Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը Բարսելոնայում գործող «Nationalia» գործակալությանը 09/08/2020   10:46  |  ԼՐԱՀՈՍ

Հուլիսին Բաքվում տեղի ունեցած ցույցերը փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց, ովքեր Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել՝ Ղարաբաղը հետ գրավելու համար: Ի՞նչ է կարծում ձեր նախարարությունը՝ արդյո՞ք ինչ-որ պահի ադրբեջանական ուժերի հարձակումը հավանական է: Եթե այո, ապա ինչպե՞ս է Ղարաբաղը պատրաստ պաշտպանվել՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Ադրբեջանն ավելացրել էր իր ռազմական կարողությունները:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով և ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, և բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է ետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում։

Ինչպե՞ս է ձեր նախարարությունը և Արցախի կառավարությունը, ընդհանրապես, աշխատում միջազգային դիվանագիտական ասպարեզում՝ ձեր հանրապետության դիրքերն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն շարունակում է մնալ չճանաչված:

Մեր նախարարությունը, և, ընդհանուր առմամբ, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը: Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաև Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով:

Երբեմն գեթ մի հայացք տարածաշրջանին բավական է՝ հասկանալու հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումների հիմքում ընկած իրականությունը: Ինչպես նշեցիք առաջին հարցում, Բաքվում հազարավոր ցուցարարներ Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել: Արդարության համար, սակայն, հարկ է նշել, որ երկրի խորհրդարանի շենք ներխուժած ցուցարարներն ունեցել են նաև հակակառավարական օրակարգ: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղում հակամարտությունը Ադրբեջանի ներքին կյանքում, և որքանով են ադրբեջանական հասարակությունն ու կառավարությունը պատրաստ խաղաղության կամ հակամարտության խաղաղ կարգավորման:

Հնարավոր չէ խաղաղության հասնել միակողմանիորեն. դրան պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը: Եվ անկախ նրանից, թե որքան բարձրաձայն ենք հայտարարում մեր հարևանների հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին, նրանք պետք է լինեն և՛ ընկալունակ, և՛ տրամադրված խաղաղության: Ցավոք, տարիներ շարունակ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները պետական քաղաքականության մաս են դարձել, և Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության փոխարեն նախապատրաստել է պատերազմի: Սա այն իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք այսօր: Եվ սա է այն իրականությունը, որով միջազգային հանրությունը պետք է զբաղվի: Անկախ այն փաստից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մենք, առաջին հերթին, պետք է մտածենք ժողովրդի մասին: Եվ մենք մեր բաժինն անում ենք, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, այլև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում կառուցողական դեր խաղալու համար:

2018թ. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, մի շարք վերլուծաբանների կարծիքով, նոր հեռանկարներ էր բացել Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնությունների գալու հարցում, որն ի վերջո որոշակի առաջխաղացման կհանգեցներ խաղաղության հասնելու համար բանակցություններում։ Դուք սերտ հարաբերություններ ունեք հայկական ղեկավարության հետ, ինչու՞ դա իրականություն չդարձավ։

Ես արդեն նշել եմ, որ հնարավոր չէ հասնել խաղաղության միակողմանիորեն։ Ադրբեջանը նույնպես պետք է աշխատի հանուն խաղաղության, ինչպես նաև վստահության միջավայրի ձևավորման, ինչը հնարավորություն կտա առաջ մղել խաղաղության գործընթացը։ Առանց ուժի կիրառման բացառման և խաղաղ բանակցությունների վերսկսման համար կառուցողական միջավայրի ձևավորման, իրավիճակը չի բարելավվի։ Եվ որ ամենակարևորն է, Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ առանց բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման՝ Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությամբ, միամտություն է որևէ շոշափելի առաջընթաց ակնկալել խաղաղ գործընթացում։

Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ օրս խաղաղ գործընթացում միակ նշանակալի ձեռքբերումը 1994թ. մայիսի 12-ի հրադադարի անժամկետ համաձայնագրի ստորագրումն է, երբ Արցախը մասնակցում էր բանակցություններին։ Քանի որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է հակամարտության երկու հիմնական կողմերից մեկի՝ Արցախի կողմից, հետևաբար տրամաբանական է, որ խաղաղության պայմանագիրը նույնպես պետք է բանակցվի և ստորագրվի Արցախի կողմից։ Հրաժարվել այս փաստից, նշանակում է միտումնավոր կերպով մերժել խաղաղությունը։

Ադրբեջանը և միջազգային համապատասխան կազմակերպությունները պետք է աշխատեն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի բարելավման ուղղությամբ, նպաստեն երկրի ժողովրդավարական զարգացմանը և ադրբեջանական հասարակությանն իրազեկեն խաղաղության առավելությունների մասին, այլ ոչ պատերազմի։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս համատեքստում և հայտարարել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ միասնական ազգ են։ Սակայն, միևնույն ժամանակ, լայնամասշտաբ պատերազմին Թուրքիայի ուղղակի միջամտությունը ողջ տարածաշրջանն ապակայունացնելուց բացի կարող է ավելի վնասել Ռուսաստանի հետ Անկարայի հարաբերություններին։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դիրքորոշումն այս կապակցությամբ։

Թուրքիան հակամարտության մեջ երբեք չեզոքություն չի պահպանել՝ չնայած իր անդամակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն իր եռակողմ համանախագահությամբ միջնորդական առաքելություն է իրականացնում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Թուրքիան տարածաշրջանի միակ պետությունն է, որը եղբայրական Ադրբեջանին ոչ միայն հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել, այլև սատարում է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետության շրջափակմանը։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին բանակաշինության հարցում՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցի բազմաթիվ սպաներ վերապատրաստվում են Թուրքիայում և թուրքական ռազմական խորհրդատուներ են ներգրավված՝ աջակցելու ադրբեջանական ռազմական ղեկավարությանը։

Մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կառավարության հայտարարությունը՝ ի սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։ Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Թուրքիայի նմանատիպ դիրքորոշումն անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Պարզ է, որ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական շատ բարդ տարածաշրջան է՝ թե՛ տարածաշրջանային և թե տարածաշրջանից դուրս բազմաթիվ դերակատարներով, որոնք տարածաշրջանում ունեն շահերի տարբեր մակարդակներ։ Եվ պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք զբաղվում են հակամարտության կարգավորմամբ։

Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների վերսկսումն աղետալի կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման հարցում. ժամանակն է, որ շահագրգիռ մյուս դերակատարներն էլ նույնն անեն։

    

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:52 03/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլի անփառունակ քաղաքականության սխալնե՞րն եք փորձում կոծկել: Ի՞նչ գնով: Արցախի՞. Արմեն Աշոտյանը՝ ԱՀ իշխանություններին
14:59 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության նորանշանակ ղեկավարին
13:33 23/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄասիս Մայիլյանը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ի հիմնադրման 27-ամյակի առիթով
10:34 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների
00:42 30/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետության նախագահի հրամանագրով վերանշանակվել եմ ԱԳ նախարարի պաշտոնում. Մասիս Մայիլյան
10:41 29/05/2020  |  ԼՐԱՀՈՍՍա քաղաքական առեւտուր չէ․ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար
17:38 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ
12:34 28/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
15:34 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀաջողություն եմ մաղթում Արայիկ Հարությունյանին. Մեզ համար 2-րդ փուլի արդյունքները չունեն ոչ մի նշանակություն. Մայիլյան
09:01 15/04/2020  |  ՄամուլԱրցախի նախագահի ընտրություններից հետո թեկնածուն շտապել է Երեւան․ «Ժողովուրդ»

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]