ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն». Մարուքյան 09/12/2020 11:46 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր էջում գրել է.
«Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից, իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ (Պ-729)։
Նշյալ նախագծերով մասնավորապես առաջարկվում է՝ − օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգել մեկ ամսով` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար, − խստացնել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատժաչափը, ինչի արդյունքում միջին ծանրության հանցանքը դառնում է ծանր հանցանք և, ըստ այդմ, քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը կրկնապատկվում է՝ 5 տարվա փոխարեն դառնալով 10 տարի, − պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափած 27 (պահեստազորի սպաները` 35) տարին չլրացած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, իսկ 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած անձը` կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի 2 տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումարը:
Գործող իրավակարգավորմամբ՝ զինապարտ քաղաքացին, վերադառնալով հայրենիք և ծառայության անցնելով ՀՀ Զինված ուժերում, ծառայում է բոլորի համար սահմանված ընդհանուր ժամկետով, մինչդեռ, նախագծով առաջարկվում է խստացում, որն է՝ օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար՝ մեկական ամսով։ Այսինքն՝ զինծառայությունն այս անձանց համար կարող է երկարաձգվել մինչև 1.5 տարով (18-27 տարեկանը խուսափած ժամկետը 9 տարի x 2 զորակոչ տարեկան = 18 ամիս)։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից 2017թ. հոկտեմբերին առաջարկված նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար վճարվող գումարը 1.8 մլն ՀՀ դրամից առաջարկվում էր հասցնել մոտ 9 մլն ՀՀ դրամի, «Ելք» խմբակցությունը դեմ էր արտահայտվել։
Այդ նախագծի դեմ հետևողական պայքարից հետո՝ 9 մլն-ի փոխարեն որոշվեց գումարը դարձնել 3.6 մլն ՀՀ դրամ։ Նախորդ տարի, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մեկ անգամ ևս նույն 3.6 մլն ՀՀ դրամն անփոփոխ թողնելով՝ երկարաձգել օրենքի գործողության ժամկետը՝ հնարավորություն տալու համար այն վճարել ու վերադառնալ հայրենիք, քաղաքական մեծամասնությունը մերժեց նախագծի ընդունումը՝ հայտարարելով, որ այլևս չպետք է գումար վճարելով հնարավորություն տրվի խուսափել զինվորական ծառայությունից։ Այնուհետև մեր կողմից, որպես այլընտրանք, առաջարկվեց հայտարարել համաներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքը կատարած անձանց մասով՝ նաև հստակ հաղորդագրություն տալով, որ այս տեսակի համաներումը հայտարարվում է միայն մեկ անգամ։ Համաներման առաջարկը ևս մերժվեց կառավարության կողմից։ Այս նոր նախագծի ներկայացմամբ՝ մեկ անգամ ևս իշխող թիմը հետ է կանգնում իր հռչակած սկզբունքներից, քանի որ այստեղ ակնհայտ է դառնում միայն մեկ եզրակացություն՝ հարցը միայն գումարի չափի մեջ էր։ Նոր նախագծով առաջարկվող ավելի մեծ գումարի դեպքում իշխանությունը համաձայն է փաստացի երկարաձգել նախորդ օրենքի գործողությունը՝ նույնական կարգավորումները նախատեսելով ՀՀ քրեական օրենսգրքում։
Մինչդեռ, վերադառնալ ցանկացող այն անձիք, ովքեր չէին կարողանում վճարել 3.6 մլն ՀՀ դրամ, առավել ևս չեն կարողանա վճարել մոտավորապես 5մլն դրամից ավելի գումար կամ 10.000 ԱՄՆ դոլար։ Մյուս կողմից, վաղեմության ժամկետների կրկնապատկմամբ՝ միայն խորանալու է դեմոգրաֆիայի խնդիրը, քանի որ դա նշանակում է, որ այժմյան գործող օրենքով 5 տարվա փոխարեն անձիք պետք է սպասեն 10 տարի՝ հայրենիք վերադառնալու համար, եթե նրանք հնարավորություն չունենան վճարելու սահմանված գումարը։ Ընդ որում, վերադարձի մասով մտափոխվելու հնարավորությունն ավելի երկար ժամկետի պարագայում ավելի է մեծանում։ Այսպիսով, համաներման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկության մերժմամբ՝ իշխող թիմը ներկայացնում է խնդրի ոչ թե լուծման, այլ հերթական անգամ դրության էլ ավելի վատթարացմանը միտված տարբերակ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ