ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ում ճգնաժամ սարքեցին, մինչ այդ ՍԴ ճգնաժամ չի եղել. Վալերիյ Պողոսյան 09/01/2020 20:36 | Հարցազրույց
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հավանություն է տրվել ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին։ «Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցել է ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի հետ։
-Պարոն Պողոսյան ի՞նչ եք կարծում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումն արդյունավետ կլինի՞։
-Դատարանակազմությունը չափազանց լուրջ գործ է, և դա պետք է կարողանալ հավուր պատշաճի կազմակերպել։ Այստեղ առաջին հերթին դատարանների անկախության ապահովման խնդիրն է։ Դա հատուկ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի, որով ես երբեք չեմ զբաղվել։ Այդպիսի միավորված դեպքեր կան ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայի երկրներում։ Այդ ամերիկյան մոդելն է տարածվել, որտեղ կա նաև Գերագույն դատարան, իսկ ՍԴ որպես կանոն չկա։ Այսօր Եվրոպայի 90 տոկոսն ունի ՍԴ և այդ միավորված ձևը չկա, չի գործում։ Պրակտիկ առումով եվրոպացիները գիտեն ԱՄՆ-ի օրինակը և երբ ստեղծեցին առանձին դատարան, դա պատահական չէր, մտածված և հիմնավորված էր։ Մինչև այսօր դրա դեմ բողոքներ Եվրոպայում չեն լսվել, հետևաբար նախընտրելի տարբերակը ՍԴ-ի առանձին գոյությունն է։ Բացի այդ միավորվելու դեպքում անհարմարություն կա։ Միավորվելու դեպքում ՍԴ-ն դառնում է գործընկեր մյուս դատարանների հետ, բայց ՍԴ շատ որոշումներ ըստ էության վերաբերում են մյուս դատարաններին։ Հազիվ թե դա չխանգարի ՍԴ-ին և ինչ-որ ձևով չկաշկանդի։
-Այսինքն կարծում եք՝ միավորման դեպքում հնարավոր է ավելի շատ կաշկանդվի, քան նախկինու՞մ
-Իհարկե։ Ես որպես 20 տարի եղել եմ ՍԴ անդամ և մեր դատարանների դատավորներին չեմ էլ ճանաչել։ Առանձին մարդկանց գիտեմ, որոնց հետ հանդիպել եմ գիտական սեմինարների ժամանակ, բայց երբեք հարաբերությունների մեջ չենք եղել և չեմ ճանաչել։ Այստեղ ավելի շատ կարևորում եմ ոչ թե այդ խնդիրը, որ այսօր չգիտեմ ինչքանով է ակտուալ ու հրատապ, այլ ինձ համար կարևոր է Սահմանադրության ընդունումը։ Ովքեր են Սահմանադրությունն ընդունելու և ինչպես են ընդունելու, որովհետև Սահմանադրության ընդունումը կամ Սահմանադրության փոփոխությունները քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ Սահմանադրությունը փոփոխում են քաղաքական ուժերը, Սահմանադրությունն ընդունում են քաղաքական ուժերը։ Անպայման պետք է նկատի ունենալ, որ ինչքան էլ տվյալ պահին տվյալ իշխող ուժը հնարավորություն ունի անցկացնելու իր ուզած տարբերակը, բայց դա միշտ վտանգավոր է։ Գոնե եվրոպական երկրներում վերջին 200 տարիների ընթացքում միշտ երբ Սահմանադրության մասին խոսել են, հաշվի են առել ոչ միայն իշխող ուժի շահերը, այլև ընդդիմադիր ուժերի շահերը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ իշխող ուժը հավերժ չէ։ Անպայման իր տեղը զիջելու է։ Իր համար պետք է այսօր մտածի, թե ինչպիսի պայմաններ է ունենալու վաղը, երբ չլինի իշխող ուժը։ Սա դառնում է քաղաքական միասնության համար հիմք, խարիսխ, որը նպաստում է նաև համաժողովրդական միասնության, ազգային միասնության։ Դրա համար Սահմանադրության ինչպիսին լինելը չափազանց կարևոր է։
- Գերագույն դատարանը որևէ դրական կողմ չի՞ ունենա։ Արդարադատության նախարարը նշել էր, որ Գերագույն դատարանի ստեղծման դրական կողմը կարող է լինել միասնական պրակտիկայի ապահովումը։
- Ինձ թվում է՝ ինքն այդքան էլ ճիշտ չի մեկնաբանում և իր ասածը չի համապատասխանում իրականությանը։ Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դրանով չեմ հետաքրքրվել։ Գիտեմ մի բան, որ մենք ՍԴ որոշումներում շատ հաճախ արձանագրել ենք այս կամ այն դատարանների սխալ վճիռները։ Եթե մենք նույն թիմի մեջ լինենք, դա մի քիչ ավել դժվար կլինի անել։ Կուզենայի մի բան հասկանալ, թե անկախություն ասելով նրանք ինչ են հասկանում։ Օրինակ 2005 թվականի Սահմանադրությունը շատ ավելի լավ էր ապահովում դատարանի անկախությունը, քան այս վերջին սահմանադրությունը, որով 12 տարի է դարձել։ Ցանկացած դատական իշխանությունում պետք է լինի դատարանի , դատավորի անփոփոխելիության սկզբունք։ Կարևորը սա է, թե ինչպես ապահովել դատարանների անկախությունը։
- Նաև նշվում է, որ երբ Գերագույն դատարան ստեղծվի, դրա շուրջ հանրային վստահություն կձևավորվի
- Հանրային վստահությունը դրանով չի ստեղծվում, դա երկրորդական հարց է։ Հանրային վստահությունը ստեղծվում է դատարանների աշխատանքի հիման վրա։ Լավ կաշխատեն, կստեղծվի վստահություն, վատ կաշխատի, չի ստեղծվի։
Ասում են՝ ՍԴ-ի նկատմամբ անվստահություն կա։ Չկա այդպիսի բան։ Իմ կարծիքով այդպիսի բան չկա։ Դա մոգոնել են իրենք իրենց համար, իրենց չգիտեմ ինչ հարցերը լուծելու համար։ Ո՞վ որոշեց, որ ՍԴ-ի նկատմամբ անվստահություն կա։ Մեղադրում են, որ համագործակցել է իշխանությունների հետ, իսկ ՍԴ անդամները կատարում են նրանց պատվերները, ովքեր իրենց նշանակել են։ 2008 թվականին երբ ՍԴ-ն որոշում էր կայացնում նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ դատարանի անդամների մեծամասնության նշանակողները եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Մի մասին նշանակել է Լևոն Տեր-Պետրոսյանը, մի մասին նշանակել է խորհրդարանը։ Բայց չգիտես ինչու իրենց պատկերացմամբ ՍԴ-ն ի վնաս Լևոն Տեր-Պետրոսյանի որոշում կայացրեց։ Եթե այդպես էր, ինչու այդպիսի որոշում կայացրեց։ Ես անձամբ բազմաթիվ անգամ լսել եմ քաղաքացիներից, որ հարցրել են՝ կարող են չդիմել սովորական դատարաններին և միանգամից ՍԴ դիմեն։ Ինչու, որովհետև այն դատարանին չի վստահում, ՍԴ-ին վստահում է։ Այսինքն դատարանների նկատմամբ վստահությունը տեղափոխել ՍԴ-ի նկատմամբ չի կարելի։
-Բացառու՞մ եք, որ նախկինում ճնշումներ են եղել ՍԴ-ի նկատմամբ
-Չեմ բացառում, կարող է եղել են։ Ընդհանրապես` աշխարհի բոլոր երկրներում դատավորների վրա միշտ ճնշում լինում է։ Խնդիրն այն է` դատարանը ենթարկվու՞մ է, ինչքանո՞վ է կարողանում այդ ճնշումներից ձերբազատվել։ Սրանք տարբեր բաներ են։ Շատ ավելի կարևոր է, որ դու ընտրես այնպիսի անդամներ, որոնք լինեն իսկապես անխոցելի, որպեսզի նրանց վրա ճնշում գործադրելը դժվար լինի և տեղ չհասնի։ Եթե այդ դատավորն ունի ներքին անկախության զգացում, ինքն իրեն հարգում է, նա ճնշման չի ենթարկվի։
-Այս ընթացքում ճնշման ենթարկվե՞լ են, թե՞ ոչ
- Չեմ կարող ասել։
- Իսկ ՍԴ-ի շուրջ ստեղված ճգնաժամը։
- ՍԴ-ում ճգնաժամ սարքեցին։ Մինչ այդ ՍԴ ճգնաժամ չի եղել։ Եղել է Սահմանադրության ճգնաժամ։ Ցավում եմ, որ մեր շատ քաղաքական գործիչներ չեն տարբերակում Սահմանադրության ճգնաժամը սահմանադրական ճգնաժամից։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից