ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդաշենի անօթևանների կացարանում կորոնավիրուսի «բում» է եղել 09/02/2020 21:00 | Կորոնավիրուս
Վարդաշենի անօթևանների կացարանում լուծվել է երրորդ անգամյա սննդի հարցը։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ տեղում՝ անօթևանների կացարանում կատարված նկարահանումների ընթացքում։ Մեր վերջին աղմկահարույց հրապարակումներից մեկով լրատվամիջոցն անդրադարձ էր կատարել կացարանի շահառուների ահազանգերին, որի արդյունքում պարզվել էր՝ երկրում արտակարգ դրություն սահմանելու օրվանից, այն է մարտի 13-ից,սահմանափակվել է կացարանի շահառուների տեղաշարժը, փակ են ունեցել, շատերը ջերմել են, եղել թերսնված։
Այսօր Վարդաշենի անօթևանների կացարան կատարած մեր այցի ընթացքում այնտեղ ճաշի ժամ էր, սակայն տնօրեն Շավարշ Խաչատրյանը թույլ չտվեց նկարահանումներ կատարել կացարանի ճաշարանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում սոցիալական աշխատակից Հմայակ Ղազարյանը նշեց, որ արտակարգ դրության ընթացքում՝ միջանկյալ մի ժամանակահատվածում, կացարանի շահառուներն իսկապես զրկված են եղել երրորդ անգամ տրվող սննդից՝ այն է ճաշից, նրանք միայն նախաճաշել և ընթրել են, բայց վերջին օրերին կացարանի խնայողությունների հաշվին հարցին ժամանակավոր լուծում է տրվել։
Անդրադառնալով անօթևանների կացարանի շահառուների առողջական վիճակի թեմային՝ բուժաշխատակիցը պատմեց՝ հուլիս ամսին կորոնավիրուսային վարակի բռնկում է եղել կացարանում։ Թվով 14 վարակակիրներ բուժում են ստացել հանրապետության տարբեր հիվանդանոցներում և բուժման կուրսն ավարտելուց հետո վերադարձել։
Կացարանում բնակիչների հետ զրույցների ընթացքում պարզվեց հետևյալը՝ սնունդն այնտեղ բազմազան չէ, բարոյահոգեբանական մթնոլորտն էլ այնպիսին է, ինչպես ամենատարբեր խավի, բնավորության ու պահանջմունքների տեր անօթևան մարդկանց մեկտեղվելու արդյունքում է լինում։
Կենսաթոշակների ստացման հարցում խնդիրները դեռ կան։ Կացարանի շահառու տիկին Անահիտը, որ նախկին բուժաշխատող է եղել, յոթանասուննանց կին է, մինչ օրս որևէ անգամ օրենքով հասանելիք կենսաթոշակը չի ստացել։ «Փաստինֆո»-ին պատմում է՝ տարիներ առաջ կորցրել է անձնագիրը, մինչ օրս այդ խնդրով չի զբաղվել։ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի՝ Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի իրավախորհրդատու Վարուժան Վարդանյանը տեղեկացնում է՝ խնդրին տեղյակ են, փորձում են լուծել հարցը։ Կացարանի մեկ այլ շահառու եւս (հասկանալի պատճառներով կնոջ անունը չենք հրապարակում) լրատվամիջոցի հետ առանձնազրույցի ընթացքում տեղեկացրեց՝ թոշակ չի ստանում։ Ըստ կենտրոնի իրավաբանի տրամադրած տեղեկատվության, կնոջ կենսաթոշակը որդին է ստանում։ Հասնո՞ւմ է արդյոք օրենքով նախատեսված գումարը կենսաթոշակառու շահառուին, պարզ չէ։ Պարոն Վարանյանը նկատում է՝ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ, շատ դրվագներ չի հիշում, կամ մասնակի է հիշում։
Տեղեկացնենք, որ մեր նկարահանող խումբը մեծ դժվարությամբ ստացավ տնօրենի համաձայնությունը նկարահանումներ կատարել կառույցի չորրորդ հարկում, որտեղ էլ հավաքված են անօթևանների կացարանի բոլոր 90 շահառուները։ «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսեց բարեկարգման խիստ կարիք ունեցող սանհանգույցի վիճակը։
Մեզ թույլատրվեց նկարահանումներ կատարել կացարանի միայն երկու սենյակներում։ Կենտրոնի տնօրեն Շավարշ Խաչատրյանը, ով այստեղ է աշխատում դեռևս 1979 թվականից տեղեկացրեց՝ կացարանը կապիտալ վերանորոգման կարիք ունի, նախագիծն արդեն կա, պատվերն Ուկրաինայից է։ Կորոնավիրուսային վարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը սակայն հետ է գցել մեծամասշտաբ վերանորոգման ծրագրերը։ Տնօրենը հույս ունի՝ արտակարգ դրության ավարտից հետո կացարանը կվերադառնա կյանքի բնականոն ընթացքին՝ շահառուները կկարողանան ազատ ելումուտ անել, նախկին խիստ սահմանափակումները չեն լինի ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել