ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր իշխանություններն իրենց հետ բերում են ոչ միայն նոր արժեհամակարգ, այլև՝ փորձում են ստվերում պահել հերոսական պատմության դրվագները. Ալավերդյան 09/05/2020 16:16 | ԼՐԱՀՈՍ
Նոր իշխանություններն իրենց հետ բերում են ոչ միայն նոր արժեհամակարգ, այլև՝ փորձում են փոխարինել ամբողջ այն հերոսական պատմությունը՝ մասնավորապես Ապրիլյան պատերազմի դեպքերը, ցանկանում են, մեղմ ասած, ստվերում պահել այն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու տեղեկատվությանը։
Նա պատահական չի համարում, որ սա արվել է «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու համար գումար հատկացնելուց հետո եւ համոզված է, որ երևույթներին պետք է նայել ոչ թե հատվածական, այլ՝ ընդհանուր համատեքստում, ամբողջականության մեջ։
«Այս ամբողջականության մեջ պարզ երևում է, որ կիրառվում է այն տեխնոլոգիան, որ սկզբից ուղղակի պղտորում են, ստվեր գցում անվան վրա և դա արվում է սիստեմատիկորեն։ Հերոսացվում են չհաջողված պետական հեղաշրջման փորձում մասնակցած, շատերի կարծիքով՝ անմեղ զոհված անձինք։ Անհամաչափորեն փոխարինվում են ոչ համեմատելի դեպքերը։ Կարծում եմ՝ և՛ այն 30 մլնը, և՛ զոհերի հուշարձանն, ի վերջո, խոսում է այն իրական մեղքի մասին, որը կրում են հենց Նիկոլ Փաշինյանը և նրա՝ այդ ժամանակվա զինակիցները»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ որևէ գումար չի փոխարինի զոհված անձին։ Միաժամանակ տիկին Ալավերդյանը նկատեց, որ խոսքը գնում է այն մասին, որ ներքուստ Նիկոլ Փաշինյանը և նրա զինակիցները մեղքի բաժինը զգում են իրենց վրա և այժմ արվում է ամեն ինչ՝ իրենց մեղքը դրանով փակելու համար։
Ալավերդյանը կարևորեց, որ այդ ամենով արդարացվում է ՀՀ առաջին նախագահի անունը, պատկերը, գործողությունները ՝ լինի դա իր նախագահության ժամանակ, լինի՝ տապալված իշխանության զավթման փորձի։
«Դրանք հերոսացնում են։ Ոչ միայն վերականգնում են, այլև՝ հերոսացնում են առաջին նախագահի կերպարը և դա արվում է երկրորդ նախագահի անվան հետ անարժան ձևով խաղալով։ Կարծես թե փորձում են ամենը, ինչ կապված է այդ անձի և Արցախյան ազատամարտի հետ, ուղղակի սևացնել։ Երրորդ նախագահի վերաբերյալ չգիտես, թե ինչ ծրագրեր ունեն և ահա այդ շարքում փորձում են հերոսացնել առաջին նախագահին։ Մարտի 1-ը եղել է ոչ այլ ինչ, քան իշխանության զավթման չհաջողված փորձ և այստեղ դնել պետական մակարդակով դնել այդպիսի հուշարձաններ երկու բան է նշանակում՝ ամբողջովին արդարացումն այդ զավթման փորձի և այդ զոհերի առջև մեղքի զգացումն է, մեղքը, որի կրողը հենց այսօրվա իշխանության կարկառուն դեմքերն են »,- նշեց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական, մարդկության, մարդասիրության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտելու փոխարեն ցեխ են շպրտում Արցախի պատերազմը հաղթող անձանց անվան վրա և փորձ արվում այդ դեպքերն ամբողջովին ներկայացնում որպես տապալված գործողություններ։ Մինչդեռ, ինչպես նշեց բանախոսը, Ադրբեջանը բավականին պարզ է հայտնում իր նպատակների մասին, ուստի՝ կիսատ-պռատ արտահայտվել պետք չէ։
Տիկին Ալավերդյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմի նպատակը պարզից էլ պարզ է, այն է՝ ամբողջովին դուրս մղել հայությունը Արցախի Հանրապետությունից և իրենց չպատկանող տարածքները կրկին բռնի կերպով կցել այսօրվա Ադրբեջանին։ «Սա է եղել նպատակը, որը տապալվել է»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ ռազմական և քաղաքական տեսակետից ողջամիտ չէ ներկայացնել, թե իբրև մենք տանուլ ենք տվել և Ադրբեջանը հաղթել է։ Այս առումով նա բարձր գնահատեց ՊՆ նախարարի պատասխանը, որով նա հայտարարել էր, որ մենք հաղթանակ ենք տարել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները պղծվել են։ Ահազանգի հետքերով ոստիկանությունը դեպքի վայր է մեկնել, նյութեր են նախապատրաստվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից