ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Վրաստանում իրավիճակը բարդանա, մինչև տարեվերջ սահմանները չեն բացվի. վրացագետ 09/05/2020 15:53 | ԼՐԱՀՈՍ
Վրաստանում կարողացել են վերահսկողության տակ պահել կորոնավիրուսի տարածումը, ուստի առնվազն մինչև հոկտեմբերի 31-ը՝ խորհրդարանական ընտրությունները, չեն բացի պետական ցամաքային սահմանները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով հայ-վրացական սահմանի հնարավոր բացմանը։
Վերջինս նշեց, որ կարանտինային ռեժիմ կլինի մեզ մոտ, իսկ Ադրբեջանում արդեն կարանտին է, Թուրքիայում էլ համաճարակային իրավիճակը բարդ է, հետևաբար մինչև նոյեմբերի սկիզբ ոչինչ չի փոխվելու. «Վրաստանում էլ թվերն ավելացել են և որոշ վայրերում համաճարակային իրավիճակը փոխվում է։ Օրինակ՝ Աջարիայում հիմա մի քիչ բարդ է իրավիճակը և այս ամենը ևս կարող է ազդել։ Եթե Վրաստանում իրավիճակը բարդանա, նշանակում է՝ նույն քաղաքականությունը կշարունակվի մինչև տարեվերջ»,-ասաց վրացագետը՝ ընդգծելով, որ ցամաքային սահմանը մինչև հոկտեմբերի վերջ չի բացվի, իսկ դրանից հետո ոչ միայն հարևան երկրների վիճակը նկատի կառնվի, այլև իրենց։ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Վրաստանի վարչապետի՝ կորոնավիրուսի դեմ պայքարը բարձրացրեց իշխող թիմի վարկանիշը, հետևաբար նրանք կփորձեն մինչև ընտրություններ պահել այդ ձեռքբերումը։
Հարցին՝ եթե Վրաստանում իրավիճակը չվատանա, հնարավո՞ր է ընտրություններից հետո վերանայեն հարևան երկրների հետ սահմանները բացելու հարցը, վրացագետը նկատեց՝ եվրոպական որոշ երկրների հետ կապված Վրաստանը բավականին հեշտացրել է գործընթացները, բայց այս ամենը փոփոխվող է. «Իսրայելի հետ պատրաստվում էին վերականգնել տեղափոխությունները և չվերթները, այցելությունները թույլատրեին, բայց վերջին պահին Իսրայելում իրավիճակը փոխվեց, վատացավ և այդ գործընթացը դադարեց։ Դրա համար կարևոր է, որ երկու կողմն էլ ունենան կայուն իրավիճակ։ Եթե մեզ մոտ իրավիճակը կտրուկ լավանա, փոխվի, միգուցե քննարկվի, բայց այսօրվա միտումներով թե՛ այնտեղ, թե՛ այստեղ միգուցե մինչև տարեվերջ ստիպված լինենք պահել ցամաքային փակ սահմանը»,-ասաց վրացագետը։
Հիշեցնենք, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանին հաջողվեց Վրաստանի հետ սառը հարաբերություններ ունենալով հանդերձ քննարկել ու համաձայնության գալ՝ Լարսի հարցի շուրջ, իսկ Հայաստանը՝ ոչ, թեեւ եղբայրական պետություններ են համարվում։ Ավելին՝ Էդ.Մարուքյանը կարծիք էր հայտնել, որ եթե Հայաստանը բարձր մակարդակով բանակցի, ապա կկարողանա լուծման հասնել, ինչից հետո Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների հետ հանդիպել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ու հայտարարել, որ ՌԴ ուղևորափոխադրում չի լինելու։ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ մեկ ամսվա ընթացքում ռուսների հետ կբանակցեն, իսկ վրացիների հետ չեն կարողանալու։ «Ով ինչ խոստում տա՝ մի հավատացեք»,- ասել էր նա։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/07/2024 08:27 ԱԺ նախագահի վարքը հանրային վտանգավորություն ունի. ՀՀ օմբուդսմեն. «Ժողովուրդ»
- 11/07/2024 08:24 Դինաստիայով են իշխում․ «Հրապարակ»
- 11/07/2024 08:20 Ալեն Սիմոնյանն անդրդվելի է․ «Հրապարակ»
- 11/07/2024 08:17 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը ՄԻԵԴ-ին պատրաստ է. «Ժողովուրդ»
- 11/07/2024 08:15 Լուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներին․ «Հրապարակ»
- 11/07/2024 08:12 Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ. «Փաստ»
- 11/07/2024 08:09 Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը հետաձգվել է. մանրամասներ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/07/2024 11:31 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
- 11/06/2024 17:07 Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Աշոտյան
- 11/06/2024 15:24 Խաղաղություն բառն այդ պայմանագրի վերնագրում հայտնվել է բացառապես մեր ժողովրդին մոլորեցնելու և Իլհամ Ալիևի միջազգային իմիջը բարձրացնելու համար. Վարդանյան
- 11/06/2024 12:34 Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել եւ դրա համար կամք է ցուցադրել, չի մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ, Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/07/2024 13:02 Կոտայքի մարզում. բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը
- 11/07/2024 10:41 «Մա՛մ ջան, ինձ կներեք. ես արժանի չեմ ձեզ, լավ զավակ չեմ». Արմավիրի մարզում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու կախված դին ու մոտը նամակ. shamshyan.com
- 11/07/2024 10:21 Հրդեհ «Վստրեչի» կամրջի մոտ. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 11/07/2024 00:07 Երևանում թալանել են ձայնագրման ստուդիաներից մեկը՝ տանելով մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի երաժշտական տեխնիկա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 11/06/2024 23:46 Գինեկոլոգները նախազգուշացրել են սլացիկ կազմվածքով եւ գեր կանանց մոտ դաշտանադադարի տարբեր ընթացքի մասին
- 11/06/2024 23:10 16-ամյա աշակերտուհին որոշել է վրեժ լուծել նախկին սիրեցյալից և թունավորել 5 մարդու
- 11/06/2024 17:24 «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ Ընձառյուծը. Հակոբ Սիմիդյան
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից