ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսական անկումը շատ ավելին է, քան նույնիսկ 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ճշգրտված ցուցանիշն է. Միքայել Մելքումյան 09/07/2020 12:53 | Մեկնաբանություն
Արդեն իսկ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանդես գա ստեղծված իրավիճակի համակողմանի վերլուծությամբ, գնահատականներով և հատուկ եզրահանգումներով, նաև՝ առաջիկայի կանխատեսումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Հաշվի առնելով նաև այն, որ մեր հանրապետությունը համավարակի ցուցանիշներով տարածաշրջանում, ցավոք, առաջատարն է, իսկ Վրաստանի համեմատությամբ տասնյակ անգամներով են ավելի վարակակիրները և մահերը, մեր հանրությունը պետք է իմանա, թե որն է այս ամենի գինը, որոնք են հիմնական պատճառները և՛ առողջապահական անվտանգության, և՛ տնտեսական ու սոցիալական առաջացած խնդիրների մասով:
Պետական կառավարման բոլոր ոլորտներում անհրաժեշտ են արմատական և որակական փոփոխություններ: Խոսքը միայն կադրերի մասին չէ, խոսքը նաև իրավունքների և պարտականությունների կատարման, թերի կատարման, կամ չկատարման պատասխանատվության ինստիտուտի մասին է:
Քանի որ 2020թ. ութ ամիսներն արդեն անցել են, արդեն իսկ պարզ է դառնում, որ տնտեսական անկումը շատ ավելին է, քան նույնիսկ 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ճշգրտված ցուցանիշն է: Մենք դրա մասին քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում զգուշացնում էինք:
Իսկ եթե նույնիսկ մի կողմ թողնենք համավարակի ամիսների՝ մարտի 15-ից մինչև այժմ ազդեցությունը և քննարկենք 2019թ. և 2020թ. առաջին եռամսյակներին ներդրումային համայնապատկերը, ապա պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունից ներդրումների արտահոսքը հսկայական էր: Այսպես, 2019թ. գրեթե կրկնակի անգամ 2018թ.-ի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել էին, ճիշտ է, մնալով դրական նիշի վրա: Իսկ ահա 2020թ. առաջին եռամսյակում, երբ դեռ համավարակը չկար, կամ միայն մարտի երկրորդ կեսին էր ներկա, արդեն ունենք ինչպես ուղղակի ներդրումների, այնպես էլ՝ ընդհանուր ներդրումների խիստ կրճատում, այն էլ մինուսով՝ բացասական մակարդակի վրա:
Այսպիսի վիճակը նորանկախ Հայաստանի տնտեսական պատմության ընթացքում երբևէ չի եղել:
Այսպես, 2020 թ. առաջին եռամսյակում ընդհանուր ներդրումները նվազել են -73.6 մլրդ դրամով (+56 մլրդ նվազելով -12 մլրդ), իսկ ուղղակի ներդրումները՝ -20.2 մլրդ դրամով: Ցավոք, 2020 թ. առաջին կիսամյակի համանման տվյալները կհրապարակվեն միայն, չգիտես ինչու, ս.թ. հոկտեմբերի 5-ին, այսինքն՝ առաջին կիսամյակի ավարտից 95 օր հետո: Սա անհասկանալի է: Անցյալ տարի հրապարակվում էին 65 օր հետո:
Անհասկանալի է, արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կառավարությունը չպետք է ժամանակին իմանա, թե որքան են կազմել ներդրումները, որպեսզի համապատասխան միջոցառումներ իրականացնի:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հանդես գա համակողմանի ծրագրային ուղերձով՝ ո՞վ ինչ չի արել և ինչու՞:
Արդյո՞ք աջակցության ծրագրերը ծառայեցին իրենց նպատակին, թե ոչ:
Արդյո՞ք կարելի էր խուսափել այս ճգնաժամային իրավիճակից:
Պատճառները հայեցակարգայի"ն են, թե՞ կադրային:
Թե՞ և՛ այն, և՛ այն:
Սպասենք, տեսնենք»,-գրել է պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ