ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ դիզայները միջնադարյան ազգային տարրերը վերածում է ժամանակակից նորաձևության (լուսանկարներ) 09/06/2020 10:30 | ԼՐԱՀՈՍ
Նախկին ջութակահարուհի Մարգարիտա Պետրոսյանը, որը ելույթ էր ունենում աշխարհի բազմաթիվ բեմահարթակներում, որոշում կայացնելով արմատապես փոխել իր գործունեության ոլորտը՝ փաստացի դարձավ դիզայներ-կոնստրուկտոր, ձևարար, տեխնոլոգ և դերձակ միաժամանակ: Եվ ինչպես հարիր է ստեղծագործող մարդուն, սկսեց կանացի զգեստների միջոցով վերակենդանացնել միջնադարյան Հայաստանի մշակութային ժառանգությունը:
«Իմ կողմից ստեղծված հագուստներն այն կանանց համար են, ովքեր, թեև միմյանցից բավականին տարբեր են, բայց միաժամանակ միավորված են հիասքանչ լինելու ցանկությամբ», — ուկրաինական Aspekty.net լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Margo» հեղինակային նորաձևության տան հիմնադիր-տնօրեն Մարգարիտա Պետրոսյանը՝ իր աշխատանքներում բացահայտելով նորաձևության միտումների, էթնո-ոճի, ասեղնագործության և տարազի մանրամասները:
Մոդելավորողը նշեց, որ հեղինակային արվեստանոցի և նորաձևության տան աշխատանքի սկզբունքները կտրուկ տարբերվում են միմյանցից:
«Այստեղ կոնցեպցիան այլ է։ Նորաձևության տունը հագուստ է ստեղծում որոշակի իդեալական կերպարի համար: Անշուշտ յուրաքանչյուր սեզոն իր ուրույն տրամադրությունն ու նոտաներն ունի, սակայն ընդհանուր առմամբ «haute couture»-ը և «pret-a-porte»-ն են, որ կանանց թելադրում են, թե ինչ տեսք պետք է նրանք ունենան թրենդային մնալու համար: Նորաձևությունը յուրաքանչյուր սեզոնին մի նոր բան է փորձում՝ սկսած ուժեղ և ինքնավստահ բիզնես լեդիի կերպարից, մինչև՝ փխրուն, նուրբ աղջնակը։ Անփոփոխ է մի բան՝ տվյալ սեզոնին մենք պարտադրված ենք «խաղալ» մեզ առաջարկված դերերը:
Ես հակառակ ուղղությամբ եմ աշխատում: Իմ ուշադրության կենտրոնում կինն է՝ իր առանձնահատկություններով, կարիքներով, երազանքներով ու ցանկություններով: Յուրաքանչյուր կին յուրահատուկ է: Գտնել և հայտնաբերել նրա իսկական էությունը, որը թաքնված է ամենօրյա հոգսերի, խնդիրների ու սթրեսների հետևում, բացահայտել նրա յուրահատուկ հմայքը, ընդգծել միայն նրան հատուկ գեղեցկությունը՝ սա է իմ առաջադրանքը: Յոթ տարի շարունակ այս ոլորտում ծավալած գործունեության ընթացքում ես հարյուրավոր բազային ձևաններ (լեկալներ) եմ ստեղծել, սակայն յուրաքանչյուր նոր հաճախորդ միանգամայն տարբերվում է նախորդներից»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ են տարբերվում «Margo» բրենդի հագուստները այլ մոդելավորողների աշխատանքներից, Մարգարիտան մատնանշեց գործի հանդեպ իր ցուցաբերած մոտեցումը:
«Միգուցե պատճառն այն է, որ ես այս բնագավառ մուտք գործեցի մոդելավորողներին և նրանց ստեղծած հագուստը կրողներին միմյանցից տարանջատող «պատնեշի» հակառակ կողմից: Ինքս առաջին մասնագիտությամբ ջութակահարուհի եմ, երկար տարիներ շրջագայություններով ու համերգներով եղել եմ բեմում, ուստի զանգվածային շուկայի հանդեպ մշտապես ունեցել եմ որոշակի կասկածանքով լի վերաբերմունք։ Համապատասխանաբար՝ ողջ զգեստապահարանս բաղկացած է եղել պատվերով կարված հագուստներից: Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ հուզմունքով և հույսերով են ինձ մոտ գալիս աղջիկները․ չէ՞ որ զգեստը կարող է ինչպես զարդարել, այնպես էլ փչացնել յուրաքանչյուրի տեսքը», — նշեց Մարգարիտա Պետրոսյանը:
Պատմելով իր՝ «Ռենեսանս» կոչվող նախագծի մասին՝ դիզայները պարզաբանեց, թե ինչու՞ է այն հենց վերածնունդ անվանել։ «Ազգային ոճով ժամանակակից հագուստ ստեղծելու գաղափարը վաղուց էր օդում թևածում։ Դիզայներներից շատերն են էթնո ոճում օգտագործում տարազի էլեմենտները, ասեղնագործությունը, համապատասխան գործվածքներն ու գույները։
Այնինչ, ինձ համար ոգեշնչման աղբյուր հանդիսացան վերածննդի դարաշրջանի հայ մանրանկարիչների և ճարտարապետների աշխատանքները: Մեր խաչքարերի զարդապատկերների (օրնամենտների) միահյուսումները, թռչունների, առյուծների ու վիշապների պատկերներով Ավետարանների նկարազարդումները գրավում էին իրենց գեղեցկությամբ ու ասես «տենչում» դրոշմվել գործվածքների վրա: Արդյունքում «ծնունդ առան» առօրյա և երեկոյան հագուստներ՝ գործվածքի վրա արծաթե թելերով և մետաքսով արված ասեղնագործությամբ, որոնց մեջ ասես վերածնվում է միջնադարյան Հայաստանի մշակութային ժառանգությունը: «Ռենեսանս» հավաքածուի յուրաքանչյուր հագուստի հետ տրամադրվում է անձնագիր — բրոշյուր, որտեղ մանրամասն տեղեկություններ են ներկայացված մանրանկարի հեղինակի մասին, ինչպես նաև նշված է յուրաքանչյուր զարդապատկերի նշանակությունն ու դպրոցը, որին պատկանում է տվյալ զարդապատկերը:
Նախագիծը պատրաստում եմ՝ համագործակցելով տաղանդաշատ մարդկանց և իրենց գործի մեծ էնտուզիաստներ Սուքիաս Թորոսյանի և դիզայներ Վալերի Գորիդնիչայի (Valeri Goridnicha) հետ»:
Եվ ինչպես հաճախ է պատահում իրենց գործի մեծ վարպետների հետ, Մարգարիտա Պետրոսյանը նունպես բազմաթիվ համագործակցության առաջարկներ է ստանում արտերկրից: Նա նշեց, որ առաջարկներն ավելի շատ են, քան, ցավոք, դրանց իրականացման հնարավորությունն է։ «Ես Լոս Անջելեսում ամենամյա «Wine Fest»- ի համար զգեստ եմ պատրաստել, այս տարի մենք կրկնեցինք հեռահար կարի փորձը, համագործակցում եմ նաև Ուկրաինայի, Իսրայելի, Ֆրանսիայի գործընկերներիս հետ»:
Ուկրաինայի հետ կապված ծրագրերի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցին մոդելավորողը պատասխանեց շատ հակիճ ՝ «միանշանակ»: «Իմ գործընկերը, որի հետ արդեն երրորդ տարին է, ինչ աշխատում եմ, ապրում է Խարկովում: Խոսքը հրաշալի մարդ և հիանալի դիզայներ Վալերի Գորիդնիչայի մասին է, որն ինձ հասկանում է կես խոսքից։ Ի դեպ, ասեղնագործությունների ուղղությամբ աշխատելիս մենք հայտնբերեցինք, որ ազգային մոտիվներով նախշերի տարրերի միջև բավական շատ նմանություններ կան»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ