ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական ծառայության համակարգը համալրել ցանկացող պրոֆեսիոնալների թիվը մեծ չէ, դա պայմանավորված է նաև աշխատավարձով. Վլադիմիր Վարդանյան 09/03/2020 14:31 | ԼՐԱՀՈՍ
«Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր, այդ միջադեպը ևս քննարկման առարկա է դարձել և Պարոն Շաթիրյանը տվել է համապատասխան բացատրություններ, որոնք ընդունելի և հասկանալի են եղել խմբակցությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածու Էդգար Շաթիրյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր ընտրվել, սակայն հրաժարական տվեց։ Արդյոք այս հանգամանքը կաշկանդո՞ղ է «Իմ քայլի» համար։
«Շատ հետաքրքիր ասպեկտ կա քաղաքականության և դատական իշխանության պարագայում։ Անձը ներկայացնում է իքս դրվագի վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշումը, որը կարող է արտահայտվել նաև լիազորությունները վաղաժամ դադարեցնելու միջոցով, այլ վարքագծի միջոցով։ Հիմա Պարոն Շաթիրյանը բացատրություն է տվել խմբակցությանը, որը մեծամասնության համար ընդունելի և հասկանալի է եղել։ Այդ դրվագի հետ կապված թեկնածությունը, որը բավականին երկար տարբեր առիթներով, տարբեր պաշտոնների հետ կապված քննարկվել է, տարբեր մակարդակներում այդքան էլ ճիշտ չէ։ Մի պահ պատկերացնենք այդ դրվագը չկա, չի եղել, այլ հարցեր պարոն Շաթիրյանի թեկնածության հետ կապված ունե՞նք, թե ոչ»։
Հարցին, թե արդյոք մենք ունենք կադրերի՝ սղություն, հաշվի առնելով, որ կառավարությունը ներկայացրեց թեկնածուի, որը այլ պաշտոնի համար էր առաջադրվել, նախագահը երկրորդ անգամ առաջադրեց ՍԴ դատավորի նույն թեկնածուին, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այո, պրոֆեսիոնալների թիվը Հայաստանում մեծ չէ։
«Եթե լրիվ անկեղծ լինեմ, պետք է արձանագրենք, որ պրոֆեսիոնալների թիվը Հայաստանում շատ մեծ չէ: Ես չեմ ուզում, որ սա դիտարկվի որպես հավանական այլ թեկնածուների նսեմացում, որոնք կան: Այո, որակյալ պրոֆեսիոնալների, որոնք ցանկանում են համալրել պետական ծառայության համակարգը, այդքան մեծ չէ։ Դա պայմանավորված է և աշխատավարձով, և այն սոցիալական երաշխիքներով, որոնք պետք է տրամադրվեն: Շատ դեպքերում հանրային ծառայությունը ոչ շատ հրապուրիչ է: Երբ որ դու վերացնում ես բոլոր կոռուպցիոն ռիսկերը, գոնե պետք է այնպիսի սոցիալական երաշխիքներ նախատեսես, որը կմղի անձին դեպի հանրային ծառայություն, դու ունենալու ես այս խնդիրը։ Դրա համար շատ է քննարկվում հավելավճարների, պարգևավճարների թեման, բայց պետք է անկեղծ լինենք, որ գործ ունենք մի վիճակի հետ, երբ հանրային որակյալ ծառայություններ ստանալու համար որակյալ և արժանապատիվ աշխատավարձ մարդիկ պետք է ստանան: Այս խնդրի ուղղությամբ կառավարությունն ու ԱԺ-ն շատ ակտիվ աշխատում են»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ