Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մատուցած ծառայությունը պաշտոնական Անկարային 09/14/2020   21:32  |  Վերլուծություններ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարած գերատեսչության հետևում  օր օրի  ավելի  ու ավելի ակնհայտ են  երևում  ցեղասպան  Թուրքիայի երկար ականջները։ Մինչ գիտական - հասարակական լայն զանգվածներ զայրույթի մեծ ալիք կբարձրացնեին  կրթական նոր չափորոշիչների թեմայով, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում արդեն իսկ ծիլեր էին տվել թանգարանի կասկածելի գիտական անցյալով հարուստ տնօրեն Հարություն Մարությանի  թուքասեր մոտեցումների առաջին ծիլերը։ Դեռևս ապրիլին թանգարանի տնօրենը միանձնյա և ինքնագլուխ  որոշում էր կայացրել՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այլևս պարտք ու պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդկության դեմ իրագործած Օսմանյան Թուրքիայի անմարդկային ոճիրը մոռանալու թեմային,   այստեղ  Հարություն Մարությանը շռայլ էր գտնվել։ Նա,  հավանաբար, դեմ  գնալով  իր բազմամյա  գիտական սկզբունքներին և մեծ լավություն անելով մեզ՝ հայերիս,  հայտնի՝ «Հիշում եմ, պահանջում եմ» պաստառը սեփական խմբագրման ենթարկելուց որոշել էր դեռևս թողնել հիշելու մասին ծանուցումը։ Բայց այսքանով, պարզվում է Հարություն  Մարությանի վառ երևակայությունը կանգ չէր առել։ Այս մարդը որոշել էր քարուքանդ անել  հայկական մեծ ցավի վերաբերյալ  խիստ արժեքավոր, բացառիկ  և հեղինակավոր կառույցը՝ իր ձևակերպմամբ՝ կառուցվածքային փոփոխությունների ենթարկելով այն։

Մի հունվարյան օր,  պարոն Մարությանն արթնանում է քնից և որոշում, որ թանգարանից «կորած» խիստ արժեքավոր ֆոնդային միավորների ցուցակ  պետք է կազմվի ու այդ ցուցակով հանդերձ ինքը պետք է ինքնագործուղվի  ԿԳՄՍ նախարարություն՝  համոզելու համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ փոխնախարար,  բանից անտեղյակ, Նարինե Խաչատուրյանին  (ում անմիջական վերահսկողության  տակ է գործում Հայոց  Ցեղասպանության թանգարան–ինստիտուտը), որ թանգարան-ինստիտուտի  արխիվները «թալանված» են, այնտեղ  անհապաղ վերահաշվարկ է պետք իրականացնել ու պատկերավոր ասած՝ քանդել, նորից  կառուցել  թանգարանի ֆոնդերն ու արխիվը։

Այս ողջ պատմության մեջ ամենահատկանշական փաստը,  սակայն, այն է, որ Հարություն Մարությանի մտքի այս թռիչքը  փայլատակում է Բուդապեշտ  կատարած այցից անմիջապես հետո միայն, որտեղ, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների,  տեղի Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի կողմից   ծավալուն հարցաշար է  տրամադրվում  հայաստանյան արխիվներին ու թանգարաններին, այդ թվում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և Մատենադարանին: Ըստ այդ մեխանիզմի, Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի արխիվներին պետք է տրամադրվեին Հայաստանից հավաքագրված բոլոր տեղեկություններն ու հարցաշարերի արդյունքները, որոնք հասանելի կլինեին նաև Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի դրամաշնորհային ծրագրի՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Էյդար Զեյնալովի համար: Հայաստանից Հարություն Մարությանի հետ միասին այս տարի հունվարին  այս ծրագրում ընդգրկված և ներկա է եղել նաև  «Հազարաշեն» ՀԿ-ն՝ ի դեմս Հրանուշ Խառատյանի, ում որդին արդեն ապրիլ ամսին Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողության նախօրեին,  հանդես եկավ հրապարակային ելույթով, որով հայտնեց իր համերաշխությունը ցեղասպան Թուրքիային, չմոռանալով նշել, որ ինքը ներում է թուրքերին և հորդորում նույնը անել նաև մնացյալին։  

Թե ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ թանգարան-ինստիտուտում կատարվելիք ֆոնդերի և արխիվների կառուցվածքային փոփոխությունները, որ, ըստ էության, առնչվում է ցեղասպանության պատմությանը վերաբերող փաստավավերագրական, սկզբնաղբյուրային նշանակության բացառիկ նյութերի, որոնց անվտանգության ապահովման և պահպանության կազմակերպման երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, պարզաբանեց թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, տեղեկացնելով, որ, իր ունեցած  տեղեկություններով՝ «Հազարաշեն» հասարակական կազմակերպությունը՝  ի դեմս Հրանուշ Խառատյանի և  Հարություն Մարությանի, հավակնում է ստանալ խոշոր դրամաշնորհ՝ հայաստանյան արխիվների հասանելիության չափանիշը ճշգրտելու մի ծրագրի շրջանակում.«Իմ ենթադրությամբ, որպեսզի գրանտը ստանա այս ՀԿ-ն՝ խարդախ գործողության արդյունքում վերաձևում են թանգարան-ինստիտուտի ֆոնդային կառուցվածքը: Տնօրենը փորձում է գրադարանն անջատել ֆոնդերից, այն ներկայացնել՝ որպես արխիվներ, որպեսզի համապատասխանի գրանտային ծրագրի պայմաններին: Եթե դա այդպես է, թանգարան-ինստիտուտը վերածվում է պարզունակ օբյեկտի, որպեսզի ինչ-որ ՀԿ Բաց հասարակության ինստիտուտից գրանտ ստանա», - ասում է Հայկ Դեմոյանը։

Թանգարան-ինստիտուտից «կորած» ֆոնդային միավորների հետքերով

Վերադառնալով կորած ոչխարներին, այն է՝ Հարություն Մարությանի հրահանգով կազմված կորած  ֆոնդային միավորների ցուցակին (որի գոյությունը ինքը՝ Հարություն  Մարությանը հրապարակային հարցազրույցի ընթացքում չէր հերքել),  դեռևս մայիս ամսին մեզ հաջողվել էր պարզել, որ  թանգարան-ինստիտուտի ներսում վերահաշվարկը կատարվել է՝ շրջանցելով գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանին: Աշխատակիցը, ով կատարել էր վերահաշվարկը, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հրաժարվել էր ստորագրել իր կողմից ներկայացված փաստաթղթի տակ:

Այսպիսով, «Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Հարություն Մարությանը հունվար ամսին վերցնելով թանգարան-ինստիտուտից «կորած» ֆոնդային միավորների  չմակագրված նամակն, այցելել է ԿԳՄՍ և ստացել գերատեսչության ղեկավարի հավանությունն ու համաձայնությունը՝ կառուցվածքային փոփոխություններ անելու   թանգարան-ինստիտուտի ֆոնդերում և արխիվներում։  

Արդյունքում,  լրատվամիջոցների բարձրացրած  մեծ աղմուկը խլացնելու և, հավանաբար, թանգարան-ինստիտուտի կրակն ընկած թրքասեր տնօրենի կաշին մի կերպ փրկելու համար, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  մայիսի 27-ին  ԱԺ բարձր ամբիոնից, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կառուցվածքային փոփոխությունների թեմային, հայտարարում է՝ դրանք  պայմանավորված են թանգարան-ինստիտուտի փակ ֆոնդերից ինչ- որ  նմուշների կորելու փաստով.«Հիմա ֆոնդի ուսումնասիրություն է իրականացվում, պարզվել է, որ, նույնիսկ փակ ֆոնդից որոշ նմուշներ կորել են։ Հունիսին այդ հարցով եզրակացությունը կտրամադրվի  և, այդպիսով, մենք կապահովենք  այդ ֆոնդերի անվտանգությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Այստեղ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում չկան, գոյություն չունեն  և երբեք չեն եղել փակ ֆոնդեր։ Այնուամենայնիվ, նախարարի՝ ԱԺ բարձր ամբիոնից արած այս հայտարարությանն անմիջապես, առանց ժամանակ կորցնելու՝ 10 օր անց արձագանքում է պաշտոնական Անկարան, «Հուրիեթ»-ի  էջերում հայտնելով այն մասին, որ Թուրքիան՝  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ բարձրագույն խորհրդատվական նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է Հայոց Ցեղասպանության լոբբիի դեմ պայքարի մեխանիզմները։ Նիստից հետո Էրդողանն այդ թեմայով մի շարք հանձնարարականներ է տվել, որոնցից մեկն էլ՝ Հայոց Ցեղասպանության պնդումների վերաբերյալ նոր ռազմավարություն մշակումն է եղել։ Նախագծի հեղինակը իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրներից, ԹԱՄԺ նախկին նախագահ, խորհրդի անդամ և Էրդողանի մտերիմ Ջեմիլ Չիչեքն է։ Էրդողանն իր հավանությունն է տվել ծրագրին և հրահանգել վայրկյան առաջ սկսել աշխատանքները։  

Նույն օրը «Փաստինֆո» լրատվականը հարցում է ուղարկում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար՝ բանից անտեղյակ Նարինե Խաչատուրյանին, պարզելու՝ունեցե՞լ է արդյոք նախարարը որևէ հիմք՝ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարելու կորած ինչ – որ նմուշների մասին,  արդյո՞ք փաստաթղթավորված է եղել թանգարանից կորած իրերի ցանկը, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթով է այն հաստատվել, կորած ի՞նչ իրերի մասին է խոսքը, ե՞րբ է դա պարզվել և ո՞ւմ կողմից։ Ի զարմանս մեզ, լրատվականին գալիս է հետևյալ պատասխանը, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.«Հայտնում ենք ձեզ, որ «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ֆոնդերում 2018 թվականի հոկտեմբեր ամսից վերահաշվառման աշխատանքներ են ընթանում, որոնք նախատեսվում է ավարտել 2020 թվականի հունիս ամսին»։ Միաժամանակ, լրատվականի հարցին՝ ի՞նչ կորած իրերի մասին է խոսքը,  փաստաթղթավորվե՞լ է արդյո՞ք կորած իրերի ցանկը, ԿԳՄՍ փոխնախարար Նարիեն Խաչատուրյանը պատասխանում է.«Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի  կողմից ներկայումս ընթացող ֆոնդերի հաշվառման գործընթացում, ըստ տնօրեին տրամադրած տեղեկատվության, բացակայում են որոշակի քանակությամբ գրքեր և այլ նյութեր, որոնց մի մասը, հնարավոր է մինչև աշխատանքների ավարտը գտնվի։ Վերջնական ստորագրված ակտի առկայության պայմաններում, անգամ մեկ միավորի բացակայության դեպքում տնօրենն այդ մասին կտեղեկացնի  պետական լիազոր մարմնին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին  և համապատասխան իրավապահ մարմիններին»։  

Տեղեկացնենք, որ մինչ հոդվածը հրապարակվելու պահը Հայոց  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից այսպես ասած՝ կորած իրերի, կամ ավարտված  հաշվառման մասին  պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, առկա չէ։ Թեև, ըստ ԿԳՄՍ  նախարարության կողմից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն, այն նախատեսվում էր ավարտել դեռևս հունիս ամսին։

«Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրներից հաջողվում է ճշտել, որ թանգարան-ինստիտուտում հաշվառումն արդեն ավարտված է։ Ըստ նախնական տեղեկությունների՝  հաշվառման ընթացքում չհայտնաբերված թանգարանային առարկանների  քանակը չինչին է,  արժեքավոր թանգարանային  առարկաններ այնտեղից  չեն բացակայում, թեև վերջնական եզրակացությունը կտա  մասնագետներից բաղկացած համապատասխան հանձնաժողովն՝առաջիկայում։

Ինչո՞ւ նախարարը հայտարարեց գոյություն չունեցող «փակ ֆոնդերի» մասին

Այսքանից հետո, առնվազն,  մի քանի հույժ կարևոր հարցեր են ծագում, որոնց լրատվամիջոցը չի կարող չանդրադառնալ, օրինակ՝ ինչպե՞ս, ո՞ր իրավունքին կամ փաստաթղթին էր հղում տվել  ԱԺ բարձր ամբիոնից, այսպես ասած,  կորած արժեքավոր  նմուշների մասին անպատասխանատու և խնդրահարույց հայտարարություններ տարածող  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, դրանով  անվերականգնելի վնաս հասցնելով կարևորագույն  կառույցի հեղինակությանը՝  գրգռելով թուրքական կողմին՝ հերթական հակահայկական հայտարարությամբ և գործուն քայլերով հանդես գալու համար, ինչպես նաև՝ ի՞նչ էր նշանակում նախարարի շուրթերից հնչած «փակ ֆոնդեր» արտահայտությունը, որոնց պատասխանը մինչ օրս, չնայած մեր կողմից ուղարկված հարցումներին, նախարարի կողմից չեն  պարզաբանվել։ 

Անցնելով թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հայտարարությունների պարզաբանմանը՝   ի՞նչ իրավունքներով է դեռևս չավարտված, դեռևս  հաշվառման ընթացքում վերջինս  ոստիկանություն դիմելու մասին մերկապարանոց հայտարարություններ անում, ո՞ւմ անմեղության կանխավարկածն  է սրանով խախտում  Հարություն Մարությանը, այն պարագայում, երբ հեղինակավոր կառույցից կորած իրերի մասին հայտարարություններն, արդեն իսկ քրեական պատասխանատվություն ենթադրող արարք են, իսկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում իրավիճակը ենթադրում է Քրեական  ոստիկանության միջազգային կազմակերպության՝ ինտերպոլի միջամտությունը։   

Վերջաբանի փոխարեն տեղեկացնենք, որ Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտից, այսպես ասած, կորած նմուշների  մասին հայտարարություններ անող տնօրենը, ինչպես նաև այդ հայտարարությունները՝ տգիտության կամ կանխամտածված վնաս հասցնելու նախատրամադրվածությամբ պետական օրենսդիրի  ամենաբարձր ամբիոնից կրկնող նախարարը պետք է իմանան, որ խոսքն այստեղ ոչ թե կորած, այլ բացակայող իրերի մասին է, որոնց մեծամասնությունը, ինչպես արդեն տեղեկացրեցինք՝ գտնվել են, դրանք  իրենց տեղերում են։

Այս ողջ պատմության, թերևս, առավել ցավալի «ձեռքբերումը» մնում է պաշտոնական Անկարայի լկտիացած վարքագիծը, որին, փաստորեն, ծառայություն մատուցեց թրքական չափորոշիչներով հայտնի ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարար Արայիկ Հարությունյանի տխրահռչակ գլխավորությամբ, ում նկատմամբ անվստահություն հայտնելու հարցն, ի դեպ,  ԱԺ օրակարգում է և քվեարկության կդրվի այս շաբաթ։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:59 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ համավարակի ընթացքում նվիրված աշխատանքի համար
14:26 14/09/2020  |  Մեկնաբանություն«Հիմա մենք աշխատում ենք նոր տենդերի վրա, որպեսզի մրցույթը սկսենք» Մարությանը՝ չկայացած ավտոբուսի մրցույթի մասին
14:17 14/09/2020  |  Մեկնաբանություն«Այլևս կարող է չլինել Երևանի գլխավոր ճարտարապետ». Հայկ Մարության
14:12 14/09/2020  |  Մեկնաբանություն35 միլիոն դոլար կառավարությունը կտրամադրի մետրոյի կայարանի կառուցման համար. քաղաքապետարանը փորձել է ներգրավվել նաև մասնավորի
13:51 13/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱյցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն. Հայկ Մարության (տեսանյութ)
12:02 13/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Արայիկ Հարությունյանը ԼԳԲՏ համայնքի համակիր է»․ ժամանակակից գրողը պահանջում է նախարարի հրաժարականը
11:52 13/09/2020  |  ԼՐԱՀՈՍԲլեյանի ճանապարհը լավ սարքեցիք, բա 93 մանկապարտեզի ցանկապատը ի՞նչ եղավ. Անի Խաչատրյան
22:48 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանին
10:58 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ավտոերթ՝ Երեւանից-Վանաձոր
23:50 11/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին

Արխիվ

[]