ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորներից անկախություն և անաչառություն պահանջելով՝ պետությունը իր հերթին պետք է ապահովի դրանց երաշխիքները՝ սոցիալական և քաղաքական. Ելիզավետա Դանիելյան 09/05/2020 13:23 | Հարցազրույց
Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման, դատական համակարգի խնդիրների, բարեփոխումների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ելիզավետա Դանիելյանը։
- Տիկին Դանիելյան, ինչպե՞ս կբնորոշեք դատական համակարգում առկա իրավիճակը։ Դատական համակարգի առջև ի՞նչ խնդիրներ են ծառացել։
- Շնորհակալություն եմ հայտնում դատավորներիս կարծիքները լսելի դարձնելու համար։ Դատական համակարգում առկա իրավիճակը գնահատում եմ որպես գերծանրաբեռնված և լարված ։ Անհնար է պատկերացնել համակարգի անթերի և անխափան գործունեությունը, եթե դատավորի վարույթում առկա է հազարից ավել քաղաքացիական գործեր, հարյուրավոր քրեական գործեր, անթիվ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողության անհրաժեշտություն,երբ դատավորի աշխատակազմը բաղկացած է մեկական օգնականից և գործավարից, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների օգնականները իրենց բարդ աշխատանքի՝ նախադեպային որոշումների նախագծերի պատրաստման հետ իրականացնում են նաև գործավարական գործառույթներ։ Դատական համակարգի առջև ծառացած խնդիրները մշտապես նույնն են ՝ արդարադատության իրականացում ողջամիտ ժամկետներում։ Այլ հարց է, որ ներկայումս ներպետական իրավունքի զարգացումը շատ արագ է կատարվում, և միաժամանակ մենք պետք է հետևողականորեն իրացնենք միջազգային իրավունքի ոլորտում ձևավորվող պրակտիկան, ինչը բավականին բարդ է կատարել գործերի օրեցօր աճման պայմաններում՝ առկա մարդկային և նյութական ռեսուրսներով։
-Ձեր կարծիքով՝ ինչ հեղինակություն ունի այսօր դատական համակարգը։ Համաձա՞յն եք, որ հանրությունը չի վստահում դատական իշխանությանը։
- Իմ կարծիքով, դատական համակարգի հեղինակությունը և վստահությունը որոշվում են ոչ թե խոսքի ազատությունից անարգել օգտվող քննադատների ելույթներով, որոնք, ցավոք, շատ հաճախ անպատասխան են մնում մեր կողմից, այլ դատական պաշտպանության դիմող անձանց քանակով։ Կատարյալ հանրային վստահություն չի կարող լինել ոչ մի ոլորտում, ուր մնաց թե արդարադատության բնագավառում, քանի որ այստեղ ամեն օր կայացվում են դատական ակտեր, որոնք ինքնին վեճի առարկա են հակառակ շահեր ունեցող կողմերի համար։ Օրինակ, եթե հետևենք ֆեյսբուքյան էջի մեկօրյա հրապարակումներին, ապա ականատես կլինենք թե ինչպես որևէ վճիռ կայացրած դատավորը գովեստի է արժանանում հաղթող կողմի փաստաբանի մեկնաբանություններում, և միաժամանակ ինչպես է նույն անձը քննադատվում պարտվող կողմի ներկայացուցչի կողմից։ Ասածս այն է, որ հանրային վստահություն հասկացությունը դատական իշխանությունում հարաբերական հասկացություն է, դա պետք է գնահատել ոչ թե գործերի ելքով շահագրգռված անձանց և նրանց ներկայացուցիչների հաճախ անհիմն քննադատություններով, այլ նայելով անկողմնակալ դիտորդի աչքերով, իսկ այդ առումով, կարծում եմ, մեր համակարգը վերջին տարիների ընթացքում մեծ առաջընթաց է ապրել։
-Հանրային կարծիքն ուսումնասիրելու համար հետազոտություններ արվել են և արդյո՞ք դրանց հիման վրա երբևէ քննարկվել է դատական համակարգը հիմնովին փոխելու հարցը։
- Դատական բարեփոխումների ծրագրերը հաջորդում են միմյանց, և ինչպես հայտնի է, ներկայումս էլ ընթանում են այդ պրոցեսները, դատական համակարգի բարեփոխման հայեցակարգն թեև ընդունված է և սկսվել են հանրային քննարկումները, սակայն այն պաշտոնապես հրապարակված չէ, ինչը խոչընդոտում է ոչ միայն Ձեր հարցին պատասխանելուն, այլ ընդհանրապես կարծիք ձևավորելուն։
-Տիկին Դանիելյան, քննարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման և Գերագույն դատարան ստեղծելու հարցը։ Ձեր գնահատմամբ՝ նման փոփոխությունների անհրաժեշտություն կա՞։
- Փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ առկա են տարբեր կարծիքներ, որոնցից բոլորն էլ ունեն իրենց հիմնավորումները, սակայն անձնական գնահատական տալուց ձեռնպահ կմնամ, քանի որ ներկա պահին հանդիսանում եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ուստի այդ փոփոխությունները կարող են վերաբերել նաև մեզ։
-Ունեք դատական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձառություն, խնդրում ենք նշել դատարանների միավորման դրական և բացասական կողմերը։ Այսօր գնում ենք դատարանների մասնագիտացման ճանապարհով՝ անվճարունակության, վարչական գործերով դատարաններ կան, անգամ ընդհանուր իրավասության դատարաններում կան տարանջատումներ՝ քաղաքացիական և քրեական գործերի, իսկ այսօր նաև ստեղծվում է Հակակոռուպցիոն դատարան։ Սահմանադրական արդարադատությունը մեզանում այդքան անկարևո՞ր է, որ փորձում ենք տարալուծել։
-Տասնյակ տարիներ շարունակվող դատական բարեփոխումների ընթացքում ականատես եղանք դատարանների հետ կատարված տարբեր երևույթների ՝ մասնագիտացումների, նոր դատարանների ստեղծմանը և վերացմանը, որոշ գործառույթների վերաբաշխմանը, օրինակ լրիվ և մասնակի վերաքննության մոդելների կիրառմանը։ Կյանքն ու փորձը ցույց են տալիս, որ ամեն դեպքում ստորադաս դատական ատյաններում մասնագիտացումը խիստ դրական է անդրադառնում արդարադատության որակի վրա։ Այլ հարց է, թե որքան մեծ կլինի պետության բեռը նոր դատարանների ստեղծման, դրանց ֆինանսավորման առումով։ Ինչ վերաբերում է որևէ ոլորտի կարևորությանը, կարծում եմ, որ Գերագույն դատարանի ստեղծմամբ ոչ թե անկարևոր կդառնա Սահմանադրական արդարադատությունը, այլ այն նոր շունչ կստանա։ Ինչպես նաև կփոխվի և բարձրագույն դատական ատյանի դերը, նշանակությունը և լիազորությունները։ Եվ դարձյալ, այս պահին չեմ կարող ավելի մանրամասն կարծիք հայտնել ՝ ինչպես հայեցակարգն ուսումնասիրված չլինելու, այնպես էլ այդ փոփոխությունների հետևանքով մեր հնարավոր առնչության առումով։
-Որպես Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հաճախ եք բողոքներ ստանում առաջին երկու ատյանների դատական ակտերի դեմ։ Դուք ավելի լավ ծանոթ եք դատավորների որակին։ Չցանկանալով ամենևին էլ վիրավորել որևէ մեկին՝ այդուհանդերձ խնդրում ենք Ձեր կարծիքը, այսօրվա բոլոր դատավորներն, իրենց մասնագիտացումները հաշվի առնելով, կարո՞ղ են Սահմանադրություն մեկնաբանել և սահմանադրականության հարց պարզել։
- Կարծում եմ, որ հիմա էլ գործող օրենսդրությամբ դատավորները իրենց վարույթում քննվող գործերով պարտավոր են մեկնաբանել Սահմանադրության դրույթները և դա հաջողությամբ կատարում են։ Իհարկե, հնարավոր են նաև սխալներ, սակայն այդպիսիք բողոքարկվելու դեպքում ուղղվում են վերադաս ատյանների կողմից։
Ինչ վերաբերում է սահմանադրականության հարցը պարզելուն, ապա դա կկատարվի հատուկ մասնագիտացում ունեցող դատավորների կողմից, և չեմ կարծում, որ այստեղ կարևորն այն է, որ նրանք անպայման հանդիսանան Սահմանադրական դատարանի դատավորներ։ Ինչու՞ դա չեն կարող կատարել Գերագույն դատարանում աշխատող համապատասխան դատավորները։ Խնդիրը մոտեցման մեջ է ։
-Տարիների ընթացքում որոշակի շահերի բախում եղել է Վճռաբեկ դատարանի և ՍԴ-ի միջև։ Ի՞նչ եք կարծում՝ այսօրինակ բախումներն օգնում, թե խանգարում են աշխատանքում։ Արդյո՞ք նման «բախումներն» ընդհանրապես չեն նպաստում փոխզսպումներին։
- Ինչպես կարող է շահերի բախումներ լինել երկու բարձրագույն դատական ատյանների միջև, որոնցից յուրաքանչյուրը իր հատուկ գործառույթն է իրականացնում։ Դատարանները ինչ է տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք արտադրական մրցակցություն ունեն միմյանց հետ, իհարկե, ոչ։ Խնդիրները առաջանում են միայն իրավական հարթությունում՝ երբեմն օրենքների և իրավունքի տարընկալման և համապատասխան մեկնաբանման արդյունքում, ինչը բացառապես դրական է ազդում անձանց իրավունքների պաշտպանության առումով։
- Յուրաքանչյուր իշխանություն, ավելին՝ յուրաքանչյուր նախարար դատարանների կառուցվածքի փոփոխության հարց է բարձրացնում։ Արդյո՞ք այսպես կարելի է հասնել դատարանի հեղինակության բարձրացման։ Ձեր կարծիքով՝ ինչ փոփոխությունների կարիք ունի դատական համակարգը։
- Կարևոր է, թե յուրաքանչյուր նախաձեռնած փոփոխություն ինչ նպատակ ունի։ Բոլոր փոփոխությունների հեղինակներն էլ առերևույթ պնդում են, թե դրանք կատարվում են դատարանների հեղինակությունը բարձրացնելու համար։ Կարծում եմ, որ ցանկացած բարեփոխում պետք է ունենա կառուցողական ուղղվածություն, յուրաքանչյուր նոր ստեղծվող օղակ պետք է նպաստի արդարադատության ավելի արագ և թափանցիկ իրականացմանը, այլ ոչ թե այս կամ այն պաշտոնյայի լիազորությունները պահպանելու կամ դադարեցնելու հարցին։ Դատավորներից անկախություն և անաչառություն պահանջելով, պետությունը և հասարակությունը իրենց հերթին պետք է ապահովեն դրանց երաշխիքները ՝ բարձ աշխատավարձ, ակնկալվող կայուն կենսաթոշակ, սոցիալական և քաղաքական երաշխիքներ։
Մի քանի հարց՝ բլից տարբերակով.
-Տիկին Դանիելյան, Ձեր կարծիքով ինչ մարդկային և մասնագիտական հատկանիշներ պետք է ունենա դատավորը։
- Մարդը պետք է լինի բարի և ազնիվ, իսկ դատավորը՝ անկախ, անաչառ, անկաշառ, համարձակ, իրազեկված և զսպված։
-Ինչպե՞ս եք կարողանում զուգակցել կնոջ, մոր և դատավորի պատվաբեր կարգավիճակները։
- Բարդ է, իհարկե, սակայն հնարավոր է՝ ընտանիքի աջակցության պայմաններում ։
-Երբևէ ընտրության առաջ կանգնե՞լ եք և որն է եղել որոշում կայացնելու այն հիմնական ազդակը։
- Դատավորը ընտրության առաջ է կանգնում ամեն օր, այնպես որ դա տարիների ընթացքում սովորական է դառնում։ Կարևորը չսխալվելն է։ Թե դատական և թե առօրյա կյանքում, իրոք, ամենադժվարը ՝ որոշում կայացնելն է։ Երբ դա կատարում ես, իրացնելն արդեն խնդիր չէ։
- Կնոջ առաքելությունը՝ դատական համակարգում։ Կին լինելն օգնում, թե խանգարում է։ Կցանկանա՞ք, որ կանայք ավելի շատ լինեն։
- Կարծում եմ, որ ի տարբերություն հասարակության այլ ոլորտների, դատական համակարգում կանայք բավականի մեծ ներկայացվածություն ունեն, ինչն, իհարկե, շատ գեղեցիկ է։ Սակայն, աշխատանքի առումով, կարծում եմ դատավորի սեռը էական նշանակություն չունի։
-Ի՞նչ կմաղթեք իշխանության երեք ճյուղերին՝ օրենսդիրին, գործադիրին և դատականին։
- Բոլորին մաղթում եմ առողջություն, իմաստություն, հաստատակամություն և համբերություն:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից