Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

«Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական կամայականության դրսևորումն է. Չալաբյան 09/08/2020   10:36  |  ԼՐԱՀՈՍ

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ամդրադառնալով «Կարանտինի մասին» օրենսդրական նախաձեռնությանը։

«Սետեմբերի 4-ին Ազգային ժողովի "Իմ քայլը" իշխող խմբակցությունը, իրեն հատուկ «սրընթաց և առարկություն չհանդուրժող» ոճի մեջ, մեկ օրում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը, որով այսուհետև նախատեսվում է արտակարգ դրությունը փոխարինել կարանտինով։ Սա թերևս այս ԱԺ ընդունած առավել խայտառակ օրենքներից մեկն է, քանի որ, ըստ էության, արտակարգ դրության համարյա բոլոր իրավական սահամանափակումները վերաշարադրված են «կարանտին» անվան տակ, սակայն ի տարբերություն արտակարգ դրության, որը Կառավարության կողմից մտցվում է երեսուն օրով և պահանջում է նույն ԱԺ կողմից հավելյալ հաստատում, կարանտինը կարող է մտցվել մինչև վեց ամսով, թե Կառավարության, և թե իշխանության ավելի ստորին օղակների կողմից, և որևէ հանրային հաշվետվողականություն չի պահանջում։ Տարօրինակ կերպով, ընդունելով այս օրենքների փաթեթը, Ազգային ժողովը փաստացի հրաժարվեց Կառավարության նկատմամաբ վերահսկողության իր կարևորագույն լծակներից մեկից, սակայն դա թերևս այդքան էլ զարմանալի չէ, եթե հիշենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվել այս ԱԺ իշխող մեծամասնությունը, և ում շահերն է այն հնազանդ սպասարկում։

Թե Հայաստանում, թե աշխարհում վաղուց արդեն ձայներ են հնչում նրա մասին, որ կառավարությունները չարաշահում են համավարակի գործոնը՝ քաղաքացիների նկատմամբ արհեստական սահմանափակումներ կիրառելու նպատակով։ Շատերս հիշում ենք, թե ինչ համառությամբ Կառավարությունը մարտի 31-ին անցկացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով օրինականացվեց յուրաքանչյուր քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը, ժամանակը և նույնիսկ տևողությունը վերահսկելու պետության իրավունքը։ Այն ժամանակ Կառավարությունը պնդում էր, որ դա հնարավորություն է տալու կանխել համավարակի տարածումը, ավելի լավ վերահսկելով վարակակիրների և կոնտակավոր անձանց տեղաշարժը։ Այս պահի դրությամբ սակայն, համավարակի տարածմամբ Հայաստանը Եվրոպայի և ԱՊՀ տխուր «առաջատարն» է, և այս օրենքը, ենթադրաբար, չնչին ազդեցություն է ունեցել վարակի տարածման կանխման տեսակետից, սակայն մինչև հիմա շարունակում է գործել և արհեստականորեն սահմանափակել մեր բոլորի իրավունքները։

Նույն կերպ, վարչապետ Փաշինյանը բազմիցս է պնդել, որ դիմակ կրելը վարակի տարածումը կանխելու հիմնական միջոցն է, թեև COVID-19 կորոնովիրուսի տարածման ամբողջ փորձը ցույց է տալիս, որ այն փոխանցվում է կամ մարդկանց անմիջական շփման միջոցով, կամ էլ փակ տարածքներում վիրուսի կոնցենտրացիայի կուտակման արդյունքում, ուստի բաց տարածքներում դիմակ կրելը չնչին ազդեցություն կարող է ունենալ վարակի տարածման վրա, սակայն հսկայական անհարմարություն է պատճառում մարդկանց։ «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական այդպիսի կամայականության դրսևորումն է, որով Կառավարությունը պատրաստվում է երկար ժամանակով սահմանափակել քաղաքացիների իրավունքները, կրկին առանց դրա դիմաց երաշխավորված արդյունքի, կամ էլ մարդկանց պատճառած վնասի դիմաց իրական քաղաքական պատասխանատվության։


Այն, որ այս Կառավարությունը խուսափում է քաղաքական պատասխանատվությունից, հաստատվում է ցավալի վիճակագրությամբ։ Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այս տարի Հայաստանում մահացության ընդհանուր նվազում է տեղի ունեցել, քանի որ իրենց կողմից ղեկավարվող առողջապահական համակարգը ավելի օպերատիվ և որակյալ է սպասարկում հիվանդներին։ Հիանալի կլիներ, եթե այդպես լիներ, բայց իրականությունը, ցավոք, այլ է։ Սեպտեմբերի 7-ին ԱՎԾ-ը հրապարակել է առաջին յոթ ամիսների պաշտոնական վիճակագրությունը, որից հետևում է, որ այդ ընթացքում Հայաստանում մահացությունը աճել է 8,5%-ով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելանալով 1343 մահով։ Պաշտոնապես, դրանցից 781-ը պայմանավորված են COVID-19 վիրուսային ինֆեկցիայով, մնացածը այլ պատճառներով, սակայն կարելի է ենթադրել, որ դրանց զգալի մասն էլ ևս կապ ունի համավարակի հետ, պարզապես զուգորդվել է այլ հիվանդություններով: Նույն ժամանակաշրջանում, Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է 5.7%-ով, իսկ եթե հաշվի առնենք, որ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում մենք ունեցել ենք մոտ 9% տնտեսական աճ, ապա իրական տնտեսական անկումը կազմում է մոտ 15%, դա տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատ ևս մեկ ցավալի հակառեկորդ է։

Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը համավարակի հետևանքով երկակի հարված է ստացել՝ այն մի կողմից, հսկայական տնտեսական կորուստներ է կրել (առաջին 7 ամիսների ընթացքում՝ մոտ 500 մլրդ դրամի կարգի), իսկ մյուս կողմից էլ, նույն շրջանում մոտ 1000 մարդկային զոհ է ունեցել համավարակից (որոնք հիմա էլ շարունակում են ավելանալ)։ Կարելի է անվերջ պնդել, որ համավարակը ոչ ոքի չի խնայում, ամբողջ աշխարհում ծանր վիճակ է, ԱՄՆ պես հզոր երկրում ևս հսկայական կորուստներ են արձանագրվել և այլն, սակայն փաստն այն է, որ առնվազն մեր տարածաշրջանում, Հայաստանը արձանագրել է թե բնակչության վարակման ամենաբարձր տոկոսը, թե ամենաբարձր մահացությունը, և թե ամենամեծ տնտեսական կորուստները, և սա իրողություն է, որի հետ պետք է ի վերջո առերեսվել և համապատասխան հետևություններ անել, մինչև հասարակությանը հերթական սահմանափակումների բեռը պարտադրելը։
Թե ինչու է այդպես այդպես տեղի ունեցել, առանձին քննարկում է, և կախված է բազմաթիվ գործոններից։ Այստեղ դեր է կատարել թե սկզնբնական փուլում իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը համավարակին, թե հետագայում իրականացված հախուռն և ոչ հետևողական բազմաթիվ քայլերը, և նույնքան հակասական հանրային հաղորդակցությունը, թե պետական մարմինների ակնհայտ թերացումները՝ տարրական կարգապահություն ապահովելու գործում, հունիս-հուլիս ամիսներին առողջապահական համակարգի կաթվածը, և մի շարք այլ գործոններ, որոնք բերել են այս տխուր արդյունքին՝ ես վերջին կես տարվա ընթացքում բազմիցս եմ դրանց անդրադարձել, և չեմ ցանկանում հիմա կրկնվել։ Ցավալին այն է սակայն, որ այս ամենի շուրջ իշխանությունները հստակ հետևություններ չեն անում, հանրության առաջ սեփական սխալների համար քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում, և կարծես նաև որևէ մեղքի զգացում էլ չունեն։ Փոխարենը, նրանք շարունակում են հասարակությանը ծանրաբեռնել նորանոր սահամնափակումներով, որոնց գիտական հիմնավորումներ չունեն և ոչ մի երաշխիք չեն տալիս, որ իրավիճակը չի շարունակի վատանալ, բայց որոնք իշխանություններին թույլ են տալիս մարդկանց նկատմամբ կամայականորեն կիրառել պատժիչ դագանակը՝ պատճառաբանելով դա հանրային շահով։

Այս ամենը չի կարող անվերջ շարունակվել։ Մենք, որպես հանրություն, իրավունք ունենք պահանջել ավելի որակյալ և արդյունավետ կառավարում, և կառավարողների պատասխանատվության ավելի բարձր մակարդակ։ Պատճառաբանությունները, որ նախկին իշխանությունները ավելի լավը չէին, այլևս ընդունելի չեն՝ ի վերջո, հենց այդ պատճառով էլ նրանք նախկին են, իսկ ցանկացած հաջորդ իշխանություն պետք է ցույց տա, որ այն էապես ավելի արդյունավետ կարող է կառավարել երկիրը, և լուծել նրանում կուտակված դժվարին խնդիրները։ Եթե գործող իշխանությունը կորցրել է այդ կարողությունը, նա պետք է քաջություն ունենա ընդունելու, որ իր առաքելությունն այս փուլում ավարտվել է, և չփորձի այլևս տարբեր հնարքներով երկարացնել իր մենաշնորհային կառավարումը՝ դրա ամեն օրը թանկ է արժենում մեր բոլորիս համար, և չի կարող հավերժ շարունակվել»,- գրել է Չալաբյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:11 10/08/2020  |  ՄեկնաբանությունՍևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան
09:55 05/08/2020  |  ՄեկնաբանությունԼիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին. Ավետիք Չալաբյան
10:49 29/07/2020  |  ՎերլուծություններՀայաստանը պետք է գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ. Ավետիք Չալաբյան
11:18 27/07/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը. Ավետիք Չալաբյան
11:20 23/07/2020  |  Մեկնաբանություն«Արցախի միջազգային ճանաչումը, առավել ևս՝ միացումը այս կառավարությունը չի դիտարկում որպես գերակա ազգային շահ». Չալաբյան
10:19 20/07/2020  |  ՄեկնաբանությունԵրկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը. հայտարարություն
10:50 17/07/2020  |  ՄեկնաբանությունՀՀ Բանակային 3-րդ կորպուսը մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Չալաբյան
10:21 13/07/2020  |  ՄեկնաբանությունՏավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները. Չալաբյան
10:19 06/07/2020  |  ՄեկնաբանությունՍա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
11:05 29/06/2020  |  ՄեկնաբանությունԿասկած չունեմ, որ մի անգամ հաջողելով, «Իմ քայլը» դրա վրա կանգ չի առնի. Չալաբյան

Արխիվ

[]