ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերթը հասավ Հայաստանի Ազգային արխիվին. ինչո՞ւ է պետք հապշտապ ազատվել Ազգային արխիվի տնօրենից 09/11/2020 17:27 | ԼՐԱՀՈՍ
«Ես ինձ համար երկու օր էի ընտրել՝ Հայաստանի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնից պատվով - հարգանքով հեռանալու համար։ Դա կամ կլիներ այս տարվա նոյեմբերի 27-ին, երբ լրանում է իմ պայմանագրի ժամկետը, կամ հաջորդ տարի օգոստոսի 17-ին, եթե երկարաձգեին պայմանագիրը, ինչն օրենքը թույլ է տալիս։ Բայց սեպտեմբերի 7-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրաման է արձակել, որով ինձ ազատել է աշխատանքից, պատճառաբանելով, որ պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարներ իմ մեղքով, սահմանված ժամկետի հետ հաշվետու ժամանակաշրջանում չեմ վճարել,- ասում է Ազգային արխիվի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը, մեկնաբանելով Արդարադատության նախախարի՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը։
Նրա խոսքերով՝ այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում՝ մինչև 2019 թվականն աշխատած ՊՈԱԿ-ների բոլոր տնօրենները պետք է հեռացվեն աշխատանքից, որովհետև օրենքը սահմանում է, որ ՊՈԱԿ-ները պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն, սակայն բյուջեով այդ գումարը չի նախատեսվել։ Բայց ոչ մի տնօրեն աշխատանքից չի ազատվել, ազատվել եմ միայն ես։ Ենթադրում եմ, որ Արդարադատության նախարարությունը կամ չի տիրապետում օրենսդրությանը, կամ շատ է շտապել և օրենքը մինչև վերջ չի կարդացել։ Ենթադրում եմ նաև, որ այս հարցում քաղաքական որոշում կա»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում, մեկնաբանելով աշխատանքից ազատման հրամանի հանգամանքները, Ամատունի Վիրաբյանն ասում է՝ հրամանն անակնկալ չի եղել, մոտ մեկ ամիս առաջ նախարար Բադասյանի խորհրդականների կողմից առաջարկներ եղել են՝ թողնելու պաշտոնը։ Աշխատանքից ազատման հրամանից հետո, սակայն, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իրեն չի ընդունել, խոսակցությունները տեղի են ունեցել միայն նախարարի խորհրդականների միջոցով։ Հիմա էլ զբաղված է ընդունման - հանձնման ակտի նախապատրաստման գործերով։ Իրեն փոխարինող է նշանակվել տեղակալը, հավանական նոր տնօրենի մասին որևէ տեղեկության չի տիրապետում, տեղյակ չէ.«Մեղադրանքը, որով ինձ ազատել են աշխատանքից մեկ բառով ասած՝ անհիմն եմ որակում, իբրև թե հարկեր չեմ վճարել։ Չենք վճարել, որովհետև բյուջեն գումար չի փոխանցել, իսկ երբ փոխանցումը եղել է, վճարումն անմիջապես կատարվել է»։
Պատասխանելով լրագրողի նկատառմանը, թե աշխատանքից ազատման հրամանում բացահայտ արհեստածին տարրեր կան, Ամատունի Վիրաբյանն ասում է՝ բուն պատճառների մասին, անկեղծորեն, ոչինչ ասել չի կարող.«Քանի որ Ազգային արխիվը գտնվում է Արդարադատության նախարարության ենթակայության տակ, կա նախարար Բադասյանի՝ ինձ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը՝ հարկեր չվճարելու անհիմն պատճառաբանությամբ։ Դիմելու ենք դատարան՝ բողոքարկելու համար որոշումը։ Հիմա մենք հրամանը դատական կարգով վիճարկելու հայցն ենք նախապատրաստում»։
Չի՞ կարծում արդյոք ինքը, որ Ազգային արխիվի տնօրենից այսօրինակ հապշտապ կերպով ազատվելու հիմքում հերթական հակահայկական հարձակումն է նախապատրաստվում՝ այս անգամ արդեն՝ հույժ կարևոր փաստաթղթեր և տեղեկատվություն պարունակող ազգային կառույցի նկատմամբ հարցին, Ամատունի Վիրաբյանը պատասխանում է՝ ամեն ինչ հնարավոր է, ո՛չ ժխտում, ո՛չ էլ հաստատում է. «Հայաստանի Ազգային արխիվը խոցելի տեղեր չունի։ Սա երկար տարիների ընթացքում ձևավորված կուռ կառուցվածք է, այնպես որ, այն խոցել գրեթե անհնարին է։ Ազգային արխիվում, իհարկե կան հայոց պատմության, տնտեսության, քաղաքականության և այլ ոլորտներին վերաբերվող անվտանգային նշանակություն ունեցող կարևորագույն փաստաթղթեր, հիմնական փաստաթղթերի թվագրումը սկսում է 1829 թվականից և հասնում մինչև մեր օրերը։ Հույժ գաղտնի կամ գաղտնի փաստաթղթեր Ազգային արխիվում՝ նոր օրենքի համաձայն չկան։ Քանի որ սա հանրային կառույց է, այստեղ փաստաթղթերն ընդունվում են միայն գաղտնազերծվելուց հետո, այսինքն՝ գաղտնի փաստաթղթեր պահելու իրավունք Ազգային արխիվը չունի»։
Թե ինչպե՞ս կդասավորվի Ազգային արխիվի հետագա ճակատագիրը, Ամատունի Վիրաբյանը հստակ ոչինչ ասել չի կարող՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կորդեգրի արխիվի նոր տնօրենը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ