ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասնավոր մտահոգություն է Մեզ համար նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ 09/11/2020 13:47 | ԼՐԱՀՈՍ
Մեր խոսքը սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, տեղի ունեցած կրթության մշակների ավանդական օրհնության արարաողության առիթով։
Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու պատգամը բերեց կրթության նվիրյալներին։
«Հարգելի ռեկտորներ,
Սիրելի մանկավարժներ,
Կրթության ոլորտի պատվարժան պատասխանատուներ,
Ուրախ ենք վերստին ընդունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ուսումնական նոր տարվա սկզբին բարի ավանդույթով դուք ուխտավորաբար ձեր քայլերն եք ուղղել Մայր Աթոռ՝ զորանալու ձեր հավատքի ու կոչման մեջ և գովելի եռանդով ու անմնացորդ սիրով շարունակելու նոր սերնդին կրթելու ձեր նվիրական առաքելությունը։
Գոհունակ սրտով կատարեցինք կրթության մշակներիդ օրհնության կարգը՝ հայցելով Տիրոջ շնորհները, զորակցությունն ու առաջնորդությունը ձեզ։ Մեր ժողովուրդը մշտապես բարձրագույն պատվի է արժանացրել կրթության մշակներին՝ միջնադարյան վարդապետներից մինչև մերօրյա ուսուցիչներ, խոնարհվել նրանց առաքելության առջև, քանզի գիտակցել է ուսման և լուսավորության արժեքը կյանքում և դերակատարությունը ազգի ապագայի կերտման գործում։ Այս տարի, սիրելիներ, առանձնակի իրավիճակում ենք հանդիպում միմյանց։ Համավարակի առաջ բերած խնդիրները հուզում են մեր կյանքը, դժվարություններ են հառնած նաև կրթության կազմակերպման բնագավառում։ Մենք հավատում ենք, որ բոլոր դժվարություններով հանդերձ, դուք՝ կրթության գործի նվիրյալներդ, ջանք ու եռանդ չեք խնայելու, որպեսզի գիտելիք և իմացություն փոխանցեք և կրթեք մեր զավակներին։ Ձեր անդուլ աշխատանքով է, որ ուսումնական տարին պիտի լինի հաջողված՝ գոհունակություն պարգևելով ինչպես ձեզ, այնպես և՝ սովորողներին, նրանց ծնողներին և մեզ բոլորիս։ Ձեր հաղորդած գիտելիքները, սերմանած հոգևոր արժեքները ուժ և զորություն են մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար։ Դուք միտք ու հոգի կրթողներ եք, այդ պատճառով ձեր առաքելությունը իրականացնում եք ինչպես մասնագիտական կարողություններով, այնպես և՝ ձեր հեղինակությամբ, ձեր դավանած արժեքներով, ձեր սիրով առ հայրենին և ձեր հավատքով առ Աստված։ Ձեր աշակերտները կրում են կնիքը ոչ միայն ձեր մատուցած գիտելիքների, այլև՝ ձեր հոգու և ներաշխարհի, ձեր ազգասիրության ու հայրենանվիրումի։
Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր Եկեղեցու առաքելության ծիրում։ Սահակ-Մեսրոպյան դպրոցը ժամանակին համահունչ կրթություն ապահովելու իր դարավոր ավանդներով դարձել է գրավականը մեր ազգային-քրիստոնեական ինքնության և մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության։ Այսօր նույնպես մեր Եկեղեցին իր պարտքն է նկատում հայրենի պետությանը աջակցել՝ կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր երկրի գիտակից քաղաքացիներ, զարգացած, նպատակասլաց և պատասխանատվության բարձր զգացումով սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավելու ժամանակի մարտահրավերներին, տեր լինելու մեր երկրի ու ժողովրդի ապագային։
Այսօր Մենք կուզենայինք անդրադառնալ նաև կրթության բնագավառում ձեռնարկվող փոփոխություններին, որոնք, մասնավորապես հայագիտական առարկաներին վերաբերող դիքորոշումներում մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել մեր ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։ Մասնավոր մտահոգություն է Մեզ համար նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով։ Գիտակրթական հաստատությունների, ինչպես և մասնագիտական շրջանակների հնչեցրած տեսակետներն ու առաջարկները ամենայն լրջությամբ նկատի առնելը, բարձրաձայնված խնդիրները համակողմանի քննարկելը պիտի նպաստեն կրթական բարեփոխումների ընթացքին։ Ցավում ենք նաև, որ Կրթության և գիտության նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու և համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ։ Մեր համոզումն է, որ «Հայոց Եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա, իբրև վկայություն մեր կյանքում Հայոց Եկեղեցու հարամնա առաքելության և սխրանքների արժևորման, երեխաներին ծանոթացնելով ոչ միայն մեր Եկեղեցու պատմությանը, այլև՝ Աստվածաշնչի պատգամներին, քրիստոնեության հիմունքներին ու արժեքներին, մեր Եկեղեցու խորհուրդներին ու ծեսերին, բարեպաշտական սովորություններին։ Իբրև ժողովուրդ՝ մենք մեզ քրիստոնյա գիտենք։ Ուրեմն, պիտի ճանաչենք մեր Եկեղեցին, գնահատենք նրա առաքելությունը, որպեսզի մեր զավակները մանկուց ջերմանան ու լցվեն հավատքով, լինեն Աստծո սուրբ ներկայության բնակարան, բարիքի ձգտող, մարդասեր, ազնիվ, օրինապահ ու արդարամիտ։ Սաղմոսերգուի շուրթերով անտեղի չի ասված՝ «Երանի այն ազգին, որի օգնականը տեր Աստված է» (Սաղմ. ԼԲ 12)։ Ինքնաճանաչ, քրիստոնեական արժեքները կարևորող, Աստվածասեր և հայրենասեր սերունդ կրթելով` մենք պիտի զորանանք, զարգանանք ու առաջադիմենք և ընթանանք դեպի մեր նվիրական նպատակների իրագործումը։
Սիրելի ռեկտորներ, մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, ուսումնական նոր տարվա առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք վերստին բերում ձեզ։ Մաղթում ենք, որ երկնային բարիքները մշտապես հեղվեն ձեր ընտանեկան հարկերից ներս, և Աստված Սուրբ Հոգու շնորհներով զարդարի ձեզ և ձեր սաներին, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգևի գիտության ու կրթության շավիղներում ձեր եռանդագին ու շնորհակալ առաքելության ճանապարհին։
Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին և պահպանի Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո այսօր և միշտ. ամեն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ