Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Հայաստանում լինել ազատ ստեղծագործող արվեստագետ, նշանակում է լինել պետության կողմից չճանաչված սուբյեկտ». Վահան Արծրունի 09/10/2020   14:33  |  ԼՐԱՀՈՍ

«Հայաստանում լինել ազատ ստեղծագործող արվեստագետ, նշանակում է լինել պետության կողմից չճանաչված սուբյեկտ, այսինքն, մեր երկրում «ազատ արվեստագետ» հասկացողության իրավական դաշտն ամբողջությամբ բացակայում է։ Չկա օրենք, որը կբանաձևեր, թե ինչ է նշանակում ազատ արվեստագետը պետության համար, չկա դրա իրավաբանական, իրավագիտական սահմանումը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ խոսելով «Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների մասին։ Հրազդան քաղաքի Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում ազատ կարգավիճակով ստեղծագործող մի խումբ արվեստագետներ նախօրեին քննարկում էին իրենց կարգավիճակը, իրավական դաշտում այդ կարգավիճակը կարգավորումների ենթարկելու հնարավոր ուղիները, դրանից բխող գործառույթները։ Բոլորը վաղուց եկել են այն հետևության, որ պետություն – արվեստագետ համագործակցության մինչ այսօր բաց մնացած տարածությունը պետք է լրացնի օրենսդրական դաշտը, որպեսզի ազատ ստեղծագործող անհատը կարողանա իրավական դաշտում կարգավորել և ռեալիզացնել իր ստեղծագործական գործունեության բոլոր փուլերը։ Վերջին ամիսներին աշխարհում և մեր երկրում համավարակով պայմանավորված իրականությունը էլ ավելի սուր դրեց բացակայող օրենքի անհրաժեշտության հարցը։

Ի՞նչ խնդիրների հետ է բախվել ինքը՝ երգահան Վահան Արծրունին՝ լինելով ազատ արվեստագետ.«Ցանկացած ստեղծագործող մինչ իր ստեղծագործությունը կհասցնի հանդիսատեսին, մի քանի փուլով է անցնում։ Հենց վերջին փուլում մենք բախվում ենք մի իրականության հետ, որն արդեն կախված չէ ստեղծագործողից։ Այս խնդիրն առավել արտահայտիչ է մեր երկրում, որովհետև այստեղ բոլոր մշակութային օբյեկտները գտնվում են պետական սեփականության տիրույթում։ Ուզած – չուզած, դու սկսում ես հարաբերվել պետության՝ հիմնական մասով ՊՈԱԿ-ների միջնորդությամբ, իսկ դրանք ոչ առևտրային կազմակերպություններ են և իրենց տարածքները կարող են տրամադրել մի նախապայմանով՝ եթե լիազոր մարմինը, այսինքն՝ պետական գերատեսչությունը տա իր համաձայնությունը, որը հիմնականում կամայական մոտեցման արդյունք է, որը պարզապես կարող է կասեցնել ստեղծագործողի, ասենք, համերգ տալու նախագիծը, ինչն էլ տեղի ունեցավ մի քանի տարի առաջ իմ համերգի հետ՝ Զվարթնոցի հուշարձանում»։

Մանրամասնելով օրենքի բացակայության պայմաններում առաջացող խնդիրների մասին, երգահանը նկատում է՝ պետական գերատեսչությունները կամ դրանց ենթակայության տակ գտնվող կառույցները, որպես կանոն, գործում են արդեն իսկ նախապես հաստատված գրաֆիկով, իսկ ազատ արվեստագետն այդ տեմպով չի ապրում։ Ստացվում է, որ տարվա ընթացքում ազատ ստեղծագործողը զրկվում է իրականացնել իր ստեղծագործական գործունեության այս կամ այն դրսևորումը, որովհետև հնարավորություն չունի ինչ – որ պահից մտնել ՊՈԱԿ-ի պլանների մեջ, դրանք արդեն նախապես պլանավորված են լինում։ Կա ևս մի սահմանափակում, որ այս դեպքում սահմանում է ԿԳՄՍ-ն, դա այն է, որ դու առհասարակ չես կարող առնչվել պետական ատյանների հետ, եթե չունես իրավաբանական որևէ ստատուս՝ ԱՁ, ՍՊԸ և այլն։ Վահան Արծրունին նկատում է՝ ստացվում է, որ դու որպես անհատ անձ կամ ազատ ստեղծագործող որևէ կերպ չես կարող առնչվել պետության հետ։

Ազատ արվեստագետը, ըստ վահան Արծրունու, մի նպատակ է հետապնդում՝ ստեղծագործել, որից ինքը կամ կստանա, կամ չի ստանա որևէ շահույթ։ Ստեղծված իրավիճակում երաժիշտը երկու ճանապարհ է տեսնում. «Առաջին ճանապարհը կապված է օրինաստեղծ գործունեության հետ։ Ամբողջ աշխարհում այս ոլորտը համակարգող երեք հիմնական օրենք կա՝ ազատ և ինքնազբաղ արվեստագետի, մասնագետի, ստեղծագործողի մասին օրենքը, մեկենասության մասին օրենքը և մասնագիտական ստեղծագործական միությունների՝ Արհմիությունների մասին օրենքը։ Առաջին օրենքով՝ պետությունը ճանաչում է ազատ արվեստագետին, երկրորդ օրենքը հնարավորություն է տալիս նրա զարգանալ և զարգացնել սեփական ստեղծագործությունը, ինչպես նաև՝ հնարավորություն ստեղծել՝ ներկայանալու, իսկ երրորդ օրենքը պաշտպանում է ազատ արվեստագետին, այսինքն, ստեղծում է մեխանիզմներ, որը թույլ կտա պաշտպանել ազատ արվեստագետի իրավունքներն ու շահերը։ Մինչ չկա լիարժեք գործող այս մեխանիզմը, պետք է կիրառության մեջ դնել, այսպես ասած, անցումային օրենքը, որով կկարգավորվեն ազատ արվեստագետի կարգավիճակից բխող հարցերն ու խնդիրները, որովհետև բոլորն են հասկանում, որ կայացած իրավական համակարգի ստեղծումը ժամանակատար պրոցես է։ Հիմա՝քանի որ այդ օրենք մեր երկրում երբեք չի եղել, այսինքն՝ ազատ արվեստագետ և իրավական դաշտ հարաբերությունները երբեք կանոնակարգված չեն եղել Հայաստանում, մենք որոշեցինք ի վերջո ինքներս սկսել և ակտիվացնել որոշակի գործընթաց, որը, վերջին հաշվով, կբերի հիմնական մի քանի օրենքների ստեղծմանն ու ընդունմանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է երգահան երաժիշտ Վահան Արծրունին։

Տեղեկացնենք, որ ազատ արվեստագետների իրավական կարգավիճակի հետ կապված՝ «Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների համաժողովի նախաձեռնող խմբում են ներգրավված՝ երգչուհի, երգահան, «Մուզանավ»-ի համահիմնադիր Լիլիթ Բլեյանը, երգիչ, երգահան Վահան Արծրունին, օպերային երգիչ, մենեջեր Հայկ Վարդանյանը, «Սուզանավի» համահիմնադիր, կիթառահար, գործիքավորող Տիգրան Տեր Ստեփանյանը, երգչուհի, երգահան Քրիստինե Կոլյանը, երգահան, երգիչ, «Լավ էլի» խմբի համահիմնադիր Մհեր Մանուկյանը և Ժնևի «Musika» գործակալության պրոդյուսեր Անի Գասպարյանը։

Մանրամասները՝տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:54 12/08/2020  |  ՎերլուծություններՔննադատություն չհանդուրժող ժողովրդավարները
23:41 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարի մամուլի խոսնակի արձագանքը Վահան Արծրունուն
19:20 07/06/2020  |  ԿորոնավիրուսՄարդիկ մահանում են, մինչդեռ 1-ին կլինիկական հիվանդանոցի հնարավորությունները չեն օգտագործվում, ո՞վ է սրա պատասխանը տալու
14:44 01/03/2020  |  ԼՐԱՀՈՍՊահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար. Վահան Արծրունի
17:47 20/11/2019  |  Մեկնաբանություն«Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով
19:34 08/10/2019  |  Քաղաքացիական իրավունքWCIT 2019 –ի բացման համերգին Վահան Արծրունու հեղինակային իրավունքի խախտումը միակը չի եղել. «Հայհեղինակ»-ը միջոցներ է ձեռնարկում
20:06 07/10/2019  |  ՀարցազրույցՎահան Արծրունի. WCIT-2019 համաժողովի համերգային բացմանը խախտել են հեղինակային իրավունքս, ընդունեք սա որպես հաղորդում հանցագործության մասին
16:58 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎահան Արծրունու 5 համերգի բյուջեն կազմել է 5 մլն դրամ, որքան ԱԺ-ն ծախսել է գորգ լվանալու վրա
10:59 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՋազը մտել է ընդհատակ, ռոքն ընդհանրապես բեմում ներկայացված չի
14:32 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍովորել Եվրոպայից

Արխիվ

[]