ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար 09/07/2020 17:27 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ազգությամբ հայ, 50-ամյա ՌԴ քաղաքացու կողմից վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակության դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Երևանի 60-ամյա բնակչի հետ, վերջինիս վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ունենալով մեծ հնարավորություններ և կապեր՝ կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել գառներ և ոչխարներ, կազմակերպել դրանց մորթը և միսը վաճառելով ստանալ մեծ շահույթ: 60-ամյա տղամարդը, 2018թ. աշնանը ԻԻՀ քաղաքացուց տեղեկանալով Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքից 28.000 կգ գառի միս Հայաստանի Հանրապետություն ներմուծելու նրա մտադրության մասին, վստահելով 50-ամյա իր ծանոթին, իր հերթին ԻԻՀ քաղաքացուն վստահեցրել է, որ կարող է կազմակերպել նշված գործընթացը: Այդ նպատակով նա ԻԻՀ քաղաքացուց ստացել է 36.124.500 ՀՀ դրամին համարժեք 75.000 ԱՄՆ դոլար և 26.000.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ տվել է իր 50-ամյա ծանոթին: Վերջինս ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն է ներկրել ընդամենը 10.000 կգ գառի միս: 60-ամյա տղամարդը, տեսնելով, որ իր ծանոթը պայմանավորված քանակի միսը չի ուղարկում ՀՀ, պահանջել է մնացած 18.000 կգ գառի մսի գումարը՝ այն ԻԻՀ քաղաքացուն հետ վերադարձնելու նպատակով: Սակայն 50-ամյա տղամարդը չի վերադարձրել գումարը՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով 43.200.000 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, 2019թ. ընթացքում, Երևան քաղաքի 60-ամյա բնակիչը մեծ քանակությամբ գառներ է տարել Կոտայքի մարզում գտնվող սպանդանոց՝ մորթ կազմակերպելու նպատակով: 50-ամյա տղամարդը, տեղեկանալով նշված սպանդանոցում մորթ կատարող անձի և վերջինիս հոր՝ գառներ գնելու ցանկության մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով, առանց իր ծանոթի գիտության և համաձայնության, հոր և որդուն վստահեցնելով, որ ինքն ու 60-ամյա տղամարդը գործընկերներ են, առաջարկել է իրենից գնել 60 գլուխ գառ: Մորթ կատարող անձը, ոչինչ չկասկածելով, վերջինիցս գնել է 60 գլուխ գառ՝ վճարելով խոշոր չափերի՝ 2.400.000 ՀՀ դրամ, որը 50-ամյա տղամարդն ամբողջությամբ հափշտակել է:
Այնուհետև, 50-ամյա տղամարդը, չարաշահելով Երևանի մեկ այլ՝ 55-ամյա բնակչի վստահությունը, խարդախությամբ գումարներ հափշտակելու նպատակով, վերջինիս վստահեցրել է, որ զբաղվում է գառների առքուվաճառքով: 55-ամյա տղամարդը, վստահելով նրան, 2019թ. օգոստոսի 9-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս մաս-մաս վաճառել է մոտ 7300 գլուխ գառ և ոչխար՝ դրանց վաճառքից հետո գումարը վճարելու պայմանով: 50-ամյա տղամարդը, վաճառելով գառներն ու ոչխարները, նրան մաս-մաս վճարել է ընդամենը մոտ 130.000.000 ՀՀ դրամ, իսկ մնացած մոտ 196.000.000 ՀՀ դրամը չի վճարել՝ հափշտակելով այն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 178-րդ 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով