ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել են Փարաքարի եւ «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնյաների կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր 09/02/2020 11:36 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները:
Մասնավորապես՝ Փարաքար համայնքի ղեկավարը շահադիտական դրդումներով, համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս.Ղ.-ի հետ, 2013 թվականին իր ներկայացմամբ եւ ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինին նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ՝ ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Հաստատապես իմանալով Ս.Ղ.-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում աշխատելու, հետեւաբար նաեւ վերջինի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել եւ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու եւ այլնի վերաբերյալ: Այնուհետեւ, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ս.Ղ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել եւ վատնման եղանակով 2014-2017 թթ. ընթացքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 6.925.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով ազգականի՝ Գ.Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես համայնքի ղեկավարի վարորդ, որից հետո Գ.Հ.-ի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել եւ վավերացրել է բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա տվյալ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Գ.Հ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել եւ ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, 2013-2018 թթ. ընթացքում, վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 5.970.000 ՀՀ դրամ գումար:
Վերոգրյալից բացի, Փարաքար համայնքի ղեկավարը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, համայնքի սոցալապես անապահով անձանցից Դ.Մ.-ի եւ Լ.Ս.-ի անուններով, համապատասխանաբար 2015 եւ 2018 թվականներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40.000 ՀՀ դրամ գումար եւ շահադիտական դրդումներով ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար, այդ կերպ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարները:
Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Է.Ե.-ն, հանդիսանալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ, 2015 թ. հունիսի 8-ից մինչեւ նույն թվականի հունիսի 11-ը եւ 2015 թ. օգոստոսի 5-ից մինչեւ նույն թվականի օգոստոսի 24-ը բացակայել է ՀՀ տարածքից, չի մասնակցել այդ ընթացքում կայացած ավագանու նիստերին, սակայն 11.06.2015 թվականին Փարաքար համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումներում եւ կայացած նիստի արձանագրությունում Է. Ե.-ն նշվել է որպես նիստին մասնակից ավագանու անդամ, եւ վերջինի անվան դիմաց դրվել է ստորագրություն. այդ կերպ կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիշյալ պաշտոնատար անձը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ 2019 թ. տարեկան գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատարների ձեռք բերման համար 2019 թ. ապրիլի 16-ին «gnumner.am» կայքում հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր եւ «Կովկասի բնության հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7,000,000 ՀՀ դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող) «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատար ավտոմեքենա՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին:
Վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ դրանք օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր:
Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետկան կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից