ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինություն իրականացնող խմբավորման ոգեւորությունը մեր պահնորդական ծառայության հետ կապված առնվազն ծիծաղելի է. Խորեն Նասիբյան 09/04/2020 19:40 | Հարցազրույց
«Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊԸ-ին մատուցվող պահնորդական ծառայությունը կասեցվել է, իսկ ընկերությունը նոր պայմանագիր է կնքել։ «Լիդիանի» հետագա քայլերի, մարտահրավերների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանի հետ։
-Պարոն Նասիբյան, հայտնի դարձավ, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊԸ-ին մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը կասեցվել է, ինչո՞ւ։ Ձեր գնահատականը։
-Նախ չի կասեցվել «գործունեության իրականացումը»։ Մասնակի կասեցվել է պահնորդական ծառայության գործունեության լիցենզիան, ու բացառապես այն պատճառով, որ տարածքում մի քանի պահնորդ չի ունեցել համապատասխան որակավորման վկայական։ Պահնորդական ընկերությանը տրվել է ժամանակ` այդ բացը լրացնելու համար։ Որեւէ այլ իրավական խնդիր պահնորդական ծառայության որեւէ այլ գործողության հետ կապված, այդ թվում՝ Ամուլսարում, չի հայտնաբերվել։ Անկախ այս հանգամանքից, մեր պայմանագիրը այդ պահնորդական ծառայության հետ լրանում էր սեպտեմբերին, եւ մենք արդեն տարածքում ունենք նոր պահնորդական ծառայություն։
-Փաստորեն, արդեն այլ պահնորդական ծառայության հետ պայմանագիր եք կնքել։ Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։
-Իհարկե, եւ շատ ավելի վաղուց, քան նախորդ պահնորդական ծառայության լիցենզիայի հետ կապված վարչական վարույթը։ Մենք գիտեինք, որ սեպտեմբերին պայմանագիրը լրանում է ամեն դեպքում։ Գիտեք, ապօրինություն իրականացնող խմբավորման ոգեւորությունը, էմոցիոնալ վայրիվերումները մեր պահնորդական ծառայության հետ կապված առնվազն ծիծաղելի են։ Ես հասկանում եմ, որ այս մարդիկ սովորել են, որ երկու տարի իրենք իրականացնում են անպատիժ ապօրինություն, ու իրենց բոլոր կապրիզները իրականանում են, բայց եթե այս մարդկանց ակնկալիքն է, որ իրենք այդ փոքրաթիվ խմբով խանգարելու են համայնքին աշխատել, եւ կամ նոր պահնորդական ծառայությունը չի իրականացնելու իր գործառույթները, պետք է հիասթափեցնեմ։ Մենք օրենքի սահմաններում բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք համայնքում մեր աշխատակիցներին պաշտպանելու համար, եւ պահնորդները դրա համար կիրառելու են օրենքով թույլատրված բոլոր միջոցները։
-Քաղաքային իշխանությունները Ամուլսարի տարածքից հանեցին Լիդիանի տեղադրած վագոն-տնակները, կասեցրեցին պահնորդականի գործունեությունը, ինչպես պահանջում էին բնապահպան-ակտիվիստները, մերժեցին քրեական գործ հարուցել Ջերմուկի քաղաքապետի դեմ, ինչպես դուք էիք պահանջում։ Միաժամանակ շարունակում է փակված մնալ դեպի Ամուլսար տանող ճանապարհը, այսինքն՝ չեք կարողանում գործունեություն ծավալել։ Կարծես թե քաղաքական իշխանությունները չեն ողջունում հանքի շահագործման ուղղությամբ Ձեր կողմից իրականացվող քայլերը։ Ձեր գնահատականը։
- Նախ հայտնեմ, որ մենք դեռևս չենք ստացել նշված քրեական գործը մերժելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչը սակայն չեմ բացառում, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ովքեր են հետաքննության մարմնի ներկայացուցիչները, ինչ կապ ունեն ցուցարարների հետ և որն է նրանց կաշկանդվածության աստիճանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու հարցում։ Մենք, ամեն դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցներն օգտագործելու ենք, իրավական լուծումներ ստանալու համար։ Քաղաքային իշխանությունը, կարծում ենք, նախ՝ պետք է քաղաքի ու համայնքի շահից ելնի։ Մենք, համենայն դեպս, միայն այդ տրամաբանության մեջ ենք գործում, ու վստահ ենք որ համայնքը սպասում է Ամուլսարում լայնամասշտաբ աշխատանքների վերսկսմանը ու օրենքի վերականգնմանը։
- Եթե պետությունը իր գործողություններով թույլ չի տալիս գործարկել հանքը, ինչու չեն չեղարկում Լիդիանի հետ պայմանագիրը։
-Ես կարծում եմ, այստեղ խոսքը ոչ այնքան գործողությունների, որքան անգործության մասին է։ Մենք ամեն ինչ անելու ենք օրենքը վերականգնելու համար։ Տարածքում արդեն սկսել ենք համայնքի բնակիչների ներգավումը նախնական վերականգնողական աշխատանքներում։ Ինչ է անելու պետությունը, չեմ կարող ասել։ Կարող եմ ասել, որ օրենքի տեսանկյունից պետության միակ անելիքը այս պահին օրենքը վերականգնելն ու ապօրինություն իրականացնողների ձեռքը բռնելն է։ Մնացած ամեն ինչի համար Լիդիանն ունի եւ օրինական ձեռք բերված թույլտվությունները եւ համայնքում աշխատել ցանկացող հարյուրավոր մարդկանց աջակցությունը։ Որեւէ բան չեղարկելու իրավական ոչ մի հիմք չկա, ու այդ մասին պետության կողմից ամենաբարձր մակարդակով հայտարարվել է դեռեւս անցյալ տարի։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ