ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնավարման 12 տարի, թե՞ մինչև 65 տարեկան պաշտոնավարում. Արթուր Ղամբարյան 08/30/2020 12:33 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպական երկրներում ձևավորվել է ՍԴ դատավորների պաշտոնավարման որոշակի ժամկետ (օրինակ՝ 12 տարի) սահմանելու հստակ պրակտիկա (Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի ՀՀ Սահմանադրության նախագիծ վերաբերյալ 2014թ. PI(2015)015 եզրակացության 168-րդ կետը): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը:
«2015թ. խմբ. ՀՀ Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորների համար սահմանվեց պաշտոնավարման 12 տարվա ժամկետ, իսկ 2020թ. Սահմ. փոփոխություններով, այդ ժամկետը տարածվեց նաև ՍԴ բոլոր դատավորների նկատմամբ: Կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ում հետևողականորեն իրացվել է ՍԴ դատավորների՝ որոշակի ժամկետով պաշտոնավարելու եվրոպական պրակտիկան:
ՀՀ-ում ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, պաշտոնավարման ժամկետ սահմանված չէ, նրանք պաշտոնավարում են մինչև 65 տարեկան:
ՍԴ և ՎԴ դատարանների ինստիտուցիոնալ միավորման դեպքում ինչպե՞ս է այս երկու՝ սկզբունքորեն տարբերվող մոտեցումները մեկտեղվելու:
Տարբերակ առաջին՝ ցուցաբերվում է միասնական մոտեցում՝ ԳԴ բոլոր դատավորների, այդ թվում՝ սահմանադրական արդարադատություն իրականացնողների համար սահմանվում է մինչև 65 տարեկան պաշտոնավարում:
Եթե գնան այս ճանապարհով, ապա դա հետքայլ է դեպի 90-ականներ, որի պարագայում շեղվում են նոր ձևավորված Եվրոպական պրակտիկայից: Նման մոտեցմամբ կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման վտանգի առաջ:
Բացի այդ, եթե ՍԴ դատավորների պաշտոնավարման 12 տարվա ժամկետն համարվի անկարևոր և այն վերացվի, ապա հարց է ծագելու՝ ինչո՞ւ Սահմանադրության անցումային դրույթներում 2020թ. փոփոխություններով պաշտոնավարման 12 տարվա ժամկետը տարածվեց բոլոր դատավորների վրա և այդ հիմքով երեք դատավորի լիազորություն դադարեցվեց: Մի գուցե պետք էր ի սկզբանե վերացնել ՍԴ դատավորի պաշտոնավորման 12 տարվա ժամկետը:
Պետք է կողմնորոշվել ... Հիշենք հռոմեական իրավունքի «non concedit venire contra factum proprium» սկզբունքը, որի համաձայն՝ ոչ ոք չպետք է հակասի սեփական գործողություններին:
Ի դեպ, բացառում եմ ԳԴ ԲՈԼՈՐ դատավորների համար պաշտոնավարման 12 տարի ժամկետի տարբերակը))
Տարբերակ երկրորդ՝ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում՝ վճռաբեկություն իրականացնող դատավորների համար սահմանվում է՝ պաշտոնավարում մինչև 65 տարեկան, իսկ սահմանադրական արդարադատություն իրականացնող դատավորի համար՝ պաշտոնավարման 12 տարի ժամկետ: Եթե գնան այս ճանապարհով, ապա կրկին կապացուցվի, որ սահմանադրական արդարադատությունը գերագույն դատարանի համակարգում օտար մարմին է (Տե՛ս Ղրղզստանի օրինակը):
Երբեք չէի մտածի, որ այս չափ անմշակ և «օդից ընկած» հարցին հարկադրված կլինեմ այս չափ լուրջ մոտենալ և այսքան ժամանակ տրամադրել: Երկար կարելի է խոսել, բայց պետք է այստեղ և այսքանով սահմանափակվել»,- գրում է Ղամբարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ