ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուտակվում է մեծ լարվածություն ոստիկանության հանդեպ 09/07/2020 11:30 | Վերլուծություններ
Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ սկսում է կուտակվել էական դժգոհությունը։ Մի քանի գործոնների ամբողջությունը կտրուկ փոխել է ոստիկանության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Կուտակվում է շատ մեծ լարվածություն։ Ինչը խիստ մտահոգիչ է, և ունի լուրջ ռիսկեր։
1.Համավարակի դեմ պետության կողմից կոշտ պայքարի իմիտացիա ստեղծելու, ձախողումներն ու սխալները հասարակության վրա բարդելու համար, քաղաքական իշխանությունը պարտադրել է ոստիկանությանը լինել առավելագույն անհանդուժող դիմակների խնդրում։ Ոստիկանները խմբերով շրջում են քաղաքի մարդաշատ վայրերում և զանգվածաբար տուգանում՝ ստեղծելով անտանելի մթնոլորտ։ Ոստիկանը հետևում է քաղաքացուն, մեկ այլ ոստիկան կցված է հետևելու իրեն, հետևողին՝ երրորդը...
Ոստիկանության պահվածքը վաղուց արդեն դուրս է եկել տրամաբանությունից, հասնում է աբսուրդի։ Եթե դիմակի բացակայության համար տուգանքը /սա էլ առանձին դեպքերում խիստ վիճելի է/ ինչ-որ տեղ հասկանալի է, ապա պատահաբար իջած դիմակի, շնչահեղձ չլինելու համար մեկ-երկու րոպեով դիմակն իջեցնելու համար տուգանելը, շատ հաճախ դրան հաջորդող քաշքշուկները առողջ բանականության մեջ չեն տեղավորվում։ Արձանագրություն կազմող ոստիկանները չեն տիրապետում ՀՀ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի ընթացակարգային կանոններին, քաղաքացուն չեն բացատրում օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները, թեև դա պարտադիր պահանջ է։
Փոխարենը ոստիկանները առանց վարանելու խախտում են մարդկային նորմերը։ Տուգանքի մասին որոշում են կայացնում քաղաքացու նկատմամբ, ով իջնելով շոգ երթուղայինից, իջեցնում է դիմակը դեմքը չորացնելու համար, մեկ այլ դեպքում՝ սրճարանից երեխայի հետևից դուրս վազող ծնողին են տուգանում՝ դիմակ չունենալու համար։ Այս ամենը դուրս է գալիս բանականության շրջանակներից։
Կացնային մոտեցումը հաճախ է քաղաքացու մոտ առաջացնում դիմադրություն, երբեմն նույնիսկ հանգեցնում իրավախախտումների։ Գրեթե ամեն օր լրահոսում կարելի հանդիպել դիմակ կրելու հետ կապված ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար բերման ենթարկելու, ոստիկանների հետ քաշքշուկների, երբեմն նույնիսկ բռնության գործադրման մասին լուրերի, ինչպես, օրինակ, օրեր առաջ Էջմիածնում մի քաղաքացու և ոստիկանների միջև կոնֆլիկտն էր, որի հիման վրա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Կանանց, աղջիկներին բերման ենթարկելու տեսագրված փաստերը և բազմաթիվ այլ օրինակներ հուշում են հանրության մեջ կուտակվող լարվածության մասին։
Ակնհայտ է, որ այս ամենի առանցքը սխալ քաղաքական հրահանգն է, որ իջեցվել է ոստիականությանը քաղաքական իշխանության կողմից։ Բայց արդյունքում պայթյունավտանգ վիճակ է առաջանում ու հավաքականի ֆոտբոլիստների հետ միջադեպը դեղին քարտ է իշխանությանը, որովհետև հասարակությունը, մեղմ ասած, չդատապարտեց ֆուտբոլիստերին։
Ամեն օր մեծ ու փոքր կոնֆլիկտներ են, վիճաբանություններ ու բախումներ... սա կբերի անկանխատեսելի հետևանքների։ «Ոստիկանը մերն է» հեղափոխական կարգախոսը այլևս վաղուց մոռացվել է։ Փոխարենը կուտակվել է շատ մեծ լարվածություն, ինչը շատ վտանգավոր է։ Վաղը, մյուս օրը դիմակները վերանալու են, մնալու է չարությունը։ Եվ այս շատ վատ ֆոնի վրա մենք ուզում ենք անցնում կատարել մունիցիպալ ոստիկանության, դրա համար մեծ ծախսեր ենք անում։ Դժվար է պատկերացնել փոփոխությունների արդյունավետությունը ոստիկանության հեղինակության բացահայտ անկման, և հասարակություն-ոստիկանություն լարվածության խորացման պայմաններում։
2.Սրան զուգահեռ, մինչ ոստիկանությունը վերածվել է դիմակի համար կացնային եղանակով տուգանք «գրող» համակարգի, քաղաքում վերակենդանացել է մի խավ, որը բացահայտ լկտի վարքագիծ է դրսևորում։ Դա մի խավ է, որ դեռևս 2014-15թվականներից արդեն բավականին խեղճացած էր, իսկ 2018-ից հետո, մի որոշ ժամանակ, ընդհանրապես սսկված։ Հիմա վերակենդանացելէ. քաղաքի կենտրոնում կրկին սովորական են դարձել բարձր երաժշտությամբ մեքենան աղմուկով վարող վարորդները։ Նույն սարձարձակ՝ բարձր աղմուկով մեքենա վարելուն կարող ենք ականատես լինել գիշերով։ Պուշկին, Հյուսիսային պողոտա, Թումանյան, Աբովյան փողոցներում երեկոները հնարավոր չէ հանգիստ, անվտանգ զբոսնել։ Ցուցադրական լկտիություն է... Մեքենան վարում են մեծ արագությամբ, կոպտագույն խախտումներով, դիտավորյալ աղմուկ-աղաղակով։ Քաղաքացին անպաշտպան է։ Իսկ ոստիկանությունը չկա, չի տեսնում, չի խառնվում։
3. Մեկ այլ գլխացավանք է դարձել վարորդական իրավունքի համար քննության ժամկետները։ Մարդիկ երկար ամիսներով սպասում են, թե ի վերջո երբ է հասնելու քննության իրենց հերթը, երբ է նշանակվելու քննությունը։ 21-րդ դարում ամիսներով սպասել վարորդական իրավունքի քննությանը, ամոթ է։ Ինչ-որ անհասկանալի համակարգ է գործում՝ թվայնացված աշխարհի հետ ոչ մի աղերս չունեցող։ Շատ դեպքերում ընդհանրապես ոչ մի համակարգ չի գործում։
Արդյունքում փոխվում է վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ։ Ոստիկանները դիտարկվում են զուտ քաղաքական հրահանգներ կատարող, տուգանքներ գրող համակարգի ներկայացուցիչներ։ Իսկ սա կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Կարելի է վստահաբար ասել, թե ինչ է լինելու վաղը, եթե այսօր հետևություններ չարվեն: Եթե այսպես շարունակվի։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից