Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայորը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է պաշտոնից. Էդուարդ Աղաջանյանը հերքելով հաստատում է 09/01/2020   18:31  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր հայտարարել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատվել է պաշտոնից՝ արձագանքելով «Փաստինֆո»-ի հրապարակմանը։

Պետական վերահսկողության ծառայության եւ դատախազության պաշտոնապես տրամադրված տեղեկատվության հիման վրա «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ չարաշահումներ են հայտնաբերվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, եւ որ յուրացումների ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը։

Նկատենք՝ որ արձագանքում էդուարդ Աղաջանյանն ինքն իրեն հակասել է՝ մի կողմից հրապարակված նյութը որակում է անհեթեթություն, իսկ մյուս կողմից հաստատում, որ ինքը եւս ունեցել է չարաշահումների վերաբերյալ տվյալներ ու հենց ինքն է դիմել ՊՎԾ՝ ստուգումների համար։

«Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասխան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։ Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»,- նշել է Էդ.Աղաջանյանը։

Նրա գրառումից պարզ է դառնում, որ նրան մտահոգել է վերանորոգման գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը եւ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար կապալառու ընկերության ընտրության հարցում հատկապես երկրի վարչապետի կնոջ եղբոր հնարավոր առնչության մասին լուրերը՝ շտապելով հերքել, թե վերջինս որեւէ մասնակցություն չի ունեցել։

Նախ՝ կառավարական առանձնատան վերանորոգման համար շուրջ 2 մլն դոլար հատկացնելու մասին մամուլը գրել է դեռեւս մեկ տարի առաջ (antifake.am. «Շուրջ 2 մլն դոլար պետական բյուջեից «հույժ գաղտնի» պայմաններում Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար»), որը հերքելով Էդ.Աղաջանյանը ձեռնպահ է մնում նշել, թե, ի վերջո, որքան գումար է ծախսվել։ Ասում է՝ իրավասու չէ հրապարակել, սակայն իրեն իրավասու է համարում նախաքննական մարմնի փոխարեն հերքել չարաշահումներին այս կամ այն անձի հնարավոր առնչությունը։ Ընդգծենք՝ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ի պաշտոնե իրավասու չէ տեղյակ լինել գործի նյութերին, իսկ եթե ծանոթ է, ապա սա արդեն այլ հարց է, որի վրա հրավիրում ենք դատախազության ուշադրությունը՝ գործ ունենք դիրքի չարաշահման հետ, եթե չասենք՝ քննության վրա ապօրինի ներգործության մասին։

Ինչ վերաբերում է առանձնատների վերանորոգման ընթացքում արձանագրված չարաշահումներին, ապա հարց է առաջանում՝ կատարողական ակտը ստորագրվել է, թե ոչ, հանձնման-ընդունման ակտում ժամանակին արձանագրվել են չարաշահումները, թե ոչ, եթե այո, ապա ինչու է գումարը փոխանցվել։ Իսկ եթե ոչ այդ խախտումները ժամանակին չեն արձանագրվել, ապա ինչու վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել եւ աշխատանքը չի ստուգվել։ Ի վերջո ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ենթակայության ներքո։

Եւ վերջապես՝ Էդուարդ Աղաջանյանը նշելով, որ առերեւույթ հնարավոր չարաշահումների համար ՊՎԾ ինքն անձամբ է դիմել, ընդգծում է, որ նախկին տնօրենն ազատվել է աշխատանքից։ Նկատենք, որ յուրացումները, լիազորությունների չարաշահումը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, այսինքն՝ համարվում է հանցագործություն, որի համար ոչ թե ազատում են աշխատանքից, այլ արարքին տալիս համապատասխան իրավական գնահատական։ Մինչդեռ քրեական գործով որեւէ մեղադրյալ չկա։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն։

Այլ խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը շտապում է հերքել մի բան, ինչը ինքը եւս հաստատում է, այն է՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ, որոնց առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ավելին՝ նաեւ տնօրենն է ազատվել աշխատանքից։ Ինչ վերաբերում է չարաշահումներին այս կամ այն անձի դերակատարությանը, ապա Աղաջանյանը պարզապես իրավասու չէ անդրադառնալ, դա նրա լիազորությունների շրջանակից դուրս է։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:05 31/08/2020  |  Քրեական խրոնիկոնԿառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
14:45 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիոն սկանդալ. Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հարյուրավոր միլիոնների չարաշահումներ են հայտնաբերվել. Գործով զբաղվում են իրավապահները
17:48 29/07/2020  |  ՄեկնաբանությունՍահմանապահ շեների զարգացումը՝ Հայաստանի անվտանգության երաշխիք. Աղաջանյանի գրառումը
10:06 20/06/2020  |  ՄամուլԿառավարությունը զբաղված է մատնիչությունը խրախուսելով. «Հրապարակ»
10:13 19/06/2020  |  ՄամուլԷդ. Աղաջանյանը պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել առանց դիմակի աշխատակիցների ցանկը. «Հրապարակ»
09:27 18/06/2020  |  ՄամուլԼուրջ խմորումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում․ դատական հայց՝ ընդդեմ Էդուարդ Աղաջանյանի. «Ժողովուրդ»
23:15 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնապես հայտարարում եմ, որ լրատվական կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ. Էդուարդ Աղաջանյան
21:59 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍՓարթի` իշխանական «Ֆերմատանը». կազմակերպել էր Էդուարդ Աղաջանյանը. 168.am
21:36 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանի հետ
23:24 29/04/2020  |  ԼՐԱՀՈՍ2 մլն 580 հազ. դոլար պարգևավճար՝ վարչապետի աշխատակազմին

Արխիվ

[]