ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որպես քամի եկաք, փչեցիք ու կանցնեք… 09/01/2020 20:13 | Մեկնաբանություն
Այն, որ 2020 նշանային տարվա սեպտեմբերյան սկիզբն այսքան անուրախ է, դիմակավորված ու անդեմ, մեղքը բացառապես ներկա իշխանություններինն է, որոնք ուղղակի անկարող գտնվեցին կառավարել համավարակը, որոնք նախ՝ քաղաքական նպատակներով անտեսեցին այն, ապա՝ քաղաքական նպատակներով այն օգտագործեցին և շարունակում են օգտագործել՝ պետության և ազգի դեմ:
Ուրիշ ի՞նչ, քան ազգադավ պիտի որակվի այն քաղաքականությունը, որ նրանք իրականացնում են իրենց մշակած օտարահաճո կրթական չափորոշիչներ կոչվող անհեթեթությունը մտցնելով հայկական կրթօջախներ՝ մանկապարտեզից մինչև դպրոց և դպրոցից բուհ:
Արդեն իսկ վկայություններ կան այն մասին, թե՝ օրվա իշխանությունը բուհերում պատրաստվում է պատժիչ քաղաքականություն իրականացնել այսպես կոչված՝ կրթական չափորոշիչների հանդեպ անհնազանդություն դրսևորած դասախոսների նկատմամբ, ինչն ուղղակի ծիծաղելի է: Փաստորեն, այս մարդիկ կարծում են, թե հեղափոխությունը հնազանդների բանակ ձևավորե՞լն է:
Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մամուլում շրջանառվող այն լուրերը, թե՝ իշխանությունները բուհերի նորացված ղեկավարությանը հանձնարարել են ուսումնասիրել և պարզել, կոնկրետ դասախոսների ակտիվության պատճառները կամ՝ ուղղությունը, հասկանալ, թե՝ «քամին որտեղից է փչում» եւ, ի վերջո, այս ամենի մեջ քաղաքական մոտիվ առկա՞ է, թե՞ ոչ։
Իրենց հեղափոխական հորջորջողները եթե «սեքսուալ» և «կոսմոպոլիտ-գլոբալիստական» քամիների հեղափոխությունից անդին այլ հեղափոխության կրող լինեին, ապա կհասկանային, թե ինչու՞ են ահազանգ հնչեցնում դասախոսները: Խոսքը, թերևս, առաջին հերթին մայր բուհի դասախոսների մասին է:
Նկատենք, որ այս դեպքում պատժիչ գործողությունները իզուր են և անիմաստ, քանի որ ի՞նչ պիտի կարողանա անել իշխանական մահակը, ասենք, բանասիրության, արևելագիտության և պատմության ֆակուլտետների՝ իրենց գործին նվիրյալ բարձր պրոֆեսիոնալներին, որոնց հետևորդները բուհի առաջադեմ ողջ ուսանողությունն է:
Ինչ վերաբերվում է «անհնազանդների» ցուցակներ կազմելու և այս համատեքստում ինչ-որ տարօրինակ հանձնարարականներին, ընդհուպ՝ հասնել նրան, որ այդ դասախոսներից շատերը բուհը թողնեն և այլն, ի սկզբանե ազգը պառակտող ու բաժանող թավիշներին հատուկ սցենարներ են: Սակայն այստեղ էլ նրանց ջանքերը դատապարտված են, քանի որ այդ դասախոսների հիմնական մասը ուսանողների կողմից սիրված ու հարգված մարդիկ են և շատ հնարավոր է, որ զանազան միջոցների դիմող իշխանությունը՝ անցանկալի դասախոսներից ազատվելու իր ցանկությամբ ուսանողությանն ուղղի իր դեմ:
Այս կերպ ներկա՝ քամու բերած իշխանությունն ավելի ու ավելի չի՞ շեշտում իր սնանկությունը: Ձեր մահակը ու՞մ դեմ է, պարոնայք, մեր ինքնության ու արժեհամակարգային կոդերի փոխանցող՝ հայագիտության ոլորտի լավագույն մասնագետների՞, որոնց կռիվը ապաքաղաքական լինելով նախևառաջ՝ պետականամետ է: Այսինքն, նրանք անում են այն գործը, որը պիտի աներ ազգային պետությունը և պետական այրը ՝ հայոց պետությունն ու պետականությունը պահպանելու, զարգացնելու և ժառանգելու համար:
Քամու բերածը քամին էլ տանելու է:
Աղասի Այվազյանն իր «Պոեմ վասն շենքի և շինության,, գրքում, որը նվիրված է բացառիկ հայի տեսակ, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, մի հետաքրքիր դրվագ ունի: Երբ արդեն շատ վատառողջ վիճակում գտնվող Թամանյանին այցելում է Աղասի Խանջյանը, Թամանյանը նկատի ունենալով իր դեմ մարտնչող աղմկարարներին, հարցնում է՝ Խանջյանին՝ «Էլի՞ են աղմկում», Պետության ղեկավարն էլ պատասխանում է՝ «Աղմուկը խելք չունի»:
«Բայց ուժ ունի»՝ հակադարձում է Թամանյանը: Եվ այդժամ Խանջյանն ասում է՝ քամու ուժ է, կփչի, կանցնի, քամիները եղել են ու անցել… Հատկապես Հայաստանում,,:
Հիմա՝ թավիշն է՝ որպես քամի եկավ, փչեց ու կանցնի…
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից