Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Սա երկար ժամանակ և լավ մշակված ծրագիր է, որի միակ նպատակը մեր երկրի կրթական համակարգն անվերադարձ ջարդուփշուր անելն է». Կարինե Նալչաջյան 09/01/2020   20:41  |  ԼՐԱՀՈՍ

Ուսումնական տարվան ընդառաջ ԿԳՄՍ-ն ուղեցույց է հրապարակել, որով սահմանվում է դպրոցներում նոր դասապրոցեսի կազմակերպումը։ Այնտեղ, սակայն, կան կետեր, որոնք արթնացրել են հասարակության լայն շերտերի, այդ թվում նաև՝ դպրոցահասակ երեխաների ծնողների, ուսուցչական անձնակազմի, կրթության ոլորտի փորձագետների, հոգեբանների, մի խոսքով՝ ոլորտին առնչվող և ոլորտի պատասխանատու բոլորի զայրույթը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադառնալով առաջին անգամ դպրոց հաճախող աշակերտների համար նախատեսված սահմանափակումներին, դրանք որակում է՝ արհեստածին, վտանգավոր և լավ մշակված ծրագրի արդյունք.«Առանց այն էլ սովորական, նորմալ պայմաններում առաջին դասարան հաճախող երեխաները ստիպված են հաղթահարել հոգեբանորեն ասված՝ առաջին դասարանցիների ճգնաժամը, որովհետև անցումը խաղից՝ պարտականություններին արդեն իսկ լուրջ խնդիր է մանկահասակ երեխայի համար։ Դրա համար տարիներ շարունակ ստեղծվել են հատուկ մոտեցումներ, որպեսզի ուսումնական առաջին տարին հոգեբանորեն հնարավորինս սահուն անցում ունենա, մինչև երեխան սովորի, հարմարվի և այլն։

Հիմա այն իրավիճակը, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված ստեղծվել է դպրոցական նոր ուսումնական տարվա համար կարելի է որակել որպես անբնական։ Առանց այն էլ առաջին դասարանի երեխաներն անցման դժվարություններն ունենալու են, ինչու համար են հավելյալ ստեղծել նաև այս անհասկանալի խառնաշփոթը։ Անգամ երեխայի նորմալ շնչելու իրավունքը աննախադեպ խիստ արգելքի տակ է դրված։ Մի կողմ թողնելով դիմակի կրման հետ կապված մաքուր բժշկական ասպեկտը, որպես հոգեբան կարող եմ արձանագրել հետևյալը՝ մարդու զգայարանները կոմպլեքսային աշխատանքի մեջ են գտնվում։ ԿԳՄՍ-ն առաջարկում է փակել երեխայի քիթն ու բերանը, աշակերտների շարժումները մինիմալի են հասցված, ապա այս իրավիճակը խանգարում է, որպեսզի երեխայի հոգեկան պրոցեսները՝ սկսած մտածողությունից, ընկալումից բնականոն հունով իրենց ֆունկցիան կատարեն։ Նույնիսկ մեծահասակների պարագայում՝ երբ շնչառությունը վատ է, օդը չի բավականացնում, ուզում ենք շարժվել, բայց հնարավորությունները սահմանափակված են, արդեն նյարդային ապրումներ ենք ունենում։ Սա զգայական մեկուսացման վիճակ է, որն անպայման թուլացնում է երեխայի ընկալողականությունը, որն էլ հանգեցնում է մտածողության նվազեցմանը։ Պայծառ ընկալունակությամբ երեխան գնում է դպրոց ու ահա, նրա առաջ այսպիսի արհեստածին արգելքներ են դնում, որտեղ երեխան բացառապես զբաղված է լինելու իր դիսկոնֆորտից ազատվելու ներքին մղումով։ Սա բացառապես բոլոր տեսանկյուններից անթույլատրելի է»։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը՝ արդյո՞ք սահմանափակված ընկալունակությամբ երեխան մեխանիկորեն չի դրսևորի ցածր առաջադիմություն հարցին, Հոգեբան Կարինե Նալչաջյանը պատասխանում է.«Եթե երեխայի զգայական աշխարհը կաշկանդված է, կաշկանդված են նրա շարժումները, իսկ խաղից նոր դուրս եկած երեխայի համար շարժուն վիճակն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, ապա սրա արդյունքում, ինչպես արդեն ասացի՝ թուլացած ընկալողականությամբ երեխային որքան էլ ուսուցիչը ջանք ու եռանդ չխնայելով փորձի դասապրոցեսին վերադարձնի, միևնույն է, մեծ իմաստով դրանք անիմաստ ջանքեր են լինելու։ Արդյունքում տուժելու է առաջին հերթին աշակերտի առաջադիմությունը, ինչի հետևանքներն իրենց երկար ժամանակ զգացնել կտան, եթե չասեմ՝ այդպես կարող է շարունակվել միշտ, որովհետև հիմքն արդեն սխալ է դրված»։

Ինչպե՞ս կարող են ձևավորվել աշակերտ – ուսուցիչ հարաբերությունները՝ նմանօրինակ պայմաններում, հատկապես երբ, ըստ նոր կանոնների՝ ռիսկային գոտում գտնվող մեծահասակ ուսուցիչները ստիպված են լինելու դպրոց հաճախել հատուկ արտագահուստով։ Հարցի վերաբերյալ հոգեբանը միանշանակ նկատառում ունի. «Երեխաները, որպես կանոն, հատուկ վերաբերմունք ունեն օրինակ բժիշկների նկատմամբ, հատկապես նրանց արտահագուստը երեխաների մոտ վախի և տագնապի զգացողություններ է առաջացնում։ Նույն խնդիրը հիմա առաջ է գալու դպրոցներում և պատկերացրեք՝ առաջին անգամ դպրոց հաճախող երեխան տագնապներ ունենա իր ուսուցչի նկատմամբ։ Ամբողջովին աղավաղվում է ուսուցչի կերպարը, սա էլ իր հերթին խեղաթյուրելու է նրա առաքելության ընկալումը՝ աշակերտների մոտ։ Սա անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, սա անբնական, անթույլատրելի բան է, հասկանո՞ւմ եք»,- ասում է հոգեբանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է՝ թեև հասարակական լայն շերտերում առկա բուռն քննադատությանն ու ընդդիմությանը, ԿԳՄՍ նախարարությունը, կարծես չի պատրաստվում որևէ փոփոխության ենթարկել իր իսկ կողմից հեղինակած անհասկանալի ու մերժելի կանոնները.«Եթե փորձենք ընդհանրական ներկայացնել այն պատկերը, որ հիմա առկա է կրթական ոլորտում, ապա անհնար կլինի չնկատել հետևյալը՝ կորոնավիրուսային վարակի և կրթական, այսպես կոչված, բարեփոխումների անվան տակ վտանգավոր խառնաշփոթ է ստեղծվել ողջ կրթական համակարգում։ Սրա մեջ են մտնում առարկայական չափորոշիչները, դպրոցներում որոշակի առարկաների բացառումը, անընդունելի դասաժամերի ավելացումը և սրան էլ գումարած արդեն այս նոր կանոնները։ Ես համոզված եմ, որ սա երկար ժամանակ և լավ մշակված ծրագիր է, որի միակ նպատակը մեր երկրի կրթական համակարգն անվերադարձ ջարդուփշուր անելն է։ Ամենաբարձր մակարդակներից հայտարարում են, թե Հայաստանն այսուհետ ժողովրդավարության բաստիոնն է, բայց սրան զուգահեռ մարդուն զրկում են ամենապարզունակ՝ շարժվելու և ազատ շնչելու իրավունքից։ Մարդիկ զայրացած են, բողոքի ալիք են բարձրացրել, հասարակական ամենալայն շերտեր ըմբոստանում են, որին ի պատասխան՝ իրենք՝ ձայն բարբառոյ հանապատի լուռ են։ Հետևաբար, ավելի քան պարզ է դառնում՝ սրանց գործողությունների ուղղությունը կանխորոշված է։ Հայաստանում բարեփոխումների անվան տակ կրթական համակարգն ամբողջովին որակազրկելու, շարքից հանելու մեծ և մտածած ծրագիր է իրականացվում»։

Ի՞նչ է սպասվում դպրոցներին սեպտեմբերի 15-ից հետո, հարցին հոգեբան Կարինե Նալչաջյանը պատասխանում է.«Ես բազմաթիվ ծնողներ գիտեմ, ովքեր ուղղակի ասում են՝այսպիսի պայմաններում երեխաներին դպրոց չեն տանելու։ Մենք հասել ենք մի վտանգավոր եզրագծի, որից այն կողմ հասարակական դիմադրությունն ուղղակի անխուսափելի է։ Թաքնվել կորոնավիրուսի թիկունքի հետևում և ողջ հասարակությանն ուղղակի թյուրիմացության մեջ գցել հնարավոր չէ, հույս չունենաք, տիկնայք և պարոնայք։ Դուք չեք կարող վերցնել ու ոչնչացնել մի ողջ կրթական համակարգ՝ հարվածի տակ դնելով սերունդների ճակատագիրը, զրկելով նրանց որակյալ կրթություն ստանալու իրավունքից։ Մենք դա ձեզ ուղղակի թույլ չենք տա, որովհետև սա մեր երկիրն է, այս ժողովրդի ուսերի վրայով եք դուք բարձրացել իշխանական ձեր աթոռներին, որի բարձրունքից հիմա փորձեր եք անում քանդելու ազգային արժեքները։ Դուք չեք կարող իրականություն դարձնել այն, ինչ ձեզ թելադրում են անդրօվկիանոսյան տերերի կողմից։ Հայաստանը ծնկի չի գալու»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:36 01/09/2020  |  ՀարցազրույցՍԴ-ում ճգնաժամ սարքեցին, մինչ այդ ՍԴ ճգնաժամ չի եղել. Վալերիյ Պողոսյան
19:59 01/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ոչ պաշտոնական մակարդակում խոսվում է Նախիջևանում և Բաքվի մերձակայքում թուրքական ռազմաբազաների տեղակայման մասին». Տիգրան Աբրահամյան
21:20 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀուսով եմ նախարարությունում կգտնվի մարդ, ով նախարարին կբզի ու կասի խելքդ գլուխդ հավաքի, էս կանոններով վարի ես տալու ուսումնական տարին. Աղասի Միքայելյան
19:29 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ իր հրաժարականի հարցը չի քննարկվում
12:35 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Եթե չպահպանվեն ազգային արժեքները՝ ազգի և պետության գոյության խնդիր է առաջանում». Նալչաջյան
19:23 27/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀերթական ամոթը ՀՊՏՀ-ում. Կառավարությանը խնդրում են հաստատել ԿԳՄՍՆ-ի ապօրինությունները
20:25 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը համազգային ծնողական ժողով է հրավիրել (ուղիղ)
18:39 21/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴպրոցում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ
19:58 19/08/2020  |  Հարցազրույց«Անհապաղ պետք է համախմբվել ազգային արժեքների շուրջ, գործի է դրվել ամեն միջոց՝ հայկականությունն ու ազգայինը վերացնելու համար». Կարինե Նալչաջյան
12:58 16/08/2020  |  Հարցազրույց«Հայաստանն անասելի կարևորություն է ձեռք բերում տարածաշրջանում». Հայկ Կիրակոսյան

Արխիվ

[]