ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թե ինչպե՞ս թուրքերը ներխուժեցին հանրակրթական դպրոցներ, և ո՞վ կանաչ լույս վառեց նրանց համար 09/08/2020 20:10 | ԼՐԱՀՈՍ
Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի կրթական համակարգը փոթորկած առարկայական նոր չափորոշիչների պատմությունը, պարզվում է հեռուն գնացող արմատներ ունի։ Մինչ ոլորտի մասնագետները, խնդրով մտահոգ մարդիկ ու պրոֆեսորադասախոսական կազմը գլուխ կոտրելով փորձում են լուծել թրքական հետքերի ներթափանցումը հայկական հանրակրթական դպրոցների առարկայական չափորոշիչների ծրագիր, թուրքական կողմի համար կանաչ լույս է վառել ԿԳՄՍ նախարարությունը՝ լուծարելով Կրթության ազգային ինստիտուտը, որի հիմնական գործառույթներից էին՝ առարկայական չափորոշիչների մշակումը, դպրոցական դասագրքերի կազմումը, ուսուցիչների վերապատրաստման հարցերը։ Չկա կառույց, չկա վերահսկողություն՝ սա ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականությունն է, որով հիմք է դրվում Հայաստանում կրթական համակարգի քարուքանդը։
Ահա այսպես, մեծ իմաստով անաղմուկ ու առանց ավելորդ գլխացավանքի կառավարությունը «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշում է կայացնում, որի տակ իր ստորագրությունն է թողնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելի ուշ հաստատելով կրթական չափորոշիչների վերաբերյալ իշխանությունների որդեգրած թրքամետ քաղաքականության արդիականությունը, գործադիրի նիստում բառացիորեն հայտարարելով հետևյալը՝ «Կրթության չափորոշիչների նախագիծը արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները»։
Հանրակրթական դպրոցների համար ծրագրային և դասագրքային չափորոշիչներ մշակող ինստիտուտը լուծարելուց հետո, պարզվում է, համացանցից անհետ կորում է նաև Կրթության ազգային ինստիտուտի պաշտոնական կայք էջը, որտեղ զետեղված էին տարիներ շարունակ մշակված ծրագրեր, չափանիշներ ու չափորոշիչներ, կրթական ուղեցույցներ։ Հանրակրթության ոլորտի կարևոր օղակներից մեկը՝ Կրթության ազգային ինստիտուտը, որ լուծում էր 38 հազարի հասնող ուսուցիչների վերապատրաստման խնդիրը, մշակում մեթոդաբանությունն ու իրականացնում մեթոդական աջակցություն, լուծարվում է գործող կառավարության անհավանական անհեթեթ հիմնավորմամբ, այն է՝ չի կարող լինել ՓԲԸ, այսինքն՝ շահույթ հետապնդող կառույց, որի աշխատակիցների քանակն էլ, ըստ կառավարության հնչեցրած գնահատականի՝ ուռճացված է եղել։
Ինչո՞ւ էր պետք լուծարել Կրթության ազգային ինստիտուտը, փոշիացնել հզոր գիտական, մանկավարժական տարիների փորձով հարուստ կայացած կառույցը։ Հարցի պատասխանը թաքնված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների կառավարիչ հանդիսացող Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» դրամաշնորհի ստորագրման առաջարկության տակ, որին օրեր առաջ իր հավանությունն է տվել Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ ստեղծելու համար Կրթության զարգացման և նորարարության ազգային նոր կենտրոն՝ ձեւավորելու և ներդնելու դասավանդման որակի վրա ազդող նոր մեխանիզմներ։
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ը, որը ստեղծվելու է լուծարված Կրթության ազգային ինստիտուտի հենքի վրա, պետք է իրականացնի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման գործառույթներ, ընդ որում, իրականացնի ուսուցիչների մասնագիտական զարգացման և կատարելագործման գործընթաց, որը ներառելու է գիտելիք, պրակտիկա և ուսուցչից պահանջվող մասնագիտական ներգրավվածություն, ուղեկցվելով միջազգային լավագույն փորձի, շահառուների խորհրդատվությունների, ինչպես նաև նոր չափորոշիչներով սահմանված պահանջների համաձայն:
Բացի այդ, նոր ծրագրի շրջանակներում հստակ կմշակվեն և կսահմանվեն ուսուցիչների վերապատրաստում իրականացնողների հավաստագրման չափանիշները՝ ներդնելով որակի ապահովման հստակ մեխանիզմներ, միաժամանակ հնարավորություն ընձեռելով գնահատել և մշտադիտարկել վերապատրաստման դասընթացների որակը:
Նոր կառույցի ստեղծումը ԿԳՄՍ-ի կողմից հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ուսուցիչների որակավորման բարձրացման և դասավանդման նորարարական մեթոդների կիրառման խնդիրները հանդիսանում են ՀՀ հանրակրթական համակարգի առաջնահերթություններից մեկը:
Հոդվածը պատրաստելու ընթացքում «Փաստինֆո» լրատվականը կապ հաստատեց մեկ տարի առաջ լուծարված Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Նորայր Ղուկասյանի հետ։ Զրույցի ընթացքում պարզվեց սակայն՝ պարոն Ղուկասյանը լրագրողների հետ զրուցելու մեծ ցանկություն առանձնապես չունի՝ երկար ժամանակ բացակայել է հանրապետությունից, տեղյակ չէ և չի հետևել հայաստանյան կրթական ոլորտում տեղի ունեցող փոթորկալից զարգացումներին։ Իմանալով նոր ստեղծվելիք «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի մասին, պարոն Ղուկասյանը նկատեց՝ առաջին անգամ է լսում այդպիսի անունով կառույցի մասին։ Անդրադառնալով նոր չափորոշիչների և այնտեղ թրքական հետքի բացահայտման թեմային, Նորայր Ղուկասյանը կարճ կապեց՝ տեղյակ չէ։ Լրագրողի հարցին՝ վիրավորվա՞ծ է ինքը հեռացել համակարգից, արձագանքեց՝ ոչ այնքան, բայցի այդ, արդեն թոշակի տարիքի մեջ է, այնպես որ՝ ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լիներ...
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ