ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյունքում ստացվել է ոչ թե պաշտոնակահն խոսք, այլ լրագրողական հոդված. Արտակ Զաքարյան 09/04/2020 15:21 | Մեկնաբանություն
Արդյունքում ստացվել է ոչ թե ազգային անվտանգության ռազմավարության շուրջ պաշտոնական խոսք, այլ լրագրողական հոդված` համեմված որոշ պատմա-փիլիսոփայական հարցերի փաշինյանական ռեմիքսներով: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ
/մաս1-ին/
2020թ. հուլիսի 10-ին ԱԱԽ-ում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Ենթադրվում է, որ այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում պետք է սահմանված լինեն հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:
2007թ. մշակված և հաստատված ռազմավարությունը, ժամանակի հրամայականով և տարածաշրջանային անվտանգային միջավայրի փոփոխություններով պայմանավորված, անշուշտ մի շարք վերանայումների կարիք ուներ: Փորձելու եմ մի շարք հրապարակումներով վերլուծել այն, ինչ ունենք այսօր:
Նախ ցանկանում եմ անդրադառնալ Փաշինյանի՝ փաստաթղթին կցված ուղերձին: Այն փաստաթղթի մաս չէ ու տպավորություն է, թե նա առիթը բաց չի թողել նաև այս փաստաթղթում իր “հեղինակավոր խոսքը” ասելու համար: Արդյունքում ստացվել է ոչ թե ազգային անվտանգության ռազմավարության շուրջ պաշտոնական խոսք, այլ լրագրողական հոդված` համեմված որոշ պատմա-փիլիսոփայական հարցերի փաշինյանական ռեմիքսներով:
Հատ առ հատ չեմ անդրադառնա, բայց երեք օրինակ ցանկանում եմ բերել:
1. Ըստ վարչապետի ուղերձի` “հայ” հասկացության նշանակությունը դարերի հետ փոփոխության է ենթարկվել: Իսկ ի՞նչն է փոխվել. ըստ Փաշինյանի ուղերձի “Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքը ազգային ինքնության զարգացման էական գործոն է”: Այսպիսի պարզունակ դատողությունով սկսվող ազգային անվտանգության ռազմավարության մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Երևի Արտաշես արքայի ժամանակվա հայը չի պատկերացրել, որ Նիկոլ վարչապետի ժամանակվա հայերի մի հատված սորսոախառը, ԼԳԲՏ-ամետ, եղեկեցու դեմ պայքարող ու անցյալամերժ նպատակներով կառավարություն կձևավորի: Արդյոք ս՞ա է “Հայ” հասկացության փոփոխության Փաշինյանական իմաստը: Այո՛, երևի Նիկոլը ճիշտ է, Արտաշես արքայի ժամանակի հայը չի իմացել այդ տեսակի հայերի գոյության մասին:
2. Ազգային նպատակներ բաժնում Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչո՞ւ, որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, ով ի զորու է ձևակերպել և շարադրել հայ ժողովրդի ազգային նպատակների սպառիչ ցանկը: Սա ինքնաիրավչության նման մի բան է: Որևէ երկրի վարչապետ, երկարաժամկետ ու հիմնարար փաստաթղթում չի կարողն նույնիսկ իր ղեկավարած կառավարության նպատակների սպառիչ ցանկը սահմանել: Իսկ զավեշտալին այն է, որ սույն ուղերձում հայ ժողովրդի ազգային նպատակ է համարվել նաև “կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը”: Մի բան, որը զուտ սահմանադրության պահանջ է` իրավական հասկացություն: Հայոց պատմությունից ես չգիտեմ մի իրադարձություն, կամ ժամանակակից համազգային նպատակ, որը որպես ազգային անվտանգության ռազմավարական հարց, դիտարկի կանանց և տղամարդկանց հավասարությունը:
3. Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրել հետևյալ պարադոքսը. Հայ ժողովրդի ազգային նպատակների ցանկում գրված է “Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման”: Եթե արդեն սահմանում եք հայ ժողովրդի այս նպատակը, ապա ու՞մ է պետք նույն ուղերձի “Համակեցության համահայկական կանոնները” անկապ վերնագրով բաժնի 6-րդ կետի վերջին նախադասությունը. “Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում”: Այսինքն, ըստ Փաշինյանի` հայ ժողովուրդը, իր կառավարության հետ միասին, ինչ որ պահի, կարող է շեղվե՞լ իր հայտարարած ազգային նպատակից, թե՞ կասկածի տակ է դրվում այդ նպատակը, կամ էլ կառավարությունը խուսանավում է հայ ժողովրդի այդ նպատակը մինչև վերջ իրագործելու պատասխանատվությունից»:
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից