ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսի դեմ պայքարը կվերածվի տուգանքի գանձման գործընթացի. Նորիկյան 09/11/2020 19:50 | Մեկնաբանություն
Սեպտեմբերի 4-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փաթեթով այսօրվանից՝ սեպտեմբերի 11-ից ՀՀ-ում արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։ Փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հաշվով փոփոխություններ չկան, պարզապես, զգուշության էլեմենտներ է տեսնում։
«Բոլոր դեպքում հայեցողական իրավասություններ են վերապահվում որոշակի մարմիններին՝ կառավարությանը, Երևանի քաղաքապետին, մարզպետներին։ Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել «Արտակարգ իրավիճակներում բնակչության մասին» օրենքի և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային ապահովման մասին» օրենքի դրույթները»,-ասաց Նորիկյանը՝ ընդգծելով, որ խնդիրն արդյունավետության մեջ է՝ անկախ կիրառվող գործիքակազմից։ Հարցն այն է՝ թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարում հնարավորություն ունեցե՞լ ենք լիարժեքորեն օգտագործել գործող օրենքները եւ, դրանք լավագույնս կիրառելով, հնարավորինս մեղմացնել կորոնավիրուսի բերած չարիքը։
Ըստ Նորիկյանի՝ գլոբալ փոփոխություններ չեն արվել, ըստ էության, գործող իրավակարգավորումները արտակարգ դրություն հայտարարելուց կամ պարետի կողմից կայացված որոշումները «քոփի փաստ» է արվել և տեղայնացվել է այլ օրենքներում՝ դրանց տալով հայեցողական կիրառման հնարավորություն՝ պատուհան։
«Այս օրենքներն ընդունելով՝ ևս մեկ անգամ գալիս ենք այն համոզման, որ արտակարգ դրություն հայտարարելն ընդհանրապես տվյալ իրավիճակը հաղթահարելու կամ տվյալ իրավիճակի դեմ պայքարելու լավագույն միջոցը չէր։ Մարտ ամսին կարող էին այս փոփոխությունները կատարել, առավել ևս, երբ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը հստակ հնարավորություն տալիս էին թե՛ կարանտին հայտարարելու, թե՛ համավարակի տարածքում աղետի գոտի հայտարարելու և լիարժեք պայքարելու։ ՀՀ-ն ուներ համապատասխան իրավական կառուցակարգերն այդ համավարակի դեմ պայքարելու համար, պարզապես ընտրել էին այդ տարբերակը։ Կարծում եմ՝ ընդամենը պարետատան որոշումներն իր որոշակի առանձնահատկություններով տեղակայվել են այս օրենքների մեջ»,- ասաց փաստաբանը։
Անդրադառնալով օրենսդրական փոփոխություններով սահմանված՝ տուգանքների գանձման խստացումներին և բողոքարկման ժամկետների կրճատմանը՝ Նորիկյանը նշեց, որ նախ և առաջ պետք է ստուգվեն օրենքներում ներկայացված սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանելիության հարցը, իսկ ինչ վերաբերում է տուգանքներին, ապա փաստաբանը ցավով արձանագրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում տուգանքներն առաջին պլան մղելը որևէ լավ բանի չի հանգեցնի, վատ նախադեպ կլինի, առավել ևս, երբ բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ սահմանափակվելու է ժամկետները։
«Նկատի ունենալով նաև հանրային իրավագիտակցության մակարդակի հանգամանքը, մարդկանց իրավաբանական օգնություն ստանալու մատչելիության խնդիրը, նաև ֆինանսական դժվարությունները, սա լուրջ խնդիր է առաջ բերելու։ Օրենսդիրը կամ ընդհանրապես քաղաքական իշխանությունն այս խնդիրը քննարկելիս չպետք է առաջնահերթությունը տար տուգանքի ինստիտուտով հանրության վարքագիծը ձևավորելուն։ Ընդհակառակը՝ քարոզչական, տեղեկատվական, ուսուցողական, ռեալ վտանգները հանրությանը ներկայացնելու միջոցով պետք է հանրային դաշտում ձևավորվեր ընդհանուր իմունիտետ, դիմադրողականության համակարգ, ոչ թե տուգանքով՝ վախի մթնոլորտում ստեղծել նման միջոց »,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դրանք վերջնարդյունքում խոսում են մարդու իրավունքների իրացման սահմանափակման մասին։
Նշենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու պահից մինչև հուլիսի 30-ը ներառյալ դիմակ չկրելու համար կազմվել է 118259 արձանագրություն, այսինքն՝ դեռեւս հուլիսի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիները դիմակ չկրելու համար տուգանվել են 1.182.590.000 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 2, 5 մլն դոլարի։ Կազմված արձանագրությունների դեմ ՀՀ ոստիկանությունում ստացվել է 1137 բողոք, որից բավարարվել է 82-ը, մերժվել՝ 491-ը։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն ԴԱՀԿ է ուղարկվել 3126 վարչական ակտ։
Փաստաբան Նորայր Նորեկյանը բողոքարկումների տոկոսայնության ցածրությունը պայմանավորեց մի կողմից տուգանքների չափի նվազման հետ, այսինքն, փաստաբանի խոսքով, մարդիկ մտածել են՝ ավելի լավ է վճարեն այդ 10.000 ՀՀ դրամն ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, քան՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ մսխել՝ այդ բողոքարկման ճանապարհով գնալու համար, մյուս կողմից էլ՝ եթե մարդիկ համաձայն են եղել իրավախախտման բնույթի և տուգանքի չափի հետ, կատարել են վճարումը։ Փաստաբանը շեշտադրեց այն հանգամանքը, որ ոչ թե քաղաքացիները համաձայն են եղել տուգանքի բնույթի հետ, այլ՝ փորձել են գլուխներն ազատել ավելորդ գլխացավանքից՝ հաշվի առնելով հանրային տրամադրությունը։
Բողոքարկման ժամկետների կրճատման հետևանքով, ամենայն հավանականությամբ, բողոքարկումների թիվն էլ ավելի կնվազի և, ըստ Նորիկյանի,՝ մարդիկ կկանգնեն երկընտրանքի առաջ՝ մի կողմից ունենալով ժամանակի խնդիր, մյուս կողմից էլ՝ կփորձեն վճարել տուգանքները՝ իրենց ժամանակի կորստից, նյարդային վիճակից խուսափելու նպատակով, ինչի արդյունքում ոչ թե համակողմանի պայքար կիրականացվի համավարակի դեմ, այլ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը կվերածվի տուգանքի գանձման գործընթացի, ինչը Նորիկյանի դիտարկմամբ, ցավալի է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ