ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեռուստաընկերությունների լիցենզավորումից հետո վերադասավորումներ կլինե՞ն. մի շարք լրատվամիջոցներ հավակնում են լիցենզիա ստանալ ArmDaily.am 09/04/2020 14:46 | ԼՐԱՀՈՍ
2021 թվականին հունվարին բոլոր հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետները լրանում են և նոր մրցույթ պետք է հայտարարվի՝ լիցենզավորման համար։ Եվ արդեն իսկ տեղեկություններ կան, որ իշխանությանը ոչ ցանկալի մի շարք հեռուստաընկերություններ հնարավոր է զրկվեն լիցենզիայից։ ArmDaily.am-ը դեռևս ամիսներ առաջ էր տեղեկություն ստացել, որ քննարկվում է մի շարք հեռուստաընկերությունների՝ «Արմնյուզ», Հ2, TV5 հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու հարցը։ Քննարկվում էին նաեւ մի քանի տարբերակներ, թե ում կտրամադրվի հեռուստաընկերությունների հաճախականությունը։ Այս շարքում նշվում էին մի քանի օնլայն լրատվամիջոցների անուններ՝ 1in.am, Freenews.am, Ազատություն ռադիոկայան եւ այլն։ «Ազատության» դեպքում այն գրեթե անհնար է, քանի որ լրատվամիջոցը ամբողջությամբ ֆինանսավորվում է Պետդեպարտամենտից, իսկ մեր օրենսդրական կարգավորումներով՝ օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է գերազանցի հիսուն տոկոսը։
Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ «Ա1+»-ը ցանկանում է մասնակցել մրցույթին եւ ստանալ «Կենտրոնի» կապուղին:
Իսկ 1in.am-ի դեպքում արդեն իսկ politik.am-ը գրել էր, որ լիցենզավորման այս մրցույթի ընթացքում նախապատվություն է տրվելու այն հայտատուներին, որոնք վերջին երեք տարիների ընթացքում արդեն իսկ ունեցել են գործող հեռուստաընկերություն։ Արման Բաբաջանյանի լրատվական կայքը, քանի որ այս պահանջին չի համապատասխանում, կարող է գոյություն ունենալ միայն մեկ դեպքում, եթե «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրները իրենց պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը փոխանցեն Արման Բաբաջանյանին։
Խնդիրն այն է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արդեն երկու անգամ տուգանել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ մեկը 2019 թվականի հունիսի 21-ին, մյուսը՝ 2020 թվականի մայիսի 19-ին։ Երրորդ անգամ տուգանելու դեպքում հանձնաժողովը կարող է դիմել դատարան՝ հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկելու համար։ Գուցե գործընթացը մինչեւ դատարան չհասնի, բայց արդեն 2021թ հունվարին հաճախականությունների մրցույթին լիցենզիա չտրամադրեն։
ՀՌՀ Միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Պետրոսյանն Armdaily.am-ի հետ զրույցում հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկելու լուրերն անհիմն որակեց. «Նման բան չկա։ Հեռուստաընկերությունը տուգանվել է վերահսկողության վարչության իրականացրած մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած խախտումների հիման վրա։ Բացարձակապես տուգանելը կապ չունի լիցենզիայից զրկելու հետ։ Լիցենզիայից ինչի համար պետք է զրկեն, լիցենզիայից զրկելու համար պետք է դիմել դատարան և դրա համար հիմնավորում է պետք։ Ի՞նչի համար պետք է զրկել լիցենզիայից, եթե չկա խախտում։ Եթե խախտում լինի, հանձնաժողովի նիստ կկայանա, կքննարկվի և որոշում կկայացվի, թե ինչ պատժամիջոց կկիրառվի։ Բայց ենթադրել, որ տուգանքները կիրառվել են լիցենզիայից զրկելու համար, անհիմն խոսակցություններ են»։
Մենք նաև տեղեկություններ ունեինք, որ նոր հեռուստաընկերություն հիմնելու եւ հաճախականությունների մրցույթին մասնակցելու ցանկություն ունեն նաեւ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։ Արսեն Խառատյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ալիքի հայաստանյան գրասենյակն արդեն բացել են, բայց դա կապ չունի սոցապ նախկին նախարարի հետ։ Գեմաֆին Գասպարյանն արդեն իսկ ունի լրատվամիջոց՝ Բուն TV, սակայն մեզ հետ զրույցում զարմացել էր և հարցրել, թե երբ է լինելու լիցենզիայի մրցույթը։ Ի դեպ, օրերս Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեղինակազորեց Բուն TV-ին , ինչը թույլ կտա մեզ հասանելի և տեսանելի լինել տարբեր ձևաչափերով և հաճախականություններով»։
Նշենք, որ ըստ «Լիցենզավորման մասին» օրենքի, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժվում է, եթե՝ դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից, դիմող ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքի համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից, լիցենզիան ստանալուց հետո՝ անցած ժամանակահատվածի ընթացքում, փոփոխվել են լիցենզավորման պայմանները։ Նշենք, որ վերջերս մի քանի պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են նոր պահանջներ սահմանել լիցենզավորված և կաբելային հեռուստառադիոընկերությունների համար և արդեն շրջանառության մեջ է դրվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի հեղինակների պնդմամբ՝ այն միտված է եթերը մաքրելուն ու վարակազերծելուն։ Ըստ օրենսդրական նախաձեռնության, հեռարձակող լրատվամիջոցները պետք է ապահովեն հստակ տարբերություն փաստերի և կարծիքների միջև, հրապարակեն հավաստի, ստուգված ու բազմակողմանի կարծիքներ։ Ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հաղորդումների ժամանակ փոքրամասնությունների ներկայացուցիչները տեսակետ հայտնելու հնարավորություն պետք է ունենան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից