ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ու՞մ են պետք ճառերն ու խոսքերը, երբ մարտ ամսից հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն շարունակում են նույն չափի վարձ վճարել. Դավիթ Ափոյան 09/01/2020 21:40 | ԼՐԱՀՈՍ
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի օրը: Իմ ողջ լրահոսը հեղեղված է բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորանքներով, նրանց կողմից գիտելիքի և կրթության փառաբանմամբ: Իհարկե, շատ լավ է, որ Գիտելիքի օրվա ավանդույթը մեզ մոտ կայուն է, սակայն.
Ու՞մ են պետք ճառերն ու խոսքերը, երբ մարտ ամսից սկսած հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն անարդարացիորեն շարունակում են նույն չափի վարձ վճարել: Օրինակ, որքանո՞վ է արդարացի, որ այն ռադիոֆիզիկը, որը պետք է սարքավորումներով աշխատանք կատարեր, հեռավար տարբերակով չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույն վարձը վճարել: Կամ այն կենսաբանը, ով պետք է գնար դաշտային պրակտիկայի, որը նա չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույնը վարձը վճարելը: Էլ չասեմ, որ մի զգալի հատված տեխնիկական խնդիրների պատճառով դուրս էր մղվել նույնիսկ հեռավար կրթությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։
«Ու՞մ է պետք կրթության նկատմամբ այս հրապարակային ու մեծածախ սերը, երբ մարտ ամսից երկրի տնտեսական ակտիվությունը անկում է ապրում (հուլիսին՝ 10.4% անկում), տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, սակայն ուսանողները անարդարացիորեն շարունակելու են նույն չափի վարձ վճարել: Եվ եթե մարտ ամսին ընտանիքներն ունեին որոշակի խնայողություններ, ապա այս ամիսների ընթացքում շատերն են արդեն կանգնել փաստի առաջ: Իրավիճակի լրջությունը ցույց տալու համար միայն նշեմ, որ կան ուսանողներ, ովքեր մինչ օրս իրենց նախորդ կիսամյակի վարձը չեն վճարել:
Ու՞մ են պետք «դուք եք մեր ապագան» խոսքերը, երբ այս տնտեսական անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-ից մինչև 160.000 դրամով: Եվ չկա գեթ մեկը, ով կհարցնի՝ մի՞թե հնարավոր չէր դա անել այն ժամանակ, երբ տնտեսությունը ոչ թե երկնիշ անկում է ապրում, այլ գոնե գտնվեր կայուն աճի փուլում:
Ստացվում է այնպես, որ ուսանողների շուրջը ամեն ինչ կարող է փոխվել, բացի վարձավճարներից: Կրթության որակը կարող է մի քանի անգամ նվազել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում: Տնտեսությունը կարող է երկնիշ անկում ապրել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում:
Ժամանակը չէ՞, որ ձեր ֆեյսբուքյան և հրապարակային սերը առ կրթություն փոխակերպվի կոնկրետ գործողության և կոնկրետ քայլերի: Այլապես ստացվում է, որ ճառ ասելիս կրթությունը կարևոր է, իսկ ուսանողները՝ երկրի ապագան, բայց երբ գործը հասցնում է ֆինանսական աջակցությանը, ամեն ինչ մնում է ուսանողների և նրանց ընտանիքների ուսերին:
Շնորհավորում եմ բոլորին և հատկապես առաջին կուրսեցիներին, ովքեր վստահաբար ունենալու են ավելի լավ կրթություն և ավելի լավ բուհ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ