ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է երկրում լարվում քրեածին վիճակը 09/10/2020 14:05 | Վերլուծություններ
Այսօր լրահոսի բաղկացուցիչ մասն է քրեածին վիճակը. գրեթե ամենօրյա սպանությունների, դանակահարությունների, ծեծուջարդերի, կրակոցների մասին տեղեկություններ: Սպանություններ, «ռազբորկաներ», հաճախ արյունալի վերջաբանով, մահեր, վիրավորներ, տուժածներ: Ամեն օր։
Մենք վերադառնում ենք իննսունականներ, երբ փողոցում քայլելիս կարող էիր դառնալ պատահական կրակոցի զոհ կամ ինչ-որ ավազակի կողմից դանակահարվեիր:
Այս տարվա առաջին յոթ ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների թվի մոտ յոթ տոկոսանոց աճ: Հանցագործությունների թիվն ավելացել է մոտ հազարով: Սա մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող երկրի համար չափազանց մտահոգիչ վիճակագրություն է: Իսկ եթե սրան գումարենք, որ աճել է նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, ապա պատկերը կամբողջանա: Ծանր հանցագործություններն աճել են 11 տոկոսով: Ավելի քան 2 հազար 200 ծանր հանցագործություն ընդամենը յոթ ամսում:
Քրեածին վիճակը հայաստանում օր օրի վատանում է, Հայաստանը դադարում է անվտանգ երկիր լինել։
Ո՞րն է հանցագործությունների թվի կտրուկ աճի պատճառը: Դա սովորաբար չի լինում մեկ պատճառով։ Այստեղ մի քանի խումբ պատճառներ են լինում, որոնք առաջին հայացքից կարող են իրար հետ չկապվել, բայց ամբողջականության մեջ հանգեցնում են աղետի։
1. Պողոսների ամենաթողությունը։ 2018-ից փողոց դուրս եկած զանգվածներին սիրաշահելու համար Փաշինյանը նրանց տվեց ամենաթողության ինդուլգենցիա։ Իհարկե, նա որոշ ժամանակ հետո հասկացավ, որ դա հղի է լուրջ խնդիրներով, փորձեց զսպել, շտկել վիճակը ու հանկարծ պարզվեց, որ դա հեշտ չէ։ Շատ ավելի հեշտ է տալ ամենաթողության ինդուլգենցիա, քան այն հետ վերցնել։ Եւ հասարակության մի շերտի մեջ մնաց «ես եմ արել հեղափոխությունը» հոգեբանությունը...
2. Իրավապահ համակարգը՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը զանգավածաբար օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Իրավապահ համակարգի ողջ ռեսուրսները կենտրոնացվեցին քաղաքական գործընթացների վրա, եւ հասկանալի է, որ շատ կարեւոր գործեր այդ ընթացքում ստորադասվեցին։ Ուղղակի չկար բավարար ռեսուրս այլ գործերով զբաղվելու համար։
3. Իրավապահ համակարգին տրվող անլուրջ հրամանները՝ ծեփել, փռել, պառկեցնել եւ այլն, իրավապահ համակարգին տրվող հակաօիրնական հրամանները, իրավապահ համակարգի անգործությունը (օրինակ դատարանները շրջապատելու Փաշինյանի կոչի ժամանակ), հանգեցրել են իրավապահ համակարգի հեղինակության նկատելի անկման։
4. Բացառապես քաղաքական նպատակներով, իրավապահ համակարգի ղեկավարությունը ոչ պրոֆեսիոնալ կադրերով համալրելը էապես թուլացրել է իրավապահ համակարգի նեքին համախմբվածությունը, ինչը կարեւորագույն գործոն է արդյունավետ հակաքրեկաան պայքարի համար։ Դա նաեւ նկատելի թուլացրել է իրավապահ համակարգի պրոֆեսիոնալիզմը։
5. Ամբողջ ոստիկանությունը դիմակային տուգանքների հանելու արդյունքում հասարակության մեջ կուտակվում է զգալի լարվածություն ոստիկանության հանդեպ։ Իհարկե, այստեղ մեղավորն այնքան էլ ոստիկանությունը չէ, այլ քաղաքական հրահանգը։
6. Երբ 2019-ի սեպտեմբերին քրեակատարողական հիմնարկներում անհնազանդության դրսեւորումներ տեղի ունեցան, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե կարգ ու կանոն հաստատելու համար կարող են անգամ ներքին զորքերն օգտագործել: Մի՞թե նա չէր հասկանում, թե ինչ ազդեցություն կունենա, ինչ հետեւանքներ կունենա իր այս հայտարարությունը: Բնականաբար, այս հայտարարությունից հետո մեծացավ լարվածությունն ինչպես ազատազրկման վայրերում գտնվողների, այնպես էլ նրանց հարազատների մոտ, միաժամանակ ավելացավ դժգոհությունը իրավապահ համակարգի նկատմամբ:
7. Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անվան տակ Հայաստանում սկսվել է անկանխատեսելի եւ լավ չհաշվարկված գործընթաց. ձերբակալվում են քրեական «հեղինակություններ», «օրենքով գողեր»։ Ձերբակալվում են ոչ թե կոնկրետ հանցագործությունների համար, այլ քրեական ենթամշակույթի մեջ լինելու համատեքստում։ Այն պայմաններում, երբ ոստիկանությունը առավելագույնս չի տիրապետում քրեածին վիճակին, նման ծայրահեղ քայլերը կարող են ունենալ բոլորովին այլ հետեւանքներ։ Ուղղակի կորսվում է հասարակության տարբեր շերտերում ընթացող գործընթացների նկատմամբ քիչ թե շատ վերահսկողությունը։
Այսօր մի կողմի պայքար է քրեական ենթամշակույթի դեմ, բայց մյուս կողմից աճում է հանցագործությունների, այդ թվում ծանր հանցագործությունների թիվը: Փողոցը մնում է անվերահսկելի: Տարատեսակ մանր հանցագործները հասկանալով, որ մնալու են անպատիժ, իրենց գործողությունների համար որեւէ մեկին պատասխան չեն տալու, գնալով իրենց ավելի լկտի եւ վտանգավոր են պահում: Անհասկանալի վիճակ է քրեակատարողական հիմնարկներում: «Օրենքով գողերի», քրեական հեղինակությունների դեմ իրականացվող գործողությունները, հատուկ միջոցառումները բանտում գտնվող հանցագործների մի տեսակի ոգեւորում են, նրանց դարձնում առավել վտանգավոր: Այստեղից էլ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող դեպքերի աճը: Քրեակատարողական հիմնարկները միշտ անտեսանելի, բայց ուղիղ կապով կապված են մեծ հասարակության հետ եւ նրանք միմյանց վրա ունենում են զգալի ազդեցություն։
Նիկոլ Փաշինյանի կողմից 2018թ. նոյեմբերին նախաձեռնված համաներումից հետո, երբ ազատութան մեջ հայտնվեցին գրպանահատներ, վտանգավոր հանցագործներ, բնակարանային եւ ավտոմեքենաների գողեր, ոստիկանները, ինչպես խոստովանում էին մասնավոր զրույցներում, թեւաթափ եղան, քանի որ իրենց կողմից ծանր աշխատանքի արդյունքում հայտնաբերված հանցագործները մեկ օրում հայտնվեցին ազատության մեջ եւ միանգամից անցան իրենց սիրելի գործին: Այստեղից էլ բնակարանային եւ ավտոմեքենաների գողության դեպքերի կտրուկ աճը, դանակահարությունները եւ կրակոցները:
Իսկ հետո արդեն ոստիկանների, ԱԱԾ-ի վրա այլ պարտականություններ դրվեցին: Երկիրը թեւակոխում էր ասֆալտին փռելու, պատին ծեփելու շոուների փուլը: Կարող ենք հիշել նաեւ Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ին տրված տարօրինակ եւ անհասկանալի հրահանգները սկսած չարքերին հայտնաբերելու, վերջացրած մանիպուլիացիոն ֆեյսբուքյան գրառումներ անողներին բերման ենթարկելու պահանջով:
Հանցագործներին հայտնաբերելու փոխարեն ուժային կառույցները ներգրավեցին շոու-տեսարան ապահովելու գործին։ Ոստիկաններն ու ԱԱԾ-ն ասֆալտին էին փռում կամ պատին ծեփում այս կամ այն հայտնի անձնավորությանը, ապա ազատ արձակում, իսկ այդ ընթացքում Երեւանում, հայաստանյան մյուս բնակավայրերում խուժանը դանակահարում էր, կրակում, ռազբորկաներ անում, մնալով հիմնականում անպատիժ:
Անկասկած, հանցավորության աճի վրա չէր կարող չազդել շատ կարճ ժամանակահատվածում ոստիկանապետերի եւ ԱԱԾ պետերի փոփոխությունները: Ընդամենը երկու տարում այս կառույցները երեք ղեկավար ունեցան։
Զարմանալի է, բայց արտակարգ դրության պայմաններում հանցագործությունների թիվն աճել է: Սա շատ լուրջ ազդակ է։
Այս տարվա ապրիլի վերջին Գավառում տեղի ունեցած արյունալի դեպքերը ոչ թե ոստիկանապետ Արման Սարգսյանի, այլ ամբողջ ոստիկանության եւ կառավարության խայտառակությունն էին, վարվող քաղաքականության հետեւանք: Երբ սպանության պատրաստ ամբոխը հաշվի չառնելով ոստիկանապետի ներկայությունը ներխուժում է հիվանդանոց, ապա դա արդեն մեկ մարդու խնդիր չէ, դա միայն ոստիկանապետի խնդիրը չէ: ԻԳԻԼ-յան ձեռագրով հաշվահարդարները կարմիր քարտ են քաղաքական եւ իրավապահ համակարգին։
Ակնհայտ է, որ այսպես շարունակվելու դեպքում իրավիճակը կարող է ամբողջովին դուրս գալ վերահսկողությունից: Հանցագործները կարող են վերջնականապես տիրել փողոցին, իսկ դա արդեն ամենածանր հետեւանքներն է ունենալու:
Պատահական չէ նաեւ, որ ավելացել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները: Անցած տարվա առաջին յոթ ամիսների համեմատ այս հանցագործություններն աճել են 24 տոկոսով:
Գեղամ Նազարյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից