ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաստացի մենք կորցնում ենք 30 տարի առաջ ազատագրված մեր հայրենիքի անկախությունը». Գևորգ Գևորգյան 09/08/2020 14:33 | ԼՐԱՀՈՍ
«Մեր նպատակը միակն է՝ նորից ոտքի հանել և ազատագրել մեր երկիրը բոլոր տեսակի ապազգային ուժերից, ապահովել երկրի անվտանգությունը՝ և՛ ներսից, և՛ դրսից,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը՝ ներկայացնելով «Ազգային ճակատ» նորաստեղծ հայրենասիրական կազմակերպությունը, որի հիմնադիր նախագահն է ինքը,- փաստացի մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ կորցնում ենք 30 տարի առաջ ազատագրված մեր հայրենիքի անկախությունը։ Այսօր վտանգված է մեր երկրի ճակատագիրը, մեր պետականության գոյությունը։ Պետականության ղեկը պետք է լինի միայն հայ մարդու ձեռքում, մարդ, ով ուղնուծուծով մտածում է իր երկրի անվտանգության մասին։ Մեզ կործանման են տանում պառակտումները, որ այսօր տեղի են ունենում դրսի ուժերի միջոցով, որովհետև թշնամին շատ լավ գիտի, որ Հայստանը կարող է կործանել ներում պառակտումներ մտցնելով»։
Տեղեկացնենք, որ այսօրվանից մեկնարկում են «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության աշխատանքները, որի նպատակն է համախմբել ազգային արժեքների և ինքնության համար պայքարող գործիչներին, անհատներին և կազմակերպություններին, հանուն միասնական ազգային պետության կայացման:
Կառույցը կազմված է խորհրդից, որի անդամներն են՝ ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, հայագիտության ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, մշակութային ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, մշակույթի գործիչ Վաչե Հովեյանը, իրավական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, իրավագետ Վահե Հովսեփյանը, երիտասարդական ծրագրերի պատասխանատու Կառլեն Հակոբյանը, արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրերի պատասխանատու, դիվանագետ Խորեն Տերտերյանը։ Վերջինս «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է.«Մեր պետությունը գտնվում է աշխարհաքաղաքական մի տարածաշրջանում, որտեղ ակտիվորեն գեոքաղաքական պայքարներ են մղվում շատ ու շատ երկրների միջև։ Մենք պետք է հասկանանք, որ հենց հիմա ու այստեղ մենք պետք է որդեգրենք համարձակ, բայց կանխատեսելի արտաքին քաղաքականություն։ Մենք ունենք հնարավորություն՝ լինելու միջքաղաքակրթական ըմբռնման հանգույց պետություն։ Սա նշանակում է կառուցել վստահելի հարաբերություններ մեր անմիջական հարևան երկրների, գործընկերների և դաշնակիցների հետ։ Սա այն երաշխիքն է, որ կամրապնդի մեր անվտանգությունը»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության իրավական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, իրավագետ Վահե Հովսեփյանն էլ նկատում է՝ կարևորագույն խնդիրները, որ հիմա առկա են մեր երկրում՝ ազգային արժեքների պահպանման շուրջ, արդեն իսկ վավերացված Լանզարոտեի կոնվենցիա է և Ստամբուլյան կոնվենցիան, որի վավերացում, ըստ վերջինիս, ուղղակի պետք է բացառել մեր երկրում։ «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության իրավական ոլորտին առնչվող ծրագրերի առանցքում այս պահին այս և այլ կարևոր հարցեր են։
Նորաստեղծ կազմակերպության առանցքային նպատակներն են՝ Հայոց ազգային անկախ պետականության ամրապնդմանը, զարգացմանն ու ազգային խնդիրների լուծմանը նպաստելը, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կերտումը, պետականամետ և պետականակենտրոն մտածողության արմատացումը, ազգային արժեքների վերարժեքավորումը, ազգային ինքնության պաշտպանությունը, Ազգ – Բանակ գաղափարի արմատացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, Հայաստան – Արցախ – Սփյուռք կապերի ամրապնդումը, հանրապետական և տեղական մակարդակներում որոշումների կայացման, հանրային ռեսուրսների բաշխման և հանրային վերահսկողության գործընթացներին՝ հանրության մասնակցության ապահովումը, ազգային համախմբման ու համերաշխության մթնոլորտի ձևավորումը, ազգային ուժերի կոնսոլիդացումը, ազգային նախաձեռնությունների, ծրագրերի իրականացումը և համագործակցությունը նույնանպատակ կառույցների հետ։
Մանրամասները՝ տեսանյութերում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ