ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանում իշխանության է եկել անհայրենիք, մարգինալ մի զանգված». Դավիթ Ջամալյան 09/07/2020 20:14 | ԼՐԱՀՈՍ
«Մեր հայրենիքում այսօր մենք հայապահպանման խնդիր ունենք։ Ազգային նկարագրի պահպանությունը ցավոք, այսօր մեր երկրում դարձել է ակտուալ։ Սա զավեշտ է, բայց նաև փաստ է։ Սա ստիպում է ազգային վառ ինքնագիտակցություն ունեցող անհատներին ինչ-որ ձևաչափերով միավորվել,- ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսելով նորաստեղծ «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության նպատակների և առաջիկա անելիքների մասին։
«Հենց այս նպատակով էլ ստեղծվում է «Ազգային ճակատ» նախաձեռնությունը, որ օրենքով թույլատրված բոլոր մեթոդներով պայքարելու է ապազգային, պիղծ, ուլտրալիբերալ, սորոսական արժեքների դեմ»,- ավելացրել է նա։
Դավիթ Ջամալյանը, ով «Ազգային ճակատ»-ի ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատուն է, զրույցի ընթացքում նկատել է՝ նախաձեռնության նպատակը շատ հստակ է՝ պահպանել ազգային նկարագիրը.«Ուլտրալիբերալ արժեքային համակարգը գռեհիկ, ագրեսիվ կերպով մեր իրականություն է ներմուծվում։ Սորոսական մարգինալները իշխանության կենտրոնական կառույցներում որոշում կայացնողներ են դարձել՝ պարտադրելով մեզ իրենց ապազգային օրակարգը։ Սրա դեմը պետք է առնել։ Ահա սա է առանցքային այն մտահոգությունը, որի շուրջ հավաքվել են «Ազգային ճակատ» նախաձեռնության անդամները»։
Թիրախում հայտնված ոլորտները, որոնց վրա «Ազգային ճակատ» նախաձեռնությունը կսևեռի իր ուշադրությունը, ըստ Դավիթ Ջամալյանի, բազմաթիվ են, սկսած, լայն իմաստով ազգային անվտանգային հարցերից՝ իր բոլոր բաղադրիչներով, ընդհուպ մինչև հանրային կյանքի առաջին հայացքից ամենապաքաղաքական ոլորտները. «Ամենատարբեր տեսակի անարդարությունների հանդեպ մարդկանց սոցիալական արդարության բնական ձգտումն օգտագործվել է սորոսական, իրականում մեզ համար բոլորովին խորթ արժեքների երկիր ներմուծելու համար։ Արդարության լոզունգներով իշխանության են եկել ապազգային մարգինալներ, ովքեր սորոսական կեղտը մեզ են պարտադրում։ Երբ այս մարդիկ պայքարում էին իշխանության գալու համար և բազմամարդ ցույցեր էին անում, թող բարի լինեին հայտարարելու, որ իրենք վավերացնելու են Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները, որ թրքական նորամուծություններ եք անելու մեր հանրակրթական դպրոցներ և այլն։ Իմ երեխան դպրոցում պետք է սովորի Հայ առաքելական եկեղեցու պատմություն, նա պատմության դասագրքերում պետք է կարդա Արևմտյան Հայաստան, ոչ թե Արևելյան Անատոլիա, թրքամուծություններին որևէ ասպարեզում մենք տուրք չենք տալու։ Սա մեր երեխաների ճակատագրի հարցն է, որի շուրջ բոլոր կարող ուժերը պետք է համախմբվեն»,- ասում է ռազմական փորձագետ, «Ազգային ճակատ»-ի ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու Դավիթ Ջամալյանը։
Հիշեցնենք, որ վաղվանից կմեկնարկեն «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության աշխատանքները, որի նպատակն է համախմբել ազգային արժեքների և ինքնության համար պայքարող գործիչներին, անհատներին և կազմակերպություններին, հանուն միասնական ազգային պետության կայացման: Նախաձեռնության հիմնադիր նախագահը ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն է։ Կառույցը կազմված է խորհրդից, որի անդամներն են՝ ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, հայագիտության ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, մշակութային ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, մշակույթի գործիչ Վաչե Հովեյանը, իրավական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, իրավագետ Վահե Հովսեփյանը, երիտասարդական ծրագրերի պատասխանատու Կառլեն Հակոբյանը, արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրերի պատասխանատու, դիվանագետ Խորեն Տերտերյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ