ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երվանդ Խունդկարյանը ՀՀ խայտառակ դատական համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է. Բաբաջանյան 09/14/2020 14:30 | ԼՐԱՀՈՍ
Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկումն այն մասին է, թե ինչպիսին չպետք է լինի ՍԴ դատավորի թեկնածուն։ Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Ինձ և ԱԺ մյուս պատգամավորներին հասու է դարձել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը Երվանդ Խունդկարյանին վերաբերող։ Կարծում եմ, որ դա մեր ընտրության համար պետք է կարևոր և առարկայական նշանակություն ունենա, եթե մենք չենք կարևորում այդ զեկույցը, այդ եզրակացությունը, կարծում եմ՝ մենք անդառնալի հարված ենք հասցնում այդ մարմնին։ Հայաստանի իրողություններին անծանոթ մեկի համար Երվանդ Խունդկարյանի կենսագրությունը կարող է շատ տպավորիչ լինել, քանի որ նոմինալ առումով Խունդկարյանը զբաղեցրել է տասնյակ պատկառելի պաշտոններ, բայց այդ փայլը խամրում է այն պահին, երբ հիշում ենք, թե որ համակարգում է Խունդկարյանը զբաղեցրել այդ պաշտոնները և թե ինչպես է նրա անմիջական մասնակցությամբ ապականվել, այլանդակվել այդ կարևորագույն պետական ինստիտուտը։ Ինչպես է Խունդկարյանի պաշտոնավարման ժամանակ այդ համակարգն ամեն օր ավելի մշուշոտ դարձրել Հայաստանի ժողովրդավարական ապագան, կեղեքել Հայաստանի քաղաքացուն, բռնաբարել հայ ժողովրդի հույսն ապագայի նկատմամբ։ Դատական համակարգ. Ահա Երվանդ Խունդկարյանի կարիերայի բնօրրանը»,-նշեց Արման Բաբաջանյանը։
Վերջինս ընդգծեց՝ Երվանդ Խունդկարյանը դատական համակարգին մեծագույն վնաս է հասցրել։ Որպես Վճռաբեկ դատարանի նախագահ նրա մասնակցությամբ կայացված մեկ տասնյակից ավելի որոշումներով ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված խախտումների հիմքով ՀՀ-ն մոտ 306 հազար եվրոյի փոխհատուցում է տրամադրել։ Արման Բաբաջանյանը նկատեց՝ անչափելի է այն վնասը, որ դատական համակարգի ու պետության հեղինակությանը Երվանդ Խունդկարյանը հասցրել է իր կայացրած մի շարք աղմկահարույց գործերի վերաբերյալ վճիռներով. «Պարոն Խունդկարյան այստեղ դուք չքմեղանում էիք, բայց մենք բոլորս գիտենք, որ դուք հրեշտակ չեք։ Մենք Ձեզ շատ լավ ենք ճանաչում, Ձեր կայացրած դատական ակտերը շատ լավ գիտենք։ Դուք անձնապես Ձեր ավանդն եք ունեցել Հայաստանում խոսքի ազատության ու ժողովրդավարության դեմ ուղղված այն եզակի խայտառակ օպերացիայում՝ Ա1+ հեռուստաընկերության փակման գործում, որի վերաբերյալ մենք չենք դադարելու խոսել։ Լիցենզիայից զրկվելուց հետո Ա1+ հեռուստաընկերությունը հայց էր ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան, որտեղ հայցը որպես դատավոր քննել եք Դուք։ Տնտեսական դատարանը Ձեր նախագահությամբ մերժեց հեռուստաընկերության հայտը՝ անհիմն լինելու հիմքով, իսկ 2008 թ.-ի հունիսի 17-ին ՄԻԵԴ-ն այդ որոշումը խախտում ճանաչեց՝ արձանագրելով, որ հեռուստաընկերությանը լիցենզիայի տրամադրումը մերժելը հանդիսացել է միջամտություն Ա1+ հեռուստաընկերության տեղեկատվության և միտք տարածելու ազատությանը»,-նշեց Արման Բաբաջանյանը։
Վերջինս ընդգծեց՝ Երվանդ Խունդկարյանը ՀՀ խայտառակ դատական համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից