ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մհեր Պողոսյանի սպանության գործի վերաբացումը կառաջացնի իրավաբանական քաոս. քրեական գործի նյութերը գոյություն չունեն, խախտվել է վաղեմության ժամկետը. փաստաբան 09/08/2020 19:21 | Քրեական խրոնիկոն
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վերաբացումը կառաջացնի իրավաբանական քաոս։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հրանտ Գրիգորյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Նշենք, որ խոսքը գնում է 26 տարի առաջ կատարված Մհեր Պողոսյանի մահվան դեպքի մասին, որը Վերաքննիչ դատարանի որոշմամբ պետք է ուղարկվի նոր քննության։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանը, սակայն դատարանը մերժել էր վարույթ ընդունել բողոքը։ Այլ կերպ ասած՝ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և գործը կվերաբացվի, սակայն փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց իր մտահոգությունն առ այն, որ գործի նյութերը վաղուց ոչնչացվել են, ուստի՝ չկա քրեական գործ, որը պետք է քննվի։
Սարգսյանը Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների, ինչպես նաև ՀՀ դատախազության քայլերը որակեց որպես պոպուլիստական, քանի որ դա իրատեսական քրեական դատավարության հետ որևէ առնչություն չունի։
«Թող մեր հանրահայտ իրավաբանները, դատավորները, դատախազներն ասեն՝ առանց քրեական գործի քննությունն ինչպե՞ս է կատարվելու։ Կարո՞ղ են առանց քննության մարդու մեղավորության հարց լուծել։ Թող հանրությանը բացատրեն՝ քրեական գործի բացակայության պայմաններում ինչպե՞ս են քննություն իրականացնելու։ Այդ հարցերի պատասխանները ոչ Վերաքննիչ, ո՛չ Վճռաբեկ դատարանները չեն տվել»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ գործ չկա, որ վերաբացվի, դատական ակտն է վերացվել։
«Ամբողջ քրեական դատավարությունը, Սահմանադրությունը, հարակից օրենքները, բոլորը խոսում են քրեական գործի մասին, որը, որպես այդպիսին գոյություն չունի՝ մեռել է, դիակ է, այրվել է, ոչնչացվել է, գոյություն չունի։ Նոր վարույթ պետք է լինի, սակայն նոր վարույթի սահմաններում չեն կարող որևէ բան ձեռնարկել։ Նույնիսկ պատճենները չկան»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ պահպանված է միայն չորս դատավարական որոշում, որը որևէ ապացուցողական նշանակություն չունեն, զրո նշանակություն ունեն։
Նրա խոսքով՝ տպավորություն է, թե Վերաքննիչ դատարանում գործի քննությանը ներկա չեն եղել, իսկ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել բարձրացված հարցերին։
Ինչ վերաբերում է նոր երևան եկած հանգամանքներին, փաստաբանը հայտնեց, որ նոր երևան եկած հանգամանք, որպես այդպիսին, գոյություն չունի, սակայն պետք էր դատական ակտը բեկանել, քանի որ այդ անձը ԱԺ նախկին պատգամավոր էր և Մանվել Գրիգորյանի եղբորորդին։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի հետ հարաբերություններին, փաստաբանը տեղեկացրեց, որ Հրանտ Գրիգորյանի և Մանվել Գրիգորյանի հարաբերություններն արդեն տևական ժամանակ է, ինչ լարված են։
Փաստաբանը չբացառեց, որ հետագայում Հրանտ Գրիգորյանը հարկ եղած դեպքում կդիմի ՄԻԵԴ՝ վերականգնելու իր իրավունքները։ Փաստաբանը վստահեցնում է՝ խախտվում են Հրանտ Գրիգորյանի Կոնվենցիայով ամրագրված ՝ ազատության և անձնական անձեռնմխելիության և արդար դատաքննության իրավունքները։
«Եթե վաղը Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ում նոր գործ կլինի, թող չասեն, թե չգիտեին այդ մասին, որովհետև բոլորը գիտեին՝ և՛ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը, և՛ Վճռաբեկ դատարանի դատավոր Օհանյանը, և՛ դատախազները »,- ասաց նա՝ ընդգծելով, որ անգամ մեծ ցանկության դեպքում որևէ մեկը չի կարող որևէ բան անել Հրանտ Գրիգորյանին, քանի որ վաղեմության ժամկետները ևս անցել են, սակայն իրավական հետևանքները ժողովրդի համար են տխուր լինելու, քանի որ դա վատ նախադեպային որոշում է։ Անդրադառնալով դատախազության տարածած հաղորդագրությանը, որի համաձայն՝ սպանության հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Մ. Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից Մ.Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ, փաստաբանը հայտնեց, որ նման տեղեկանք կա, բայց այն բացարձակապես կապ չունի Հրանտ Գրիգորյանի հետ:
«Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ գործը երբևէ փորձ չի արվել թաքցնելու, ընդհակառակը՝ քրեական գործ է հարուցվել, գործի քննություն է կատարվել, արարք է վերաորակվել, գործը դատարան է ուղարկվել, մեղադրական դատավճիռ կայացվել։ Մի տողը մյուսին հակասում է»,- նշեց փաստաբանը։
Բացի դա՝ Սարգսյանը նշեց, որ որևէ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառում չի իրականացվել։
«Դատախազական ի՞նչ պատշաճ վերահսկողության մասին է խոսքը։ Այն, որ դատախազը 1 տարի 6-7 ամիս հետո, դատավարական ժամկետների խախտմամբ բողոք է ներկայացրել, դա՞ է պատշաճ հսկողությունը»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 1994թ Աշտարակի նախկին ժողդատարանի կողմից կայացված դատավճռով Հրանտ Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել 1961 թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար և դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով։ Դատավճիռը չի բողոքարկվել ու այն մտել է օրինական ուժի մեջ:
24 տարի անց` 2018թ հուլիսի 12-ին, Էդուարդ Պողոսյանը՝ Մհեր Պողոսյանի որդին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` պնդելով, թե իր հայրն իրականում սպանության զոհ է դարձել. 1994 թ ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի հանգամանքները խեղաթյուրելու արդյունքում Գրիգորյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։
Հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում մտցնելու դեպքի առթիվ, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Վ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է վարույթ՝ նոր իհայտ եկած հանգամանքների հիման վրա։
2019թ փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանի որոշմամբ վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ դատավճիռը նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերանայելու համար։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է քրեական գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր դատաքննության: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ փաստաբան Հովսեփ Սարգսյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վարույթ չի ընդունվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ