ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շավարշ Խաչատրյանը հերքում է, բայց ի՞նչը 08/29/2020 16:54 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Փաստինֆո» լրատվականին գրությամբ դիմել էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի՝ Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը, խնդրելով Վարդաշենի անօթևանների կացարանում տիրող իրավիճակի վերաբերյալ 2020 թվականի օգոստոսի 21-ին հրապարակված՝ «Վարդաշենի անօթևանների կացարանում բունտ է հասունանում, մարտի 13-ից մարդիկ ներսում փակի տակ են, արդեն նաև սոված, շատերը ջերմում են. քրեական գործ է հարուցվել» տեղեկատվության առիթով սահմանված կարգով հերքում տպագրել։
«Փաստինֆո»-ն հարգում է իր ընթերցողին եւ իր բարի համբավը, հետեւապես գործելով բարեխիղճ լրատվամիջոցն ահազանգն ստանալուց անմիջապես հետո, նախքան նյութը հրապարակելը, կապ էր հաստատել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի՝ Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի հետ, ցանկություն հայտնել՝ տեղում նկարահանող խմբի մասնակցությամբ արձանագրել ահազանգի իսկությունն ու փաստերի ճշմարտացիությունը։ Կացարանի տնօրենը մերժել է առաջարկը՝ նշելով, թե կացարանում դեռևս մարտի 16-ից հայտարարված է կարանտին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրատվականը փաստերը ճշտել է կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Զրույցը ձայնագրվել է, որի մասին զրուցակիցը նախապես տեղեկացված է եղել։
Հարգելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի թվականի 8- րդ հոդվածով սահմանված պատասխանի իրավունքը՝ հրապարակել ենք տնօրենի գրությունը դիտարկվող հոդվածի առնչությամբ։
Ստորեւ անդրադառնում ենք գրության մեջ մատնանշված հանգամանքներին։
Այսպես՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի՝ Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը նշում է, որ կացարանի բնակիչները կարանտինի հաստատման օրվանից, այն է 16.03.2020-ից պահվում են փակի տակ, վկայակոչելով 2020 թվականի մարտի 16-ին ՀՀ Կառավարության 298-Ն որոշման արտակարգ դրության հայտարարումը, որով առաջնորդվելով, ինքը՝ հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը 2020 մարտի 16-ի 12-2 հրամանով կացարանում հայտարարել է կարանտին, որով ամբողջապես դադարեցվել է կացարանի բնակիչների ելումուտը կացարանից։
Նշենք, որ դիտարկվող որոշմամբ սահմանված են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, իսկ 3-րդ գլխում ամրագրված են սահմանափակումներն առանձին հաստատություններում։
«Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի)»։
Նույն գլխի 15-րդ կետի համաձայն ՝ սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:
Նկատենք, որ պարետը իրավունք չի վերալիազորել այլ անձանց՝ իրենց ակտերով սահմանափակել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքները, մինչդեռ տնօրենը, ինչպես նշել է մեր լրագրողի հետ զրույցում, ընդգծել է, որ հայտարարել է կարանտին՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը, այդ թվում ապրուստի միջոց վաստակելու հնարավորությունը, որից էլ ծագել է «Փաստինֆո» լրատվականին դիմած հաջորդ ահազանգը, ըստ որի ներկայանալ չցանկացող շահառուները բողոքում էին օրենքով նախատեսված կենսաթոշակների իրենց չհասնելու փաստի առնչությամբ։
Անդրադառնալով կացարանի շահառուների թոշակի ստացման դրվագին, տեղեկացնում ենք հետևյալը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում կացարանի տնօրենը հստակ նշել էր՝ այն շահառուները, ովքեր գրանցված չեն կացարանի վայրում, որտեղից ելումուտը (մարտի 16-ից մինչև օգոստոսի 21`հոդվածը հրապարակելու պահը) արգելված է եղել, իսկ այլ համայնքերի սոցիալական աշխատակիցները չեն բերել շահառուների կենսաթոշակները, ըստ Շ. Խաչատրյանի, պատճառաբանելով, որ տվյալ գործառույթն իրենց անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, առաջացրել է կացարանի շահառուների ցասումը։ Մեջբերում ենք Շ. Խաչատրյանի հետ զրույցից տվյալ հատվածը.«Ձեր ասած այդ ահազանգերն ու բողոքները կապված են միայն թոշակների ստացման կարգի հետ, որովհետև բոլոր այն բնակիչները, ովքեր գրանցված չեն այս շենքում, թոշակ չեն կարողանում ստանալ, որովհետև շենքից դուրս գալ չեն կարող։ Մենք չենք կարող թողնել, որպեսզի նրանք գնան դրսից իրենց թոշակը ստանան ու գան ներսում բոլորին վարակեն։ Լրատվամիջոցի հարցին՝ արդյո՞ք չկա՞ օրենքով նախատեսված որևէ դրույթ, որով կացարանի տնօրինությունը կարող էր լուծում տալ ստեղծված իրավիճակին, որպեսզի թոշակով սնվող կացարանի բնակիչները թոշակի ստացման և սննդի խնդիր չունենային, Շավարշ Խաչատրյանը պատասխանել է.«Ենթադրենք, բնակիչներից մեկը գրանցված է, ասենք՝ Մալաթիայում և այնտեղից է ստանում իր թոշակը, ապա նա չի կարող այստեղից դուրս գալ, որովհետև Covid-ով վարակված հետ կգա ու այստեղ 90 հոգու միանգամից կվարակի, այնտեղից էլ «Հայփոստ»-ը թոշակը չի առաքում։ Այդպիսի գործառույթ չկա, որ այնտեղի թոշակ բաժանողը բերի մեկ ուրիշ ռայոնում իրենց թոշակը տա»։
Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի հետ զրույցի տվյալ հատվածի ձայնագրությունը՝ ստորև։
Անդրադառնալով գրառման երկրորդ կետին, որով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի՝ Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը պահանջում է հերքում տպագրել կացարանի շահառուների թերսնման մասին տեղեկատվությանը (որն առաջացել էր կացարանի որոշ շահառուների կենսաթոշակները պատշաճ կարգով չհանձնման հետևանքով), տեղեկացնում ենք հետևյալը՝ զրույցի ընթացքում ինքը՝ կացարանի տնօրեն Շ. Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ արդեն տևական ժամանակ կացարանը զրկված է շահառուներին երրորդ անգամ սնունդ տրամադրելու հնարավորությունից, ինչն էլ կարող է ներսում բողոքի ալիք բարձրացնելու առիթ հանդիսանա։ Որպեսզի կացարանի շահառուների թերսնման հետ կապված խնդիրը լուծում ստանա, Շ. Խաչատրյանը խնդրի վերաբերյալ հրավիրում էր Կառավարության և միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ու հայցում նրանց օգնությունը։ Մեջբերում ենք Շ. Խաչատրյանի հետ զրույցից տվյալ հատվածը. «Մենք այլևս հնարավորություն չունենք երրորդ անգամ կերակրել կացարանի շահառուներին։ Այդ հարցը կամ կառավարությունը պետք է լուծի, կամ միջազգային կազմակերպությունները»։
Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի հետ զրույցի տվյալ հատվածի ձայնագրությունը՝ ստորև։
Անդրադառնալով գրառման երրորդ կետին, որով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի՝ Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը պահանջում է հերքում տպագրել կացարանի շահառուների՝ ջերմելու վերաբերյալ հատվածին, տեղեկացնում ենք հետևյալը՝ երբ «Փաստինֆո» լրատվականը փորձեց պարզաբանում ստանալ, թե մարտի 16-ից սկսած, Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի շահառուներից քանի՞սն են վարակվել COVID-19-ով, արդեն զրույցին միացած կացարանի սոցիալական աշխատակիցը (ում հեռախոսն անսպասելի կերպով փոխանցել էր կացարանի տնօրեն Շ. Խաչատրյանը), լրատվականին տվեց հետևյալ պատասխանը՝ իրենք այդպիսի տվյալների չեն տիրապետում, կոնկրետ թիվ չեն ֆիքսել։
Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի սոցիալական աշխատող Հմայակ Ղազարյանի հետ զրույցի տվյալ հատվածի ձայնագրությունը՝ ստորև։
Անդրադառնալով գրառման չորրորդ կետին, որով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի՝ Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը պահանջում է հերքում տպագրել այն մասին, որ հիմնադրամի տնօրենի և սոցիալական աշխատողի հաղորդած տեղեկությունների միջև նկատելի հակասություններ կան, տեղեկացնում ենք հետևյալը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում կացարանի տնօրենը պնդում էր, որ կարանտինի պայմաններում կառույցում մարտի 16-ից մինչև մեր զրույցի պահը ելումուտն ամբողջապես արգելված է եղել, կացարանից ոչ մեկ ելումուտ չի արել, ինչի արդյունքում դժգոհություններ են առաջացել թոշակի ստացման և թերսնման հետ կապված հարցերի առնչությամբ։ Մեկնաբանելով վերոհիշյալ դրվագը, արդեն սոցիալական աշխատակիցը փորձում է լրագրողին համոզել բոլորովին հակառակում, ըստ որի՝ վիճահարույց շահառուները ստացել ենք իրենց թոշակները, դուրս գալով կացարանից, հասնելով բանկոմատ և հետ են վերադարձել այնտեղ կացարան՝ հատուկ աշխատակցի ուղեկցությամբ։ Մեջբերում ենք Հ. Ղազարյանի հետ զրույցից տվյալ հատվածը. «Ովքեր մեր տարածքում են գրանցված, նրանք կարողացել են ստանալ իրենց թոշակները և խնդիր չի եղել։ Ովքեր այլ տեղերում են գրանցված և բանկոմատից են ստանում իրենց թոշակը, մենք նրանց տանում ենք՝ ամեն մեկն իր բանկոմատից թոշակը ստանում է և հետ ենք բերում կացարան»։
Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի սոցիալական աշխատող Հմայակ Ղազարյանի հետ զրույցի տվյալ հատվածի ձայնագրությունը՝ ստորև(լսել 2:07-ից)։
Որպես ամփոփում, նյութին ենք կցում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 2020 թվականի օգոստոսի 3-ին հրապարկված «Անօթևանների կացարանում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ» վերտառությամբ տեղեկատվությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել