ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ լրատվամիջոցներն սկսում են խանգարել իշխանություններին, նշան է, որ իշխանություններն այլևս ժողովրդի կամքը չեն արտահայտում 09/08/2020 20:18
Բավական ուշագրավ է, որ հենց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:
Իսկ ուշագրավ է այն առումով, որ տարբեր հարթակներում՝ Ազգային Ժողովից մինչև սոցիալական ցանցեր, հաճախ՝ նույն Ալեն Սիմոնյանն է եղել այս կամ այն քաղաքական գործչին, իր քաղաքական հայացքներից տարբեր հայացքեր ունեցող լրագրողին կամ՝ ՖԲ օգտատիրոջը վիրավորողը, վիրավորանքին վիրավորանքով պատասխանողը: Հիշենք թեկուզ այն դրվագը, երբ ազգային հակակոռուպցիոն խորհուրդը ուսումնասիրություն կատարելով ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանի գրառման կապակցությամբ, արձանագրեց, որ Ալեն Սիմոնյանը, ցուցաբերելով անհանդուրժողականություն քաղաքական այլ հայացքներ կրող քաղաքացու նկատմամբ, նրան հրապարակայնորեն վիրավորել է: Մասնավորապես` Նանե Արզումանյանի գրառման ներքո, որտեղ քաղաքացին քննադատել է Ալեն Սիմոնյանին և նրա վարքը Ազգային ժողովում, վերջինս, մեկնաբանությունների բաժնում, դիմելով իր համակիրներին, գրել է. «Շան տեղ մի դիր, մեր զրուցակիցը իրանք չեն»:
Ի վերջո, արդյո՞ք նա չէր այն պատգամավորը որն արդեն իսկ հարուստ պատմություն ունի կին քաղաքական գործիչներին վիրավորելուց հետո նրանց ծաղիկներ ուղարկելով՝ մեղքը քավելու քայլեր ձեռնարկելով: Հիշենք թեկուզ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի դրվագը:
Նախօրեին նրա այս նախաձեռնությունն արդեն իսկ լրատվական դաշտում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, որտեղ ըստ էության, իշխողն այն տեսակետն է, թե՝ նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին ճնշիչ գործիք է, ուղղված՝ ազատ խոսքի և հատկապես՝ մամուլի ազատությունը սահմանափակելուն:
Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, թե ներկա իշխանություններին ուղեկցում է անսխալականության բարդույթը: Նրանք մեծավ մասամբ լինելով երիտասարդներ և չունենալով ոչ կառավարման հմտություններ ու կենսափորձ, ոչ էլ՝ մասնագիտական բարձր որակներ /հաշվելի են նրանք, որ մասնագիտական դաշտում պրոֆեսիոնալներ են/ ընդհուպ՝ գրագիտություն, ինչի վկայությունն է նրանց բազմաթիվ տառասխալները սոցիալական մեդիայում, միաժամանակ, լսելու մշակույթ չունեն, էլ չասած՝ իրենց սխալներն ընդունելու մասին: Որպես արդյունք՝ երկուսուկես տարում շարունակ ականատես-վկա ենք նրանց հաթաթաներին, ընդ որում, վերևին ղեկավարից սկսյալ:
Եվ գիտեք՝ ինչ է ստացվում՝ ներկա իշխանություններն այսօր բողոքում և ընդվզում են այն ամենի դեմ, ինչի շնորհիվ կամ արդյունքում՝ լինելով ընդդիմադիր գործիչներ, այսօր իշխանություն են դարձել:
Ասենք, ընդդիմադիր Փաշինյանը չէ՞ր, որ նվազագույն աշխատավարձի և չնչին կենսաթոշակի հույսին ապրողների շահերն էր արտահայտում ԱԺ-ում՝ դատափետելով նախկինների՝ այս կամ այն ոլորտի պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման նախաձեռնությունները: Լավ էր անում, բայց արդյո՞ք այսօրվա Փաշինյանը չի հակասում էն նախորդին, ընդդիմադիր գործչին, երբ ասում է՝ ՀՀ քաղաքացին պետք է ուզենա և պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ…
Էլի ցանկանա քաղաքացին, բայց, երբ իր աշխատավարձը կոմունալ վարձերը վճարելուն անգամ չի բավարարում, ո՞նց կարող է նա բարձր աշխատավարձ կամ առասպելական պարգևավճարներ ստացող պաշտոնյաներին կամ այդ ամենն արդարացնողին ասել՝ կեցցե՛ք դուք, էս ինչ լավ բան եք անում:
Ալեն Սիմոնյանի այս նախաձեռնությունը բացառապես իշխանական վերնախավի շահերը սպասարկելուն է միտված: Եվ ուղղված է նույն իշխանական վերնախավի վարքաբանությանն ու գործունեությանն անդրադարձող, այն, ինչ քննադատելի է, քննադատող լրատվամիջոցներին: Այսինքն, մի նոր զսպաշապիկ է ԶԼՄ-ների համար:
Հարց է ծագում, Ալեն Սիմոնյանի կարծիքով այսօր ամենախոցելի խավն իշխանության ներկայացուցիչնե՞րն են, չէ՞ որ նրանք ըստ, էության, սովորական քաղաքացիներից ավելի պաշտպանված են, ընդ որում, և՛ ֆիզիկապես, և բարոյահոգեբանական առումով:
Ի վերջո, որպես օրենսդիր մարմնի բարձրաստիճան ներկայացուցիչ նա կարո՞ղ էր, չէ, հենց իրենց, թավշյա իշխանությունների տարիների արատավոր երևույթի՝ ատելության խոսքի դեմ ուղղված նախաձեռնությամբ հանդես գալ: Չէ՞ որ ինքը միայն իր նեղ շրջանակի շահերի պաշտպանը չէ ԱԺ-ում, այլ՝ ժողովրդական պատգամավոր է, ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, որ լոկ իրենց շրջանակի շահերի սպասարկմանն ուղղված նախաձեռնություններով հանդես գա:
Սևի ու սպիտակի, հեղափոխականի ու հակահեղափոխականի, մերոնքականների ու ձերոնքականների ինքն ու իր կուսակիցներն են բաժանել ազգը, իրենք են սև ժապավենների հեղինակները: ՈՒ հիմա ինքն ու իր կուսակիցները պիտի մտածեն ոչ թե՝ պաշտպանվելու, ինքնապաշտպանության նորանոր եղանակներ և պարգևատրման նոր ասպարեզներ գտնելու մասին, այլ պիտի ողջ երկիրը ֆեյքազերծ անելու-սանացիայի ենթարկելու մասին մտածեն՝ սկսելով իրենցից: Քանի որ իշխանություն են:
Այլապես ստացվում է, որ ազգը պառակտեցին՝ ատելության որդը սերմանեցին՝ նախ՝ տեղատարածքային՝ հայաստանցի-ղարաբաղցի համատեքստում, ապա՝ շերտավորեցին՝ սև-սպիտակի, հիմա էլ՝ անցան լրատվամիջոցներին: Հայ ոստիկանին ժողովրդինը համարելով իշխանության եկան, իսկ հիմա նույն այդ ոստիկանից ժողովրդի թշնամի են կերտում՝ մարդկանց՝ բռի ու բռնի՝ հազարումի անհեթեթ տուգանքների ենթարկելով, ոստիկանին իրենց խամաճիկը դարձնելով:
Այն, որ լրագրողները սկսել են խանգարել իշխանություններին՝ մասնագիտությամբ լրագրող տեր և տիկին Փաշինյաններից սկսած, այդ մասին Փաշինյանը ոչ հազվադեպ և անթաքույց է խոսում՝ դասդասումներ կատարում, և այլն:
Թերևս, Ալեն Սիմոնյանն իբիև օրենսդիրի ներկայացուցիչ ուղղակի ցանկալի թեմային օրենքի ուժ տալու գործընթացն է սկսել: Ժամանա՞կն է: Երբ լրատվամիջոցներն սկսում են խանգարել իշխանություններին, նշան է, որ իշխանություններն այլևս ժողովրդի կամքը չեն արտահայտում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ