ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աչքակապություն է, խաբկանք հասարակության համար, նախագիծը կարող է «մահակ» դառնալ լրատվամիջոցների համար. Անի Սամսոնյանը` Ալեն Սիմոնյանի օրինագծի մասին 09/08/2020 17:37 | ԼՐԱՀՈՍ
Այն մարդիկ ովքեր իրենց դեմքով, իրենց պատկանող լրատվամիջոցներով տարածում են զրպարտություն, վիրավորանք, օգտագործելով նաեւ ֆեյքային բանակներ, այսօր ներկայանում են նման նախագծով: Վստահություն այդ մարդու նպատակի նկատմամբ, ես եւ մեր խմբակցությունը չունենք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 մլն դրամից դարձնել 5 մլն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամից՝ 10 մլն դրամ։
««Իմ քայլը» խմբակցությունը երկար ժամանակ օգտագործել է ֆեյքային ռեսուրսներ թե՛ հեղափոխության ընթացքում, թե՛ հեղափոխությունից հետո` իր քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու, քաղաքական դաշտից դուրս շպրտելու համար: Հիմա, երբ իրենցից բացի մյուս կողմը եւս սկսել է օգտագործել նման միջոցներ` ստեղծել իրենց ֆեյքային բանակները, իշխանությունն սկսել է անհարմար շարժումներ անել նստած տեղում` հասկանալով, որ սա խնդիր է: Այդ «զենքի» հաջողությունը իշխանությունն արդեն մի անգամ ունեցել է եւ վախենում է, որ նույն զենքով իրեն կսպանեն»,-ընդգծեց պատգամավորը՝ նշելով, որ ինչպես միշտ փորձ է արվում գնալ հեշտ, բայց անարդյունավետ ճանապարհով:
Նրա դիտարկմամբ՝ միշտ չէ, որ այդ պատասխանատվության խստացումը արդարացնում է նպատակը եւ կարող է արդյունավետ գործիք լինել։ Ավելին՝ նրա կարծիքով՝ այս նախագիծը կարող է «մահակ» դառնալ լրատվամիջոցների համար, եթե վերջինները հրաժարվեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, որի արդյունքում հրապարակված տեղեկատվությունը կարող է դիտվել որպես զրպարտություն։ «Մենք գիտենք, որ գործող իշխանությունը այնքան էլ բարյացակամ չէ լրատվամիջոցների նկատմամբ: Ոչ միայն քաղաքականության մեջ են սեւ ու սպիտակ անում, այլ նաեւ լրատվամիջոցների մեջ են խտրականություն դնում: Պատժամիջոցների խստացումը կարծում եմ, որ մահակ է դառնում ազատ խոսքի արտահայտման համար, նաեւ լրատվամիջոցների «գլխին»: Նման պատիժները խստացնելով մի օր էլ կգան կասեն` սա չաշխատեց, ուզում ենք քրեականացնենք: Վստահ եմ` իրենց վարքագիծը չի փոխվելու այս առումով: Քաղաքական հակառակորդներին այդ գործիքներով «սպանելը» դարձել է արդեն սովորություն, ինչից հրաժարվելու համար քաղաքական կամք է պետք, որը չունեն այս մարդիկ»,- նշեց պատգամավորը:
Սամսոնյանը գտնում է, որ պաշտոնյանները պարտավոր են նախ իրենց վարքագծի վրա աշխատել: Նրա դիտարկմամբ` հանրային քաղաքականության դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ֆեյսբուքյան էջերը, ԱԺ ամբիոնը, մեծ մասամբ էլ մեդիան են օգտագործում` տարածելով զրպարտություն, վիրավորանք եւ ըստ էության դրանով խրախուսում հանրությանն ընդօրինակել այդ վարքագիծը: «Երբ այս վարքագիծը բումերանգի պես հետ է վերադառնում տարածողներին, իրենք որոշում են, որ անհրաժեշտ է պայքարել դրա դեմ եւ խստացնել օրենքը: Նախեւառաջ՝ մենք պարտավոր ենք մեր վարքագծի վրա աշխատել` լինելով հանրային պաշտոնյաներ, հետո միայն օգտագործել հասարակությանը բարոյապես կրթելու, օրինակելի, օրինաչափ վարքագիծ ցուցադրելու գործիքակազմը: Այսօր դա չի արվում, հակառակը` արվում է ամեն ինչ, որպեսզի ջարդեն հասարակության մեջ օրինակելի վարքագծի նկատմամբ ճիշտ վերաբերմունքը»,-նկատել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախագիծը չի վերաբերում կեղծ օգտատերերին` ֆեյքերին, քանի որ, ըստ Ալեն Սիմոնյանի, չի կարող պարզվել` ով է պատասխանողը: Հարցին` թե ի՞նչու այսօր թիրախավորված պայքար չի գնում կեղծ օգտատերերին` ֆեյքերին բացահայտելու, պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, Սամսոնյանն ասաց, որ այս նախագիծն ընդամենը աչքակապություն է, խաբկանք հասարակության համար: «Ֆեյքային դաշտն այնպիսի ռեսուրս է, որ թույլ է տալիս առանց պատասխանատվության եւ պատժի շարունակել մարդկանց զրպարտել եւ վիրավորել: Սա շատ լավ դաշտ է, որի վրա այս նախագիծը փաստորեն չի տարածվում: Այս մասով այսպես ասած` արխային են: Մնացածը լրատվամիջոցների բեռն է դառնում»,-շեշտեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ