համալիրն ունի բոլոր հնարավորությունները‚ պահպանելով սահմանված կանոնները‚ կարանտինի պայմաններում ապահովել համերգային գործընթացը:
Նոր համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա նոր ստեղծագործություններով, հայ երաժշտասերներին մեծանուն մենակատարների ունկնդրելու հնարավորություն կընձեռի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից