ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենաէժան տարբերակի դեպքում անգամ՝ սխալ է «Գազել» գնել. Հրանտ Եղիազարյան 09/01/2020 19:43 | ԼՐԱՀՈՍ
Երեւանում ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար նոր Գազելների ձեռքբերման համար Երևանի քաղաքապետարանի մրցույթին մասնակցել է երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» և «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։ Երկու կազմակերպությունն էլ ներկայացրել են ռուսական արտադրության «Գազել» մակնիշի նոր միկրոավտոբուսներ։
100 հատ «Գազել» ձեռք բերելու համար «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն առաջարկում է պայմանագիր կնքել 1 միլիարդ 945 միլիոն դրամի ընդհանուր գնով։ «Ռեգնում» ՍՊԸ-ն էլ 1 միլիարդ, 945 միլիոն 200 հազար դրամ: Այս գումարի մեջ ներառված են նաեւ հարկերը
Իսկ ինքնարժեքն և կանխատեսվող շահույթը «Ռեգնում ՍՊԸ-ն գնահատել է 1 միլիարդ 621 միլիոն դրամ, իսկ «Մուլտի Մոթորսը»՝ 1 միլիարդ 620 միլիոն 833 հազար 333 դրամ։
«Ռեգնում» ՍՊԸ-ն առաջարկում է «Գազել Սիթի» արտադրողի «Գազել» մակնիշի մեքենաներ։ Դրանք 2020 թվականի արտադրության են, չօգտագործված՝ 36 ամիս երաշխիքային սպասարկմամբ։ Մակնիշը նախատեսված է 22 մարդ տեղափոխելու համար, բացի այդ հարմարեցված է՝ շարժողունակության խնդիրներ ունեցող անձանց տեղափոխելու համար։ Ունի 17 նստատեղ, ևս 5 ուղևոր կարող է կանգնած տեղափոխվել։ Հաշմանդամության մեկ սայլակի տեղավորման դեպքում՝ 14 նստատեղերի և 4 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորություն ունի։
«Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն առաջարկած գազելները իրենց հնարավորություններով առանձնապես չեն տարբերվում է մրցակցի ներկայացրած առաջարկից։
Համացանցում կատարված փոքրիկ հետազոտության արդյունքում պարզեցինք, որ «Ռեգնում»-ի առաջարկած «Գազել»-ի շուկայական գինը 16 մլն 900 հզար դրամ է (մեկ «Գազելի» համար), իսկ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ի առաջարկած «Գազ A68R52 մակնիշի մեկ ավտոբուսի գինը՝ մոտավորապես 18 մլն 350.000 դրամ։
Թեմային անդրադարձել է նաև Երևանի ավագանու «Լույս խմբակցության» ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը տեղեկացրել էր.
«Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս կազմակերպությունից 200 հազար դրամով։ Այսպիսով սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ»,- գրել է Խաժակյանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասաց, որ գազել պատվիրելը վատ գաղափար էր։
«Անպայման արժե մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ պատվիրել, դա հրամայական է, ամբողջ աշխարհում է այդպես։ Փոքր տեղատարողությամբ միկրոավտոբուսները պատվիրելը խայտառակություն էր և չգիտեմ ինչո՞ւ են իրենք հետ քայլ անում, երևի Լենինի աշխատությունները լավ չեն կարդացել. Երկու քայլ առաջ՝ մի քայլ հետ։ Նրանք հակառակն են անում՝ երկու քայլ առաջ՝ հինգ քայլ հետ։ Մենք սարսափելի դեմ ենք «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով քաղաքը նորից կեղտոտելուն։ Մեկ ավտոբուսի փոխարեն պետք է աշխատի չորս գազել մակնիշի մեքենա։ Բոլոր դեպքերում սխալ է, ամենաէժան տարբերակի դեպքում անգամ սխալ է»։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց. «քաղաքը պատվիրում է ոչ թե որեւէ մակնիշի մեքենա, այլ պատվիրում է պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն պոտենցիալ մատակարարները»։ Գնման գործընթացով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողության ավտոբուս, որոնք պետք է ունենան, մասնավորապես.
-ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն
-սրահի այնպիսի բարձրություն, որ ուղեւորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել,
-վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն,
-ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ,
- կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր,
- ցածր հատակ,
- հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն,
- հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ, եւ այլն։
Մրցույթն արդեն ավարտվել է, մոտ օրերս գնահատող հանձնաժողովը եզրակացություն կտա, որին կհետևի ավտոբուսների մատակարարման ընթացքը:
«Այո, սա աննախադեպ գնում է, որովհետև շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել: Փոքր ավտոբուսների ձեռքբերումը չի նշանակում, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12 մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի»,- գրել է Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից