ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացասական եզրակացության դեպքում ճիշտ կլիներ՝ թեկնածությունը փոխվեր՝ անկախ անձերից. Վարուժան Հոկտանյան 09/11/2020 18:49 | ԼՐԱՀՈՍ
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի կանխարգելման մարմին ունենալը ճիշտ լուծում է՝ խնդիրն այն է ինչպես է դա կիրարկվում, մանավանդ կանխարգելման համակարգի վատ անցյալ ունեցող երկրի համար՝ ինչպիսին Հայաստանն է։ Իհարկե, կան երկրներ, օրինակ՝ Գերմանիան, որտեղ այդպիսի մարմիններ չկան, բայց մենք Գերմանիա չենք։ Մենք ունեցել ենք համակարգային կոռուպցիայի «փառահեղ» պատմություն ու այդ պայմաններում պետք է լինեն մասնագիտացված մարմիններ»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ խոսելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալու, հանձնաժողովի կողմից տրվող բարեվարքության մասին եզրակացության կարևորության մասին։
Հոկտանյանը կարծում է, որ այլ հարց է, որ որքանով հակակոռուպցիոն մարմինները կկարողանան իրավիճակը շտկել։ Ըստ նրա հաճախ լինում են փոփոխական գործոններ, որոնք ազդում են այդ արդյունքի վրա։ Կան շատ երկրներ, որոնք ցույց են տվել, որ այդպիսի մարմիններ ստեղծելն էլ չի օգնել՝ բայց և դրական օրինակներ էլ կան ՝Հանգ Կոնգը, Սինգապուրը։ Էական բարելավումներ եղել են Բալթյան երկրներում, չնայած Էստոնիայում առանց այսպիսի մարմնի լավ է վիճակը։
«Մենք չունեինք այդպիսի մարմիններ, բայց ասել, որ դրանք լինեն՝ լավ կլինի, ճիշտ չէ։ Եթե կա քաղաքական կամք, եթե կան տնտեսական, քաղաքական, սոցիալական նախադրյալներ, այդ դեպքում սա էլ ավելի կնպաստի կոռուպցիայի նվազմանը։ Եթե չկա նման բան ուզում ես 15 մարմին ստեղծի՝ չի օգնի»,- վստահեցրեց Հոկտանյանը։
Անդրադառնալով հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունների նշանակությանը՝ Հոկտանյանը կարեւորեց փաստերի առկայությունը։ Պատգամավորներն իրենք գիտեն՝ ինչու է եզրակացությունը բացական։ Թե ինչպիսի՞ն պետք է լինի բացասական եզրակացության հետեւանքը, ինչպե՞ս պետք է դիտարկվի՝ Հոկտանյանն ասաց.- «Բարդ հարց է»։
«Եթե գնանք սկզբունքային ճանապարհով՝ այդպիսի եզրակացությունից հետո ընդհանրապես ճիշտ կլիներ, որ թեկնածությունը փոխվեր, այլ թեկնածու առաջադրվեր՝ անկախ անձերից։ Կա մեկ այլ ռիսկ, որը կապված է հանձնաժողովի հետ՝ որքանո՞վ է հանձնաժողովը օբյեկտիվ։ Այսինքն՝ հանձնաժողովը ներկայացրեց իր նկատառումները և դրանց հիման վրա տվեց բացասական եզրակացություն։ Տվյալ պաշտոնի համար, օրինակ՝ կա ևս երկու թեկնածու։ Այստեղ հարց կարող է առաջանալ՝ արդյո՞ք հանձնաժողովի եզրակացություններն իսկապես քաղաքականապես մոտիվացված չեն։ Դա չի նշանակում, որ այդպիսի եզրակացություն չպետք է տրվի, բայց պետք է դրանից ելնելով պատգամավորները բարձրացնեն այն հարցը, որ որքանով է այդ եզրակացությունն օբյեկտիվ։ Չնայած, որ 100 տոկոսով պետք է վստահենք հանձնաժողովին, հիմնվենք այն կանխավարկածի վրա, որ նրանց վրա որևէ ազդեցություն չկա, որ իրենք լիովին, իսկապես անկախ են և նրանց հաշվով այդ խնդիրը չկա, նրանք որևէ ազդեցության ենթակա չեն։ Կարող է այլ թեկնածուներին տան դրական եզրակացություն, այդտեղ ևս հարցեր առաջանան։ Ճիշտ կլինի ոչ թե հանձնաժողովի որոշումը լինի իմպերատիվ՝ այսինքն թեկնածությունը հանվի, այլ ԱԺ-ն որոշի»։
Վարուժան Հոկտանյանը հիշեցնում է, որ նոր կայացած մարմին է հանձնաժողովը, նոյեմբերի 20-ին կլրանա հանձնաժողովի գործունեության մեկ տարին, բայց չգիտենք այն որքանով է իսկապես անկախ։ Ինքը, սակայն, հիշեցնում է՝ ինքը կանխավարկած չունի, որ հանձնաժողովը կախյալ է։
«Հանձնաժողովի գործունեության մասին պետք է գոնե լուրջ վերլուծություններ անեն, հնարավոր կլինի եզրակացնել անկախ են, թե ոչ։ Նույնիսկ, եթե նրանք անկախ են, ես, իհարկե, կանխավարկած չունեմ, որ նրանք կախյալ են, սակայն պետք է լինի իրենց գործունեության օբյեկտիվ վերլուծություն։ Եթե մենք ունենք 100 տոկոս վստահություն, որ անկախ հանձնաժողով է, հարց է առաջանում ՝ ինչո՞ւ ենք այդ հարցը թողնում Ազգային ժողովին։ Ի վերջո, օրինակ՝ դատավորի հարցը թողնում ենք ԱԺ պատգամավորների քվեարկության, չնայած իմ անձնական կարծիքը կլինի, որ դա քվեարկության չդրվի, կամ մի դեպքում դրվի, եթե կա բացասական եզրակացություն։ Կամ նախագահն ՍԴ դատավորի պաշտոնում առաջարկեց ինչ-որ թեկնածուի, ինչի՞ դա պետք է քվեարկության գնա ԱԺ, նույնը օրինակ կառավարության թեկնածուինը։ Որովհետև այդտեղ քաղաքական մեծամասնություն կա, որը կարող է իր ուզած թեկնածուի օգտին քվեարկել։ Ու մենք ունեցանք այդպիսի նախադեպ՝ 2019 թվականին։ Հիմա այստեղ էլ կարող է դեմ քվեարկեն դատավորների ընդհանուր ժողովի, կամ նախագահի թեկնածուի օգտին։ Դա շատ հետաքրքիր կլինի, որովհետև նախագահի թեկնածուն դրական եզրակացություն է ստացել, բայց 2019-ին դեմ քվեարկեցին նրան։ Ֆունդամենտալ լուծումը իմ կարծիքով կլիներ այն, որ հիմա, երբ նոր Սահմանադրություն է մշակվում, ես օրինակ կառաջարկեի, քանի որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնության գաղափարը կա, այնտեղ դա չքվեարկվեր, մարմինները առաջադրվեին և միայն բացասական եզրակացության դեպքում դա դրվեր ԱԺ քննարկմանը, կամ այլ մեխանիզմներ լինեին։ Կամ հենց առաջադրող մարմինը նորից որոշում ընդուներ»,- եզրափակեց Հոկտանյանը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տրվել ՍԴ դատավորի պաշտոնի համար դատավորների կողմից ներկայացված ՎԴ նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը ու առայժմ պարզ չէ, սակայն հայտնի չէ, թե ինչ հիմքով ու ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ։ Համենայն դեպս՝ բացասական եզրակացություն տալով հանդերձ հանձնաժողովը այն իրավապահ մարմիններին չի ուղարկել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ