ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է պաշտոնից. Էդուարդ Աղաջանյանը հերքելով հաստատում է 09/01/2020 18:31 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր հայտարարել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատվել է պաշտոնից՝ արձագանքելով «Փաստինֆո»-ի հրապարակմանը։
Պետական վերահսկողության ծառայության եւ դատախազության պաշտոնապես տրամադրված տեղեկատվության հիման վրա «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ չարաշահումներ են հայտնաբերվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, եւ որ յուրացումների ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը։
Նկատենք՝ որ արձագանքում էդուարդ Աղաջանյանն ինքն իրեն հակասել է՝ մի կողմից հրապարակված նյութը որակում է անհեթեթություն, իսկ մյուս կողմից հաստատում, որ ինքը եւս ունեցել է չարաշահումների վերաբերյալ տվյալներ ու հենց ինքն է դիմել ՊՎԾ՝ ստուգումների համար։
«Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասխան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։ Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»,- նշել է Էդ.Աղաջանյանը։
Նրա գրառումից պարզ է դառնում, որ նրան մտահոգել է վերանորոգման գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը եւ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար կապալառու ընկերության ընտրության հարցում հատկապես երկրի վարչապետի կնոջ եղբոր հնարավոր առնչության մասին լուրերը՝ շտապելով հերքել, թե վերջինս որեւէ մասնակցություն չի ունեցել։
Նախ՝ կառավարական առանձնատան վերանորոգման համար շուրջ 2 մլն դոլար հատկացնելու մասին մամուլը գրել է դեռեւս մեկ տարի առաջ (antifake.am. «Շուրջ 2 մլն դոլար պետական բյուջեից «հույժ գաղտնի» պայմաններում Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար»), որը հերքելով Էդ.Աղաջանյանը ձեռնպահ է մնում նշել, թե, ի վերջո, որքան գումար է ծախսվել։ Ասում է՝ իրավասու չէ հրապարակել, սակայն իրեն իրավասու է համարում նախաքննական մարմնի փոխարեն հերքել չարաշահումներին այս կամ այն անձի հնարավոր առնչությունը։ Ընդգծենք՝ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ի պաշտոնե իրավասու չէ տեղյակ լինել գործի նյութերին, իսկ եթե ծանոթ է, ապա սա արդեն այլ հարց է, որի վրա հրավիրում ենք դատախազության ուշադրությունը՝ գործ ունենք դիրքի չարաշահման հետ, եթե չասենք՝ քննության վրա ապօրինի ներգործության մասին։
Ինչ վերաբերում է առանձնատների վերանորոգման ընթացքում արձանագրված չարաշահումներին, ապա հարց է առաջանում՝ կատարողական ակտը ստորագրվել է, թե ոչ, հանձնման-ընդունման ակտում ժամանակին արձանագրվել են չարաշահումները, թե ոչ, եթե այո, ապա ինչու է գումարը փոխանցվել։ Իսկ եթե ոչ այդ խախտումները ժամանակին չեն արձանագրվել, ապա ինչու վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել եւ աշխատանքը չի ստուգվել։ Ի վերջո ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ենթակայության ներքո։
Եւ վերջապես՝ Էդուարդ Աղաջանյանը նշելով, որ առերեւույթ հնարավոր չարաշահումների համար ՊՎԾ ինքն անձամբ է դիմել, ընդգծում է, որ նախկին տնօրենն ազատվել է աշխատանքից։ Նկատենք, որ յուրացումները, լիազորությունների չարաշահումը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, այսինքն՝ համարվում է հանցագործություն, որի համար ոչ թե ազատում են աշխատանքից, այլ արարքին տալիս համապատասխան իրավական գնահատական։ Մինչդեռ քրեական գործով որեւէ մեղադրյալ չկա։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն։
Այլ խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը շտապում է հերքել մի բան, ինչը ինքը եւս հաստատում է, այն է՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ, որոնց առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ավելին՝ նաեւ տնօրենն է ազատվել աշխատանքից։ Ինչ վերաբերում է չարաշահումներին այս կամ այն անձի դերակատարությանը, ապա Աղաջանյանը պարզապես իրավասու չէ անդրադառնալ, դա նրա լիազորությունների շրջանակից դուրս է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից