Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից 11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու

Աշոտ Հովսեփյանը գնել է գործարանային սպիրտ, խառնել ջուր, շաքարավազ և կիտրոնի աղ. «մահացու ալկոհոլի» հետքերով 09/03/2020   12:32  |  ԼՐԱՀՈՍ

Արմավիրում ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Աշոտ Հովսեփյանը ներկայացված կասկածանքը չի ընդունում։ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մանրամասն ցուցմունք է տվել՝ հայտնելով, թե որտեղից է ձեռքբերել գործարանային արտադրության սպիրտը, նշել պատրաստման հանգամանքները։

«Ստացվում է՝ գործարանային արտադրության սպիրտ է գնել իր պատկերացմամբ, թորած ջուր է խառնել, լիմոնի աղ և շաքարավազ՝ համային երանգները ստանալու համար։ Պատրաստել է օղի։ Մինչ այդ նա պարտադիր փորձել է, քանի որ համային հատկանիշները պետք է ինքը զգար՝ որպես դրա մասնագետ։ Իր հետ որևէ բան չի եղել և չենք էլ կարող պատկերացնել, թե դա ինչ ճանապարհով, ինչպես տարածվեց, արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը։ Հնարավոր է՝ հիմնավոր կասկածի շրջանակներում սպիրտի հետ կապված ինչ-որ խնդիր լինի, բայց համենայն դեպս ինքը, որպես այդպիսին, որևէ քիմիական հավելում չի խառնել։ Խառնել է ջուր, շաքարավազ և լիմոնի աղ»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ կասկած չկար, որ իր խառնածը կարող էր այդպիսի թունավորում առաջացնել։

Նրա խոսքով՝ ձերբակալված մյուս երկու անձանցից մեկը, ամենայն հավանականությամբ, այն անձն է, ումից սպիրտը գնել է իր պաշտպանյալը, իսկ մյուս անձի վերաբերյալ տեղեկություն չկա, նրանց մասնակցությամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի եղել։

Փաստաբանը հայտնեց, որ Աշոտ Հովսեփյանը մատնացույց է արել այն տեղը, որտեղ պահելիս է եղել սպիրտի ամբողջ քանակությունը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, եթե ինքը մատնացույց չաներ, որևէ մեկը դրա տեղը չգիտեր։ Նախաքննական մարմինը չէր էլ կարող հայտնաբերել, բայց իր մատնացույցով գնացել, հայտնաբերել են, որ, եթե իրականում դա է եղել խնդիրը, հանկարծ տարածում չստանա»,- ասաց պաշտպանը։

Աշոտ Հովսեփյանը, փաստաբանի փոխանցմամբ, ներկայացրել է այն անձանց ցուցակը, ովքեր իրենից օղի են գնել։ Նրա խոսքով՝ նախկինում երբևէ նման դեպք չի եղել։

Անդրադառնալով քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննություններին՝ պաշտպանը տեղեկացրեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, իսկ հայտնաբերված օղու վերաբերյալ դեռևս որևէ փորձաքննություն չի նշանակվել։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե նախնական վարկածով մեթիլ սպիրտ է եղել, փաստաբանը նշեց, որ մահացածների արյան միջից հայտնաբերվել է մեթիլ թունավորում։

«Տեսչությունը երկրորդ անգամ, կարծես թե, ուղղվածությունը տանում է դեպի այդտեղ, սակայն անպատասխանատու հայտարարություններ անում, քանի որ, ձեռքի տակ չունենալով փաստական տվյալ, չպետք է խախտես անձի անմեղության կանխավարկածը։ Ունենք մեթիլ սպիրտից թունավորում։ Ընդ որում՝ դա տրվել է ոչ թե դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, այլ՝ հիվանդանոցում են եկել նման եզրահանգման, բայց արդյոք դրա կապը կարելի էր տանել դեպի Աշոտ Հովսեփյան կամ արդյոք այդ սպիրտից են թունավորվել, այս պահին որևէ մեկին այդ հանգամանքը պարզ չէ, նույնիսկ՝ նախաքննական մարմնին»,- ասաց նա։

Ավելի վաղ արձանագրել ենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում  գրանցվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք՝ Արմավիրում, Կոտայքում, Երեւանում, որից 14-ը՝ մահվան ելքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հայտնաբերվել և առգրավվել են ալկոհոլի հոտին նմանվող հեղուկով լցված տարաներ: Ըստ մասնակիցների հայտարարությունների` թունավորված անձինք գործածել են նշված հեղուկը: Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Հովսեփյանը՝ ծնված 1970թ։ Գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու քաղաքացի։
Աշոտ Հովսեփյանի ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:20 02/09/2020  |  ՄեկնաբանությունԱլկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան
23:23 01/09/2020  |  Քրեական խրոնիկոնՇարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
20:51 01/09/2020  |  Արտակարգ պատահարներԹունավորման նախանշաններով հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել քաղաքացիներ․ Հրապարակվել են զոհերի տվյալները
19:14 01/09/2020  |  Քրեական խրոնիկոնԱնհայտ ծագման օղին՝ մահացու թունավորումների պատճառ
16:30 01/09/2020  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի
15:05 01/09/2020  |  Արտակարգ պատահարներԿեղծ օղու թունավորումից մահացածների անունները հայտնի են
14:50 01/09/2020  |  Արտակարգ պատահարներԱլկոհոլային թունավորման հետևանքով նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ մահը վրա է հասել այլ պատճառից.ԱՆ
12:33 01/09/2020  |  Քրեական խրոնիկոնԲռնագրավվել է զանգվածային թունավորման պատճառ դարձած ոգելից խմիչքի չիրացված խմբաքանակը
12:17 01/09/2020  |  Քրեական խրոնիկոնՀորդորում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն
11:39 01/09/2020  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքի 5 բնակչի թունավորման դեպքի առթիվ

Արխիվ

[]