Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է մերժել Խունդկարյանի, Շաթիրյանի եւ Վաղարշյանի թեկնածությունը 09/14/2020   13:29  |  ԼՐԱՀՈՍ

Արեւելան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է մերժել Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի եւ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

ՆՊլատֆորմի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«2020թ․ սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկելու է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի եւ Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը վերջին երկու տարիների ընթացքում հետեւել է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ իր մտահոգությունները հայտնել դրանց կապակցությամբ:

2018թ. հեղափոխությունից երկու տարի անց իշխանությունը վերջապես կամք դրսեւորեց Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման համար` փոփոխության ենթարկելով ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Թեեւ փոփոխություններն ուժի մեջ են մտել 2020թ․ հունիսի 26-ին, մինչ օրս  ՍԴ երեք դատավորների թափուր տեղերը լրացնելու համար չեն առաջադրվում այնպիսի թեկնածուներ, որոնք իրենց մասնագիտական փորձառությամբ, մասնագիտական եւ բարոյական բարձր որակներով  ի զորու կլինեն վերականգնելու Դատարանի ժողովրդավարական լեգիտիմությունը, բարձրացնելու Դատարանի հեղինակությունը եւ պայքարելու ՍԴ եւ պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար։

Կարեւոր ենք համարում արձանագրել, որ Կառավարության կողմից թեկնածուների առաջադրման գործընթացն եղել է ստվերային, չի համապատասխանել հավասարության, արդարության եւ թափանցիկության պահանջներին։ Այդ գործընթացի արդյունքում առաջադրված թեկնածուներից մեկն արժանացավ քաղաքացիական հասարակության լրջագույն քննադատությանը եւ հրաժարվեց իր թեկնածությունը պնդելուց։ Այդպիսի ստվերային գործընթացը կոռուպցիոն դրսեւորումների կասկածներ է առաջացնում, վնասում է ինչպես թեկնածու առաջադրող մարմնի, այնպես էլ` բարձր դատարանի հեղինակությանը։

Էդգար Շաթիրյանի թեկնածության վերաբերյալ մտահոգություն ենք հայտնում 2015-2019թթ․  բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նրա գործունեության, այնուհետեւ այս գումարման Ազգային ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրվելուց հետո հանձնաժողովի կողմից նախագահի պաշտոնում չընտրվելու պատճառաբանությամբ հրաժարականի կապակցությամբ։

Արթուր Վաղարշյանի թեկնածությունը դեռեւս մեկ տարի առաջ ԱԺ լիագումար նիստով մանրամասն քննարկումից հետո մերժվեց այս գումարման Ազգային ժողովի կողմից, հետեւաբար, մեկ տարի անց նրա թեկնածությանը հավանություն տալը լրջագույն պարզաբանման անհրաժեշտություն կունենա եւ ակնհայտ կասկած կհարուցի ստվերային եւ կոռուպցիոն գործընթացների առումով։

Մեր մտահոգությունն ենք արտահայտում թեկնածուներից հատկապես Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ: Արձանագրում ենք, որ ի դեմս այդ թեկնածուի, գործ ունենք մեկի հետ, որը տեւական ժամանակ գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ-ում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նահանջի գործընթացին:

Երվանդ Խունդկարյանը 2001-2008թթ. աշխատել է որպես ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, 2008-2010թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, 2010-2018թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, 2018-ից մինչ օրս՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարման տարիներին Խունդկարյանը մասնակցել է բազմաթիվ գործերի քննության, որոնց մի մասով այսօր ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության` այդ գործերով ճանաչելով դիմումատուների իրավունքների խախտումներ եւ որոշ դեպքերով սահմանելով 300․000 եվրոյից ավելի փոխհատուցումներ։

Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ նախորդ իշխանության գործունեության առումով չափազանց կարեւոր է առաջին հերթին Երվանդ Խունդկարյանի կողմից քննված «Մելտեքս» ՍՊԸ-ի («Ա1+ հեռուստաընկերություն») հայտնի գործը։ Ա1+ hեռուստաընկերությունը, որպես անկախ լրատվամիջոց, քննադատում էր այն ժամանակվա իշխանությանն՝ ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչով էլ պայմանավորված, քաղաքական դրդապատճառներով՝ հեռուստաընկերությանը ճնշելու եւ լռեցնելու նպատակով, վերջինիս չի տրամադրվել հեռարձակման լիցենզիա։ Այս գործով առկա է ոչ միայն ՄԻԵԴ-ի վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված բանաձեւ (տե՛ս PACE Resolution 1361 (2004)), որով խիստ մտահոգություններ են արտահայտվել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության եւ խոսքի ազատության ապահովման վերաբերյալ։

Երվանդ Խունդկարյանի մասնակցությամբ կայացված որոշումների արդյունքում այսօր արդեն կան ՄԻԵԴ-ի վճիռներ, որոնցով ճանաչվել են ՀՀ կողմից մարդկանց արդար դատաքննության եւ սեփականության իրավունքների խախտումներ։ Դրանցից են Թեղուտի բնակիչների սեփականազրկման գործերը, որոնք մոտ 200 -ն են, սակայն քչերն են կարողացել դիմել ՄԻԵԴ, Գլխավոր պողոտայի իրացման եւ սեփականության իրավունքի խախտման գործերը, արդար դատաքննության եւ սեփականության իրավունքի խախտման այլ գործեր։

Այդ վճիռներն այն մասին են, որ ՀՀ ում իշխանությունը ոտնահարել է ժողովրդավարական արժեքները եւ մարդու հիմնարար իրավունքները, եւ այդ խախտումների կապակցությամբ չեզոքություն եւ բարձր հանդուրժողականություն է դրսեւորել դատական իշխանությունը։ Ընդ որում, սրանք դեռ բոլոր գործերը չեն, որոնց կապակցությամբ դեռ կայացվելու են ՄԻԵԴ վճիռներ։

Երվանդ Խունդկարյանի կողմից եւ մասնակցությամբ կայացված որոշումները/վճիռները պետք է գնահատվեն ինչպես ՀՀ-ին պատճառված նյութական, այնպես էլ` ոչ նյութական վնասի տեսանկյունից՝ ինչպես քանակական, այնպես էլ բովանդակային առումով։ Այդ որոշումներն են, ի թիվս այլնի, բնորոշում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ ոտնձգած դատական համակարգը, այդ որոշումներն են ձեւավորել անվստահություն դատական համակարգի նկատմամբ եւ վերացրել հավատը արդարադատության հանդեպ: Այդ որոշումներն են առավել բարենպաստ հող ստեղծել հակաժողովրդավարական եւ ամբողջատիրական իշխանության ամրապնդման համար: Այդ որոշումներն են հանդիսացել համակարգային կոռուպցիայի հենարանը եւ վնասել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը։

Բացի վերոգրյալից, էական ենք համարում այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածության վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն։

2018թ. հեղափոխութան արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների հարգմանն ու պաշտպանությանը, ինչպես նաեւ հիշյալ արժեքների դեմ ոտնձությունների նկատմամբ անհանդուրժողականությունը պետք է լինեն պետության կողմից վարվող իրավական քաղաքականության շարժիչ ուժը։

Եվ եթե այսօր, որոշ հանգամանքներով պայմանավորված, ուշանում է արդարադատության խարան հանդիսացող անձանցից դատարաններն ազատելու գործընթացը, ապա նրանցով վստահաբար չի կարող համալրվել Սահմանադրական դատարանը։

Այսպիսի ընտրությունը ստվերելու է ոչ միայն Սահմանադրական դատարանի, այլեւ Ազգային ժողովի հեղինակությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը` Արեւելան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է մերժել Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի եւ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:01 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպե՞ս է ստացվել՝ ձեր որդին ծառայել է Երևանում. Թագուհի Թովմասյանը՝ Երվանդ Խունդկարյանին
12:52 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԿտրուկ փոփոխություններն ինձ համար անընդունելի են. Երվանդ Խունդկարյանը՝ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ
12:41 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնն ինձ համար ինքնանպատակ չի կարող լինել. Խունդկարյան
12:34 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԻնձ վրա որևէ մեկը որևէ ազդեցություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ. Խունդկարյան
12:25 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԳործերի մի շարք կա, որ ես ընդհանրապես որևէ մասնակցություն չեմ ունեցել. Երվանդ Խունդկարյան
12:01 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀանձնաժողովի կարծիքին ծանոթ չեմ. Չեմ կարող ասել՝ ինչպես կանդրադառնա ընտրության վրա. Երվանդ Խունդկարյան
11:37 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանում քննարկվում է ՍԴ պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը
11:27 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍՈրո՞նք են Երվանդ Խունդկարյանի արժանիքները. Արման Բաբաջանյան
09:14 12/09/2020  |  ՄամուլՍԴ թնջուկի վերջը չի երեւում. Իշխանության սրտի թեկնածուն այլեւս մերժելի է. «Հրապարակ»
17:35 10/09/2020  |  ԼՐԱՀՈՍԽունդկարյանի վերաբերյալ տրվել բացասական եզրակացություն. Հայկուհի Հարությունյանը ոչ հերքում, ոչ հաստատում է

Արխիվ

[]