ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների ընդունելությունը կասեցված է. քաղաքապետարանը լուռ է 09/11/2020 14:19 | ԼՐԱՀՈՍ
Օրեր առաջ քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է։ Հարցի առնչությամբ «Փաստինֆո» լրատվականը հարցեր էր ուղղել քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Քարդաշյանին՝ պարզելու համար՝ ինչո՞վ է պայմանավորված եղել այս որոշումը, որքա՞ն ժամանակով է կասեցվել , մանկապարտեզ հաճախելու համար քանի՞ հերթագրված երեխա կա այս պահին և կատարվե՞լ է արդյոք ուսումնասիրություն, թե երկու աշխատող ծնողների պարագայում ինչպե՞ս պետք է լուծվի հերթագրված երեխայի զբաղվածության խնդիրը։
Ի պատասխան մեր հարցմանը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից լրատվամիջոցին է ուղարկվում մի պատասխան, որում բարձրացված հարցերի առնչությամբ, ըստ էության, չկա ոչ մի սպառիչ պատասխան։Ավելին՝ քաղաքապետարանը մեզ է ուղարկում հարցման նախօրեին հրապարակած հայտարարության տեքստը՝ աննշան փոփոխություններով։ Ըստ մեզ ուղարկված պաշտոնական պատասխանի պարզվում է հետևյալը՝ համաձայն ՀՀ պարետի 2020թ. մայիսի 24-ի հ.74 որոշման՝ առաջնահերթություն է տրվում խնամող չունեցող 2019-2020թթ. ուս տարում հաճախած երեխաներին, որոնց թիվը յուրաքանչյուր խմբում չպետք է գերազանցի 12-ը՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով: Ընդ որում, վերոնշյալ որոշմամբ ժամանակավորապես արգելվում է լրացուցիչ ընդունելություն կազմակերպելը՝ պայմանավորված COVID-19-ով: Արդյունքում, խմբերում չեն ընդգրկվում ոչ միայն հերթագրված երեխաներ, այլ նաև՝ ընտանիքում խնամող ունեցող 2019-2020թթ. ուստարում հաճախած երեխաներ: Հետևաբար, ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Երեխաների լիարժեք ընդունելություն կիրականացվի մանկապարտեզների բնականոն գործունեությունը վերսկսելու պարագայում: Տարիքային խմբերը կձևավորվեն խմբերի խտության նորմատիվին համապատասխան:
Նկատենք, որ պարետատան 2020թ. մայիսի 24-ի հ.74 որոշմանը հղում տված Երևանի Քաղաքապետարանի կողմից պաշտոնական հայտարարությունը տարածվել է սույն թվականի սեպտեմբերի 7-ին, երբ արդեն իսկ պարզ էր, որ ԱԺ-ն քննարկել է պարետատան գործունեության կասեցման հարցը, որով սույն թվականի սեպտեմբերի 12-ից Հանրապետությունում նախատեսվում է դադարեցնել պարարետան գործունեությունը, իրավական ձևակերպումներով ուժի մեջ մտցնելու համար կարանտինային ռեժիմը։
Բացի նրանից, որ Երևանի Քաղաքապետարանի կողմից «Փաստինֆո»-ի հարցումներին ուղարկված անհասցե և անբովանդակ պատասխաններն, ինքնին, նոր հարցերի տեղիք են տալիս, այս ամենին մինում է ևս մեկ անհասկանալի իրավիճակ՝ ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հղում տալիս արդեն իսկ սպառման ենթակա կառույցի՝ պարետատան իրավական կարգավորումներին, երբ այդ կառույցի գործունեությանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մնացել է ընդամենը հաշված, իսկ ավելի կոնկրետ՝ հինգը աշխատանքային օր։
Լրատվականին ուղարկված բացահայտ ոչ սպառիչ պատասխաններից, ինչպես նաև իրավական ռեժիմների, մեր կարծիքով, անհարկի գործածության հղումը, առիթ է տալիս եզրակացություններ անելու, որ Երևանի քաղաքապետարանի իրավասությամբ գործող մանկապարտեզներում, հավանաբար, մանկահասակ տարիքի երեխաների հերթագրաման, ինչպես նաև՝ մանկապարտեզների ընդունելության հետ կապված խնդիրներ կան, որոնց մասին, Երևանի Քաղաքապետարանը փորձում է լռություն պահպանել։
Հասկանալու համար ստեղծված իրավիճակի ողջ պատկերը, ինչպես նաև՝ պարզելու համար Երևանի քաղաքապետարանի լռության պատճառները «Փաստինֆո» լրատվականը ձեռնամուխ կլինի հարցման վերաբերյալ սպառիչ պատասխաններ ստանալու լրացուցիչ հարցման իրականացմանը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ